Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Խոյերին բարդ օր է սպասվում. Մարտի 28-ի աստղագուշակը

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվում: Ստիպված եք փոխել ծրագրերը, հարմարվել նոր հանգամանքներին: Որոշ Խոյեր բացի դրանից ստիպված են զբաղվել գործերով, որոնցից կցանկանային խուսափել: Ավելի հաճախ են առաջանում տարաձայնություններ: Վեճերի պատճառ կարող է դառնալ մանրուքը, որին մեկ այլ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Բայց չնայած բոլոր դժվարություններին, ավելիին կհասնեք, քան սպասում էիք:

Կարևոր է ուշադրությունը հատկապես գործնական շփման մեջ: Վստահել պետք է այն մարդկանց, որոնք առաջ նույնպես աջակցել են ձեզ: Բացառված չեն ռոմանտիկ ծանոթությունները, սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխությունները:

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ունեք բավարար փորձ և սթափ միտք լուծելու խնդիրները, որոնք առաջանում են այսօր: Բացառված չէ, որ այսօր գլուխ հանեք բարդ աշխատանքային հարցերից, կանեք այն, ինչն ի զորու չեն անել գործընկերները: Հնարավոր են հաճելի հանդիպումներ հին ծանոթների և վաղեմի ընկերների հետ: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն նաև ձեր հմայքի շնորհիվ:

Շրջապատողները ավելի հաճախ են միջամտում ձեր գործերին, տալիս խորհուրդներ, որոնք չէիք խնդրել: Սա երբեմն նյարդայնացնում է, բայց ազատություն չեք տալիս զգացմունքներին, այդ պատճառով հաջողվում է խուսափել վեճերից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հարմար օր է փորձարկումներ անելու, արտասովոր գործեր սկսելու համար: Շատ բան եք սովորում՝ արագ և առանց ջանքերի, բացի դրանից ծանոթություններ հաստատում, որոնք շուտով պետք կգան: Լավ են դասավորվում հատկապես գործնական ուղևորությունները: Աշխատանքի հետ կապված ամեն հարցում կարելի է հույս դնել ներքին ձայնի վրա: Այն հուսախաբ չի անում և մանրուքներում, և կարևոր հարցերում: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ:

Կարևոր է առողջության մասին հոգ տանելը, հատկապես օրվա երկրորդ կեսին: Այս ժամանակ ինքնազգացողության վատացումը հավանական է: Բացառված չէ սննդային ալերգիայի ի հայտ գալը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Գործեր շատ կլինեն: Դա ձեզ կուրախացնի. կզբաղվեք նրանով, ինչը ձեզ իրոք հետաքրքրում է: Կհայտնվեն աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող նոր գաղափարներ: Բացառված չէ, որ գտնեք միջոց ձեր եկամուտները ավելացնելու: Գնումները հաջող կլինեն: Հնարավոր են ռոմանտիկ տարվածություններ: Նոր հարաբերությունների հեռանկարները հաջող են:

Հեշտությամբ նոր ծանոթություններ եք հաստատում, շատ ջանքեր չեք գործադրում մարդկանց դուր գալու համար: Ձեր գաղափարները շատերի սրտով են: Կիսվեք դրանցով և աջակցություն կստանաք:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հաջող օր է: Շատ բան լավ է ստացվում, հաճախ հաջողության եք հասնում՝ անգամ ջանքեր չգործադրելով: Հնարավորություն կլինի լուծել խնդիր, որը վերջերս անհանգստացնում էր և ձեզ, և ձեր մտերիմներին: Հայտնվում են նոր հետաքրքիր գաղափարներ: Արժե դրանք կյանքի կոչել առանց հետաձգելու: Հեշտությամբ եք ընդհանուր լեզու գտնում շրջապատողների հետ, կարող եք մրցակիցներին ձեր դաշնակիցները դարձնել:

Կհայտնվի հնարավորություն օգնել մարդկանց, որոնք մի ժամանակ ձեզ ծառայություն էին մատուցել: Բացառված չեն հաճելի անակնկալները, նվերները և ուշադրության նշանները:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարդություններ կարող են առաջանալ, բայց դրանցից չեք վախենա: Որքան բարդ են նոր խնդիրները, այնքան ոգևորված եք անցնում դրանց լուծմանը: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Կզարմացնեք շրջապատողներին ձեր գիտելիքներով, կարողություններով և տաղանդներով: Հարմար օր է կարիերայի հետագա զարգացման մասին մտածելու համար: Բացառված չէ, որ ստանաք աշխատանքին վերաբերող գրավիչ առաջարկներ:

Հնարավորություն կլինի հոգ տանել մտերիմների մասին, ուրախացնել նրանց կամ էլ օգնել ինչ որ հարցում: Հարմար օր է բարեկամների հետ հարաբերությունները հարթելու համար: Կհաջողվի լուծել ընտանեկան խնդիրները:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հագեցած, հետաքրքիր և խոստումնալից օր է: Վճռական եք գործում, բաց չեք թողնում հնարավորոությունը կյանքը փոխելու: Կարող են ի հայտ գալ ոչ միանշանակ, բարդ իրավիճակներ, բայց անպայման կգտնեք ելք դրանցից: Աշխատավայրում ստիպված եք փորձարկումներ անել, լուծել ոչ ստանդարտ խնդիրներ: Հրաշալիորեն գլուխ կհանեք դրանցից, կհասնեք հրաշալի արդյունքների: Եկամուտները կարող են աճել:

Հաջող օր է ուղևորությունների համար, դրանք հետաքրքիր կլինեն և հրաշալի արդյունքներ կպարգևեն: Լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Թեթև և հաջող օր է, հարմար ինչ որ կարևոր բանի մասին մտածելու համար: Շատ բան նրանից, ինչը առաջ խճճված և անհասկանալի էր թվում, այսօր պարզ կդառնա: Կհայտնվի հստակություն ապագայի պլաններում, որը ձեզ վերջերս պակասում էր: Հավանական է առաջընթաց գործերում: Հատկապես լավ եք գլուխ հանում ֆինանսական հարցերից: Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի:

Շրջապատողները շատ հարցերում ընդառաջ են գնում: Եթե ինչ որ մեկին դիմեք խնդրանքով, չի մերժի: Սիրելին սիրով կաջակցի ձեր ցանկացած գաղափարին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրն այնքան էլ բեղմնավոր չէ, բայց հաճելի է: Կարելի է ավարտել գործերը, լուծել կազմակերպչական հարցերը: Բացառված չէ, որ կհաջողվի վերադառնալ ինչ որ հին ծրագրերի, որոնք ձեզ դուր են գալիս, բայց առաջ չեք կարողացել իրագործել: Հնարավորություն կլինի հարթել հարաբերությունները մարդկանց հետ, որոնց հետ ընդհանուր լեզու չէիք գտնում: Բացառված չէ ռոմանտիկ տարվածությունը աշխատավայրում:

Ինչով էլ որ զբաղվեք, աշխատեք չշտապել: Ամենայն հավանականությամբ միանգամից չեք ստանա ցանկացածը, ինչն անհանգստության պատճառ չէ: Ժամանակի ընթացքում կստանաք անհրաժեշտ արդյունքը:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Փիլիսոփայորեն եք մոտենում ամենին, ինչ տեղի է ունենում այսօր և սա լավագույն մոտեցումն է: Պետք չէ նյարդայնանալ, եթե ինչ որ բան այնպես չի գնում, կամ էլ անհանգստանալ, եթե միանգամից չեք կարողանում հաջողության հասնել: Ավելի հաճախ են օգնության համար դիմում շրջապատողները, այդ թվում ազդեցիկ մարդիկ, որոնք պատրաստ են շնորհակալ լինել ցանկացած ծառայության համար: Բացառված չէ աճը կամ հաջողությունը բիզնեսում:

Հարմար օր է միջոցառումներ այցելելու, նոր ծանոթությունների համար: Շատերի վրա լավ տպավորություն եք գործում: Բացառված չէ, որ ինչ որ մեկը սիրահարվի առաջին հայացքից:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվում: Երբեմն անգամ համեստ արդյունքների հասնելու համար ստիպված եք շատ ջանքեր գործադրել: Ամեն դեպքում պահպանում եք լավատեսությունը և հաջողության հանդեպ վստահությունը, ինչը դուր է գալիս շրջապատողներին: Շատերը կցանկանան աջակցել ձեր գաղափարներին, օգնել դրանք կյանքի կոչել: Կարևոր հարցերն արժե քննարկել ոչ պաշտոնական միջավայրում: Ձեզ կհաջողվի մոտեցում գտնել անգամ ամենաբարդ մարդկանց նկատմամբ:

Աշխատեք ձեզ այնպես պահել, որ տեղի չտաք բամբասանքներին: Ավելի լավ է գործ չունենալ կասկածելի մարդկանց հետ, եթե անգամ նրանք խոստանում են ոսկե սարեր և կյանքի այլ ուրախություններ:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը թեկուզ անհանգիստ է, բայց բավական հաջող: Հույս մի ունեցեք, որ կկարողանաք կենտրոնանալ ինչ որ բանի վրա: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք մի գործից անցնել մյուսին, լուծել թե ձեր, և թե օտարների խնդիրները: Հաճախ շրջապատողները շեղում են ձեզ գործերից: Խոսակցությունները և վեճերը շատ ժամանակ են խլում, իսկ դրանցից խուսափելու համար պետք է խորամանկեք: Կարող են անսպասելիորեն օգնել քիչ ծանոթ կանայք:

Նկատի ունեցեք, որ այս օրվա շատ իրադարձություններ շարունակություն կստանան մոտակա ժամանակները: Այդ պատճառով աշխատեք ոչինչ ուշադրությունից բաց չթողնել: Այն, ինչն այսօր աննշան է թվում, ժամանակին ընթացքում կարող է կարևոր դառնալ: