Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Բաբկեն Պիպոյան. «Մեր խնդիրները չպետք է հիշենք միայն այն ժամանակ, երբ դրսում դեպք է լինում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում 64 մարդու կյանք խլած հրդեհն առիթ է դարձել անդրադարձ կատարելու նաև Հայաստանում առկա նման կառույցների վիճակին:

ՀՀ ԱԻՆ–ն անդրադարձել է հասարակական շրջանակների հարցադրմանը, թե հայաստանյան առևտրի կենտրոններում ստուգումներ իրականացվելո՞ւ են, թե ոչ:

ԱԻՆ–ը մասնավորապես հայտնել է, որ 2018 թվականի սկզբից ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացրել մարդկանց զանգվածային կուտակում ունեցող 50–ից ավելի օբյեկտներում (հյուրանոցներ, սննդի կետեր, առևտրի կենտրոններ, մարզամշակութային հաստատություններ և այլն): «Հետազոտությունները շարունակվում են: Հենց այս պահին մեր փորձագետները «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում են հետազոտություն իրականացնում: Բոլոր այն օբյեկտներում, որտեղ առկա են եղել բացթողումներ, ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ հայտնաբերված թերությունների վերացման համար համապատասխան ցուցումներով ու ժամկետներով»,– նշված է եղել հաղորդագրության մեջ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ հարցը պետք է քննարկել պետության, պետության ռեսուրսների և մոդելի ընտրության համատեքստում:

«Ամբողջ խնդիրն այն է, որ մենք մեր խնդիրները թողնում ենք ու հիշում միայն այն դեպքում, երբ դրսում ինչ–որ դեպք է լինում: Ենթադրենք` դեպքը ոչ թե առևտրի կոնտրոնում, այլ որևէ մեծ պետական շենքում էր լինում: Մենք չպետք է սպասենք, որ դրսում խնդիր լինի, և հետո միայն այդ դրսի խնդրի տեղային հատվածը մեզ մոտ իրականացնենք: Հիմա ասում են՝ մենք կգնանք առևտրի կենտրոններ: Բայց ձեզ ո՞վ է թույլատրել, որ պետական հատվածում խնդիրը չլուծած` գնաք մասնավոր հատվածներ: Օրինակ՝ թող մտնեն ու կառավարության շենքը նայեն: Թող կառավարության շենքի, պետական գերատեսչությունների, պետության հոգածության տակ գտնվող տարածքներում անվտանգության համակարգեր դնեն ու նոր միայն ասեն՝ մենք այսքան դնում ենք, մասնավո՛ր, դու էլ դի՛ր: Պետությունը պետք է իրենից սկսի, այդպես են պետություն կառուցում: Պետական պաշտոնյաներին, հասարակական մի շարք սեգմենտների ներկայացուցիչներին պակասում է այդ պետական մտածողությունը: Ըստ էության, տեսչական մարմնի դիրքորոշումը հետևյալն էր՝ ասում էր՝ պետությո՛ւն, դու քեզնից կարող ես սկսել: Այսինքն՝ երբ դու հարց ու պահանջ ես դնում, քո առաջ այդ հարցը դրե՞լ ես: Կառավարության կամ մնացած շենքերն այդ անվտանգության չափորոշիչներին բավարարո՞ւմ են, թե ոչ: Ամեն դեպքում, իմ հորդորն այն է, որ չի կարելի խուճապ ստեղծել»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը՝ նշելով, որ մյուս կողմից էլ պետք է անպայման փաստել պրոբլեմը, պատասխանատուների հարց բարձրացնել:

«Էլ չեմ ասում, որ այս խուճապը, որի մասին մենք խոսում ենք ու հրապարակում, ամբողջ աշխարհով է տարածվում: Պետք է հաշվի առնել, որ մենք նաև ազգային անվտանգության խնդիրներ ունենք լուծելու: Ընդհանուր առմամբ՝ կա պետական մտածելակերպի, պրոֆեսիոնալիզմի, և հստակ մոտեցումների պակաս: Պետք էր հստակ սահմանել հսկողության այն նվազագույն շեմը, որը պետությունը կյանքի կկոչեր, և հետո էլ նույնը պահանջել մասնավորից: Պետությունը չի կարող ասել, մասնավոր, դու պարտավոր ես: Պետության ենթակայության տակ գտնվող կամայական շինությունում պետք է ապահովվի պետության կողմից ներկայացվող պահանջը, հետո նոր պետությունը պահանջի մասնավորից: Այս սահմանը պետք է ճիշտ դնել: Հիմա այդ սահմանը ճիշտ դրած չէ»,–ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահը:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ պրոբլեմը պետք է ճիշտ ներկայացնել:

«Պետք է ներկայացնել այնպես, որ արտաքին աշխարհին մեր բացերը հասանելի լինեն միայն այնքանով, որքանով պետք է: Խոսքն այն մասին չէ, որ պետք է ծածկադմփոց անել: Բայց ամբողջ ինֆորմացիան պետք է բալանսավորվի»,– եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում