Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Politics

Հայաստանի ինքնուրույնությունը չի՞ խախտվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հղում կատարելով ռուսական Հարավային զինվորական օկրուգի լրատվական ծառայությանը՝ «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն է տարածել, որի համաձայն Գյումրիի ռուսական 102–րդ ռազմակայանում և Երևանի զինվորական կայազորում կտեղակայվեն ռուսական ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության» հետ զրույցում մասնավորապես ընդգծել է, որ խնդիրն այս պահին քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով: Նա հայտնել է, որ ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայման անհրաժեշտությունը Հայաստանում պայմանավորում են Գյումրիի 102–րդ ռազմակայանում եղած կարգապահական խնդիրներով։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ հաշվի առնելով 102–րդ ռազմաբազայի առկայությունը ՀՀ–ում, պետք է լինեն իրավական ստորաբաժանումներ, որոնք կկանխեն հանցանքներն ու նման այլ գործողությունները:

«102–րդ ռազմաբազան ու բազայի զինծառայողներն օգտվում են օտարերկրյա (էքստերիտորիալ) անձեռնմխելիությունից: Հայկական իրավապահների կամ դատական մարմինների առջև իրենք որոշ իրավախախտումների համար դատվում ու պատասխանատվության են ենթարկվում ռուսական օրենքներով: Հիմա, որ ոստիկանություն պետք է լինի, հասկանալի է, բայց ուրիշ հարց է՝ իրենք 102–րդ ռազմաբազայից դուրս կունենա՞ն գործառույթներ, որոնք մեր սուվերենիտետն ու մեր հանրապետության իրավունքներն ինչ–որ տեղ կսահմանափակեն: Հնարավոր նախագիծը կամ փաստաթուղթը շատ ուշադիր պետք է կարդալ, ծանոթանալ: Պետք է հետևել, որ այնտեղ, այսպես ասած, մեզ խանգարող ոչ մի կետ չլինի: Պետք է հետևել նաև, որ սահմանված կետերը չխախտեն: Եթե իրենք ռազմաբազայի տարածքն են հսկելու, որ իրավախախտումներ, «սամավոլկա» գնացողներ չլինեն, շատ նորմալ է: Բայց արդյոք ՀՀ ինքնուրույնությունը չի խախտվելու: Մինչև համապատասխան փաստաթուղթ չլինի, չենք կարող ասել, թե իրականում ինչ է կատարվում»,– ընդգծեց նա:

Վովա Վարդանովը շեշտեց, որ 102–րդ ռազմաբազայում հսկողությունը երբեք բավարար չի եղել. «Իրենք սովետական ձևով են հարցերը լուծում՝ պարետատուն, «նարյադ», «պատրուլ»: Բայց սա չի աշխատում և երբեք չի աշխատելու: Սովետական Միությունում այդ մոտեցումներն այդքան խիստ չէին: Իսկ ինչո՞ւ չկար ռազմական ոստիկանություն. մենք ապրում էինք իդեոլոգիական համակարգում և այնպիսի քարոզչության տակ էինք, ըստ որի՝ ենթադրվում էր, որ շատ իրավախախտումներ ուղղակի բացառվում են: Սա է պատճառը, որ չի եղել ռազմական ոստիկանության ֆունկցիան կատարող մի մարմին: Եղել են տարբեր ստորաբաժանումներից հերթապահ «պատրուլներ» և իրենք երբեք իրենց գործը լավ չեն կարողացել կատարել: Բազմաթիվ խախտումներ են եղել: Եթե ոստիկանություն լիներ, կիմանայիր, որ իրավախախտման դեպքում կհայտնվեիր օտարի ձեռքում, և ոչ թե քո ընկերոջ, ով «պատրուլում» է ու «չի նկատի» քեզ»:

Ինչ վերաբերում է այն դիրքորոշումներին, թե վերոնշյալը Հայաստանին, մեղմ ասած, ինքնուրույնությունից զրկելու ՌԴ–ի ծրագրի մասն է, մեր զրուցակիցը նշեց. «Ռուսաստանում ուժեր կան, ովքեր կցանկանան Հայաստանը դարձնել Ռուսաստանի «գուբերնիաներից» մեկը: Բայց մեզ մոտ կան ուժեր, որ դա չեն ցանկանում: Ես չեմ ցանկանա, որ մենք կորցնենք մեր անկախությունը, որովհետև եթե մենք 100 կամ մասնակի%ներով կախված լինենք ՌԴ–ից, այդ հանգամանքը կորուստների է բերելու: Այս պարագայում խնդիրն այն չէ, որ ռուս զինվորականներին փորձելու են օրինական դաշտի մեջ պահել: Մեզ համար պրոբլեմ է, որ սահմաններից դուրս չգան, չսկսեն սահմանափակել ՀՀ քաղաքացիների իրավունքները: Իսկ իրենց զինվորականներին վերահսկելը մեզ համար վնաս չէ: Բոլորս հիշում ենք Ավետիսյանների ընտանիքի ոճրագործությունը: Բացի այդ, Գյումրիում ռուս զինծառայողների կողմից իրավախատման շատ դեպքեր են եղել»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ ռազմական ոստիկանության հայտնվելն ինչ–որ տեղ նաև ուշացած է, քանի որ այդ ստորաբաժանումը արդեն մի քանի տարի է, ինչ կա ՌԴ–ում:

«Չի բացառվում, որ եթե ռազմական ոստիկանությունը ներկա լիներ 102–րդ ռազմաբազայի ներսում, այն տականքը միգուցե չոչնչացներ Ավետիսյանների ընտանիքը: Շեշտում եմ՝ խնդիրն այն է, որ չհասնեն մեր իրավունքները խախտելուն»,– եզրափակեց նա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում