Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension funds
uncategorized

Հանքատերերի բացահայտումը դրսից նոր ներդրողներ ներգրավելու նպատա՞կ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում մի հետաքրքիր նախագիծ է ներառված, համաձայն որի՝ կառավարության 2017–2022 թթ. ծրագրով նախատեսվում է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ներդրման շրջանակում մշակել հանքարդյունաբերության ոլորտի իրական սեփականատերերի բացահայտման ճանապարհային քարտեզ: ԱՃԹՆ–ն իրականացնող երկրներում 2020 թ. սկսած հանքարդյունահանող ընկերությունները պետք է բացահայտեն իրենց իրական սեփականատերերին, այդ թվում՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձանց:

Իսկ ի՞նչ կտա հանքարդյունահանող ընկերությունների իրական սեփականատերերի անունների հրապարակումը, նույնիսկ՝ քաղաքական ազդեցություն ունեցող: Ըստ աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի՝ ԱՃԹՆ–ն էկոլոգիայի հետ ոչ մի կապ չունի և Հայաստանի՝ դրան միանալը ներդրողներին հրավիրելու նպատակ ունի:

«Փաստ»–ի հարցին, եթե անգամ հանքերի իրական սեփականատերերի անունները բացահայտվեն, դա ինչ–որ կերպ կարող է փոխել հանքերի ոլորտում առկա խնդիրները, աշխարհագրագետը պատասխանեց, որ իրենք՝ բնապահպանները, հասկանում են, որ կարևոր է բացահայտել, թե ովքեր են իրական տերերը, բայց դրանից ազդեցությունը բնական միջավայրի վրա կամ մարդկանց առողջության վրա, չի փոխվում:

«Ենթադրենք պողոս–պետրոսը չի, այլ՝ Մարտիրոս Հովսեփյանն է հանքի տերը: Ընդհանուր առմամբ լավ է, բայց եթե ես դիտում եմ դա բնապահպանի տեսանկյունից՝ բնական միջավայրի ազդեցության առումով փոփոխություն չի բերում:

Այդ նախաձեռնությանը միացող երկրները պարտավորված են որոշակի բաներ բացահայտել ու հրապարակել, բայց, ըստ էության, այդ նախաձեռնության մեջ բնապահպանության վերաբերյալ գրեթե ոչինչ չկա: Դրա համար այս ամենը մեզ՝ Հայկական բնապահպանական ճակատին, չի հետաքրքրում:

Ընդհակառակը Հայաստանի՝ այդ նախաձեռնությանը միանալու, ամբողջ փիառը ունի մեկ միտում. Հայաստանը ցանկանում է ներկայանալ որպես հանքեր ունեցող երկիր և ներդրողներ գրավի արտասահմանից, որպեսզի ավելի շատ մարդիկ հետաքրքրվեն մեր պաշարներով: Միտում ունեն ասելու, թե տեսեք՝ մենք ինչ պաշարներ ունենք, եկեք, ներդրումներ արեք»,– նշեց մեր զրուցակիցը:

Ըստ Գալստյանի՝ այդ ծրագրի շրջանակներում թվայնացվել ու հանրայնացվել են հանքավայրերի վերաբերյալ երկրաբանական ֆոնդի նյութերը, Սովետական Միության տարիներին արված բոլոր հետազոտությունները: Բնապահպանների կարծիքով նախագիծը վնասում է գործընթացին: Իհարկե, ֆինանսական ու տնտեսական հարցերով կարող է օգուտ բերել թափանցիկության ու հանրայնացման շնորհիվ, բայց մյուս կողմից էլ ներդրողները պետք է հասկանան, որ երկրաբանական ֆոնդի սովետական ժամանակահատվածի ուսումնասիրությունները կոռուպցիոն ճանապարհներով են արված, և շատ տվյալներ չեն համապատասխանում իրականությանը:

«Այն ժամանակ ուսումնասիրում էին, որպեսզի նոր ֆինանսավորում ստանային Մոսկվայից երկրաբանական ուսումնասիրությունները շարունակելու համար: Պետք է տվյալներ ներկայացնեին, թե իբր կան պաշարներ, որոնք կարելի է շահագործել: Սկզբնական շրջանում բարձր տվյալներ էին ներկայացնում, որպեսզի նոր ֆինանսավորում ստանան ու փողերի լվացմամբ զբաղվեն»,– հավելեց բնապահպանը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում