Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

«Եթե կհայտնվի այնպիսի մեկը, ով ինձ նման կհասկանա և կընդունի ինձ, ես նրա հետ մեծ սիրով կշփվեմ». Աստղիկ Սաֆարյան

ShowBiz.am-ի զրուցակիցը երգչուհի Աստղիկ Սաֆարյանն է, ով անկեղծանալով պատմեց մեզ իր մանկության երանելի հիշողությունների, կարիերայի զկզբնական շրջանում իրեն հանդիպած դժվարությունների, երգարվեստը անսահման շատ սիրելու, ճանապարհորդություններից լավն ու վատը քաղելու և ապագա ծրագրերի մասին:

 

– Ի՞նչ հիշողություններ ունի իր մանկությունից Աստղիկ Սաֆարյանն ու ինչպիսի՞ն է հիշում այդ անհոգ տարիները:

– Հիանալի մանկություն եմ ունեցել՝ ազատ, անհոգ և ուրախ՝ շնորհիվ իմ ծնողների, քանի որ մեր այդ անհոգ և երջանիկ մանկության համար մենք պարտական ենք մեր ծնողներին։

-Ինքնամփոփ և պարփակվա՞ծ թե՞ աշխույժ ու ակտիվ. ինչպիսի՞ աշակերտ եք եղել դպրոցում:

– Դպրոցական տարիներին եղել եմ շատ աշխատասեր, չափից շատ պատասխանատու և սովորող աշակերտ, և արդեն բնավորություն դարձած այդ սովորություններս շարունակվեցին նաև ուսանողական տարիներին։ Միայն թե դպրոցում ավելի ինքնամփոփ էի, հետո ուսանողական տարիներին արդեն սկսեցի փոխվել և ավելի մարդամոտ դարձա, երբ արդեն ճանաչում ձեռք բերեցի ։

 

– Սեր առ երգ ու երաժշտություն. ե՞րբ բացահայտեցիք ու զգացիք Ձեր մեջ այն, ինչը հետո դառնալու էր մի մասնիկը ողջ կյանքի:

– Սեր առ երաժշտություն, երգարվեստ ինձ մոտ նկատվել է դեռ մանկուց։ Մանուկ հասակում հաճախում էի երաժշտակսն խմբակներ, որը դադարեց այն ժամանակ երբ 15 տարեկանում ընդունվեցի Պետական Տնտեսագիտական Համալսարան, իսկ մինչ այդ, հաճախում էի դաշնամուրի և կիթարի դասընթացների, բայց երկուսն էլ, ցավոք, կիսատ մնաց, քանի որ զգացի որ երաժշտական միտքս նման ինստրումենտներով լիարժեք չեմ կարողանում փոխանցել, և դա դանդաղեցնում էր իմ մուսայի տեմպը։ Հասկացա, որ պարզապես երաժշտական միտքս և հոգուցս բխած երաժշտությունը արտահայտելու ամենաարագ ուղին ինձ համար դա ձայնային ինստրումենտն է։

 

– Առաջին քայլեր, նոր աշխարհ. ի՞նչ զգացողություններ են այդ ժամանակ պատել Ձեզ:

– Շատ դժվար էր այդ առաջին տարիներին. իմ թիկունքին կանգնած էր միայն իմ ընտանիքը։ Ժամանակի ընթացքում աշխատասիրությանս շնորհիվ կարողացա ինքս սեփական ուժերով հասնել արդյունքների և նրան, որ ինքս դարձա իմ թե՛ երաժշտական, և թե՛ ֆինանսական պրոդյուսերը։ Ես իմ կարիերայում միշտ աշխատել եմ միայնակ, պայքարել և ստեղծել եմ իմ սեփական հեծանիվը։ Այդ ճանապարհին ինձ հանդիպել են մարդիկ, որոնց հետ աշխատելը լավ արդյունք է տվել, ինչի համար շնորհակալ եմ բոլոր նրանց։ Բայց եղել են երեք անգամ ավելի շատ մարդիկ, որոնք միայն փորձել են խոչընդոտել, խաբել և թիկունքից հարվածել, որոնք փորձել են խանգարել ինձ։ Բայց արդեն 11-րդ տարին է, ինչ ստեղծագործում և աշխատում եմ երգարվեստում և, ինչպես տեսնում եք, ես դեռ այստեղ եմ ու շարունակում եմ գործել՝ ավելի վստահ և ավելի մեծ փորձով:

 

– Մարդիկ անկեղծ են լինում սովորաբար մենակ լինելիս: Սիրու՞մ է արդյոք Աստղիկը մնալ ինքն իր հետ ու մտածել:

– Ես շատ հաճախ եմ մենակ լինում. ինձ համար դա ամենահաճելի վիճակն է, քանի որ ավելի լավ է լինել մենակ, քան մարդկանց հետ, ովքեր քեզ չեն հասկանում։ Ինձ հետաքրքիր է ինձ հետ, և, վերջապեսես, այն եզակի մարդկանցից եմ, ով լավ է հասկանում Աստղիկ Սաֆարյանին: Եթե կհայտնվի այնպիսի մեկը, ով ինձ նման կհասկանա և կընդունի ինձ, ես նրա հետ մեծ սիրով կշփվեմ))))):

– Այն որ մասնագիտությամբ տնտեսագետ եք, գիտենք. Բայց բացի երգարվեստից կա՞ որևէ այլ բնագավառ, որ մեծ հաճույքով կտեսնեիք Ձեզ այդտեղ:

– Տնտեսագետի մասնագիտությունը, սովորելով 5 տարի Երևանում, շարունակել եմ մասնագիտացումը Իսպանիայում՝ ստանալով 3 մագիստրական դիպլոմներ։ Բայց եթե չզբաղվեի երգով, միևնույնն է, ինչով էլ, որ զբաղվեի, իմ ներքին երազանքը լինելու էր երգով զբաղվելը))):

 

– Շատ եք ճանապարհորդում. կպատմե՞ք ձեր ճանապարհորդություններից, ինչե՞ր եք քաղում, հասկանում, սովորում այս ու այն երկրներ գնալ-տեսնելուց:

– Շատ բաներ ես սովորում այլ երկրներից, այլ ազգերից։ Կա թե՛ լավը, թե՛ վատը, կարևորն այն է, որ կարողանաս այդ բազմազանության մեջ պահպանել քո մաքրությունը՝ ընդօրինակելով միայն լավը և անտեսելով վատը։

– Դրսից ի՞նչը կամ ո՞ր մարդկային հատկանիշները կցանկանայիք բերել Հայաստան կամ մեր ժողովրդի մեջ:

– Մարդասիրությունն է կորել մեր հայերի մեջ, դիմացինին լավ և բարի աչքով նայելու ունակությունը: Այ դա կցանկանայի վերադարձնել բոլոր հայերի մեջ:

 

 

– Այժմ ինչո՞վ եք զբաղվում, ի՞նչ աշխատանքային գործունեություն եք ծավալում:

– Այժմ վերադարձել եմ Երևան, և աշխատում եմ, որ նորություններ ներկայացնեմ իմ լսարանին։

– Մոտ ապագայում ի՞նչ պլաններ ունեք: Երկրպագուները սպասե՞ն նոր երգի կամ տեսահոլովակի:

– Անպայման, սպասեք նորությունների, քանի որ շուտով կներկայանամ հաճելի անակնկալներով։