Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ստեփանը կնոջ հետ ամիսներ շարունակ ապրել է առանց սեռական հարաբերության, իսկ նրա մայրը հարսին անդադար հարցրել է, թե ինչու չի հղիանում.հայ համասեռամոլի դժբախտ ամուսնությունը

Հասարակական սաստիկ ճնշման պատճառով նույնասեռական (գեյ) տղամարդիկ հաճախ ստիպված են լինում ամուսնանալ կանանց հետ՝ իրենց սեռական կողմնորոշումը թաքցնելու նպատակով, սակայն նման հարաբերությունները մեծ բարդություններով են ընթանում:

«Ես ամուսնացա մամայիս պատճառով: Կյանքս դժոխքի էր վերածել, ամեն օր էդ թեման էր տանը,- պատմում է 32-ամյա Դավիթը (անունը փոխված է):- Ինձ թվում ա, հասկացել էր, որ աղջիկներն ինձ չեն հետաքրքրում, դրա համար էր ստիպում, որ ամուսնանամ, երեւի ուզում էր հանրությանը ցույց տալ, թե իր տղան մյուսների պես սովորական տղամարդ ա»:

Դավիթն ամուսնացել է մոր ընտրած աղջկա հետ, ում ընդամենը 4 ամիս է ճանաչել:

«Սկզբում մի քանի անգամ հարաբերություն ունեցանք, կինս արագ հղիացավ, դա ինձ շատ օգնեց, իրեն ասացի, որ հղիության ժամանակ չեմ ուզում սեքս անենք, որ իբր չվնասենք երեխային»,- հիշում է Դավիթը:

Ծննդաբերությունից որոշ ժամանակ անց Դավիթի նորաստեղծ ընտանիքում խնդիրներ են ծագել, նա այլեւս չի ցանկացել սեռական հարաբերություն ունենալ կնոջ հետ:

«Ես հասկանում եմ իրեն, ինքը սեքս էր ուզում իր սիրած տղամարդու հետ, բայց ես էլ էի նույնը ուզում՝ իմ սիրած տղամարդու հետ: Կինն ինձ համար սեքուալ առումով գրավիչ չէ, կարող է ընկերուհի լինել, բայց ոչ սիրուհի»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Դավիթը ստիպված է եղել արհեստականորեն վեճեր հրահրել, վիրավորել է կնոջը տարբեր առիթներով, որպեսզի վերջինիս մոտ մարի սեռական ցանկությունն իր նկատմամբ:

«Արդյունքում էդ վեճերն էնքան խորացան ու լրջացան, որ կինս հեռացավ ինձնից, հիմա էլ չի թողնում երեխայի հետ շփվեմ: Ես մորս եմ մեղադրում էս ամենում, ինքը ստիպեց, որ ամուսնանանք: Հիմա բոլորս էլ դժբախտ ենք՝ երեխաս նույնպես»,- ասում է Դավիթը:

Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, Սեքսոլոգիայի կլինկայի բժիշկ Նարինե Ներսիսյանը կարծում է, որ ստի վրա կառուցված միությունում չի կարող երջանկություն լինել:

«Երբ հասուն մարդը՝ անկախ իր սեռային ինքնությունից եւ անկախ թե ինչ է նա անում, առաջնորդվում է ոչ թե իր, այլ հասարակության թելադրանքով, ապա այդ պահին նա դեմ է գնում իր սեփական կամքին, անում է մի բան, ոչ թե որովհետև ուզում է այդ բանն անել, այլ որովհետև ստիպված է անել: Նման դեպքերում մարդու ներաշխարհում տեղի են ունենում ինքնաստրկացման եւ ինքնաոչնչացման գործընթացներ, որ հավասարազոր է ինքնասպանությանը»,- ասում է սեքսոլոգը:

Բժշկական գենետիկայի եւ առողջության առաջնային պահպանման կենտրոնի բժիշկ-սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանը եւս նշում է, որ գեյ տղամարդու եւ հետերոսեքսուալ կնոջ ամուսնական կյանքում խնդիրներն անխուսափելի են:

«Կինը որպես կանոն տղամարդու մոտ առկա սեռական ռեակցիաները ընկալում է, որպես սիրո դրսեւորում, եւ եթե չեն լինում համապատասխան ռեակցիան, առաջինը, ինչ կինը մտածում է, այն է, որ տղամարդը իրեն չի սիրում։ Կնոջ մոտ հենց առաջին էպիզոդից կարող է ձեւավորվել տպավորություն, որ տղամարդը իրեն չի սիրում, կամ դավաճանում է մեկ այլ կնոջ հետ, ինչն էլ դառնում է արդեն միջանձնային խնդիրների զարգացման պատճառ»,-նշում է նա։

Անկայուն սեռական կյանքը բազմաթիվ խնդիրների կարող է հանգեցնել: Անդրանիկ Ղարիբյանի խոսքով՝ կինը հաճախ սկսում է վատ վերաբերվել իրեն չբավարարող ամուսնուն, ինչն էլ ավելի է խորացնում տղամարդու մոտ առկա խնդիրները, իսկ կանանց մոտ որպես կանոն առաջանում են սեռական նեւրոզները, որոնք կապված են սեռական հարաբերությունների սակավաթիվ եւ ոչ մշտական լինելու հետ։

Նույնասեռական մեկ այլ տղամարդ՝ 34-ամյա Ստեփանն (անունը փոխված է) ամուսնացել է սեփական կամքով, իրեն թվացել է, թե կարող է կնոջ հետ ընտանիք կազմել, թեեւ գիտակցել է, որ իրեն դուր են գալիս տղամարդիկ:

«Ես նախքան ամուսնությունը կնոջ հետ սեռական կապ չէի ունեցել ու չգիտեի, որ ինձ մոտ չի ստացվի: Էրեկցիա չկար, ինչ անում էինք, չէր ստացվում»,- հիշում է Ստեփանը:

Կանանց հետ ամուսնացած գեյ տղամարդիկ հաճախ դիմում են սեքսոլոգների, որպեսզի օգնություն ստանան կեղծիքը շարունակելու համար:

«Իրենց հիմնական խնդիրը էրեկցիան է լինում: Իհարկե, պահի տակ կարող է լինել էրեկցիա`հիմնականում իրենց երեւակայությունների հաշվին, բայց երբ կպնում են կնոջ մարմնին, թուլանում է, քանի որ նրանց սեռական ֆիզիոլոգիան սովորել է հակազդեցության գրգռման ռեակցիա դրսեւորել այլ տեսակի նյարդային գրգիռներից։ Էրեկցիա ունենալու համար դիմում են բժիշկների, խթանիչներ են ուզում: Բայց ես իրենց հենց սկզբից ասում եմ, որ սա խաբեություն է, որը երկար չի կարող տեւել»,- ասում է բժիշկ Նարինե Ներսիսյանը:

Նա նշում է, որ բացառապես խթանիչների շնորհիվ շարունակվող սեռական հարաբերությունները լավագույն դեպքում մի քանի տարի են տեւում, իսկ դրանից հետո կարող են առաջանալ լուրջ եւ անդառնալի առողջական խնդիրներ:

«Օրգանիզմը «հասկանում է», որ իրեն չարաշահում են և հետագայում կարող է «վրեժ լուծել» այդ չարաշահման համար, եւ արդյունքում ամբողջ սեռական կյանքը կարող է խաթարվել»:

Ստեփանը կնոջ հետ ամիսներ շարունակ ապրել է առանց սեռական հարաբերության, իսկ նրա մայրը հարսին անդադար հարցրել է, թե ինչու չի հղիանում:

«Մի օր աշխատանքի էի, տնից զանգեցին-կանչեցին: Գնացի, ախպերս մեր տանն էր, հասկացա, որ լուրջ խոսակցություն է լինելու: Կինս ասել էր, թե ինչու չի հղիանում: Ինձ հարցրին, թե ինչու մենք սեքսով չենք զբաղվում, ես էլ անկեղծ ասացի, որ ինքը ինձ դուր չի գալիս: Բայց եղբայրս մխիթարեց, ասեց, որ ամուսնության առաջին շաբաթը իրենց մոտ էլ չի ստացվել, թե բոլորի մոտ էլ խնդիրներ լինում են: Ու այդպես սկսվեց մեր «բուժման» փուլը»,- պատմում է Ստեփանը:

Ստեփանն ու կինը ամիսներ շարունակ հոգեբանների, գինեկոլոգների եւ սեքսոլոգների են այցելել, որպեսզի նրանք օգնեն իրենց վերականգնելու էրեկցիան, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:

«Ինձ մոտ ցանկություն այդպես էլ չառաջացավ ու ես կնոջս պարզապես ասաց, որ նա պետք է հեռանա: Այդպես էլ բաժանվեցինք: Հետո իմացա, որ շատերի մոտ բամբասել էր իմ մասին, ասել էր, թե գեյ եմ»,- նշում է Ստեփանը:

ԼԳԲՏԻ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Մամիկոն Հովսեփյանը «Մեդիալաբին» տված հարցազրույցում նշում է, որ կանանց հետ ամուսնական կյանք վարող գեյ տղամարդիկ վախենում են ի հայտ գալ, սակայն, իրենց տեղեկություններով, նրանց թիվը շատ մեծ է:

Իրավապաշտպանի խոսքով՝ մի կողմից նման տղամարդիկ հասարակական ճնշման զոհն են, սակայն մյուս կողից էլ իրենք են ընտրել այդ տարբերակը՝ որպես հեշտ միջոց:

«Շատ քիչ դեպքերում է, որ կանայք տեղյակ են, թե ում հետ են ամուսնացել: Կանանց հաճախ բռնության են ենթարկում, որ ինֆորմացիան հանկարծ դուրս չհանի: Եղել է դեպք, երբ կինը բռնացրել է ամուսնուն տղամարդու հետ, ամուսինը ֆիզիկական բռնության է ենթարկել նրան, որպեսզի կինը ընթացք չտա, վախենա խոսի այդ մասին: Այսպիսի ընտանիքներում բռնությունն ընդլայնվում է, բայցեւ կոծկվում է»,- «Մեդիալաբին» ասում է Հովսեփյանը:

Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ եթե հասարակությունն անհատին ընդուներ այնպիսին, ինչպիսին կա, կամ գոնե անտարբեր լիներ՝ թե նա կամուսնանա, թե ոչ, գեյ տղամարդիկ ստիպված չէին լինի ամուսնանալ:

«Ընտանիքը, ազգականները անդադար ճնշում են՝ թե պիտի ամուսնանաս դեռ վաղ տարիքից: Եվ ամուսնություն ասելով հասկացվում է կնոջ և տղամարդու ամուսնությունը: Դրա պատճառով էլ շատ գեյեր ասում են, որ ինչ-որ տարիքում պիտի ամուսնանան, որ ծնողներն էլ չճնշեն: Ասում են՝ կամ պիտի ամուսնանամ կամ երկրից գնամ: Շատ քչերն են այլ տարբերակ գտնում,համարձակվում դեմ գնալ ծնողներին»:

Ըստ իրավապաշտպանի՝ խնդիրը կարող է լուծվել հասարակական վերաբերմունքի փոփոխության շնորհիվ, սակայն ներկայումս հասարակական կարծիքը խիստ անհանդուրժող է նույնասեռականների նկատմամբ:

«Նախապաշարումներից հավասարություն» Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանի բնակչության 90%-ը դեմ է ԼԳԲՏԻ անձանց` համաձայնելով, որ պետք է օրենքով սահմանափակվեն նրանց իրավունքները: Ուսումնասիրությունն անցկացվել է 2015թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին Երեւանի եւ Հայաստանի բոլոր մարզերի թվով 1017 բնակիչների շրջանում: Հարցվածների 90%-ից ավելին նշել է, որ չի ցանկանում փողոցում հանդիպել նույնասեռական զույգերի:

«Ես կարծիքներ եմ լսում, որ ասում են, թե ինչ ուզում եք արեք, բայց մեր աչքից հեռու: Բայց վստահ եմ, որ եթե տանն էլ անես, քիթը կմտցնեն քո կյանքի մեջ: Հարեւաններից սկսած քեզ կանհանգստացնեն»,- ասում է Մամիկոն Հովսեփյանը:

Իսկ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Նարինե Ներսիսյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ յուրաքանչյուր անձ կարող է իր մեջ ուժ գտնել՝ իր ցանկացած կյանքով ապրելու համար:

«Ծնողը ծնող է մինչեւ որոշակի տարիք, դրանից հետո կամ ընկեր է, կամ ընկեր չէ: Քո փոխարեն ոչ ոք չպիտի որոշում կայացնի»,-նշում է Նարինե Ներսիսյանը: