Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBank
uncategorized

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի քանակն ու սպառազինությունը

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական մարմինները խուսափում են հրապարակել թվեր՝ կապված Զինված ուժերի անձնակազմի ու տեխնիկայի քանակի հետ: Այդ իսկ պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց հրապարակել մի շարք ոչ գաղտնի տեղեկություններ՝ կապված Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի քանակի հետ:

ԵՍԶՈՒ

Դեռևս 1990-ական թվականներից Հայաստանն անդամակցում է Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրին, որը կարգավորում է սպառազինությունների վերահսկման հարցերը: Այդ պայմանագրի սահմաններում Հայաստան բազմիցս այցելել են արտերկրյա ռազմական տեսչություններ, իսկ հայաստանցի մասնագետները տեսչական ստուգումներ են իրականացրել մի շարք այլ երկրներում (Թուրքիա, Հունաստան, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Մոլդովա և այլն):

Պայմանագրի սահմաններում կողմերը պարտավոր են նաև հաշվետվություններ հանձնել՝ կապված սովորական սպառազինությունների (թե անձնակազմի և թե տեխնիկայի) քանակի և տեղաբաշխման հետ:

Հայաստանի Պաշտպանության նախարարության առաջարկով մենք ուսումնասիրեցինք ԵՍԶՈՒ անդամ պետությունների հաշվետվությունների հիման վրա պատրաստված 2016 թվականի զեկույցը, որից էլ ստորև ներկայացնում ենք տեղեկություններ (բոլոր տեղեկությունները 2016 թվականի սկզբի դրությամբ են):

Հայաստան և Արցախ

Քանակ. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 44.800 է, որից 41.850-ը ցամաքային ուժերն են (մնացածը՝ օդուժ և հակաօդային պաշտպանություն): Ցամաքային ուժերում զորակոչիկների ընդհանուր թիվը կազմում է 18.950:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին զեկույցում թվերը միարժեք չեն, քանի որ ԼՂՀ-ն ԵՍԶՈՒ պայմանագրի անդամ չէ և հաշվետու չէ: Այդուհանդերձ, Արցախի զինված ուժերի թվաքանակը, համաձայն զեկույցի, 18-20 հազարի միջակայքում է:

Սակայն թե զեկույցը և թե մենք չենք բացառում, որ իրականում Արցախին վերագրվող զինված ուժերի անձնակազմի և տեխնիկայի մի մասը ներառված է նաև ՀՀ ԶՈՒ թվաքանակում: Սա նաև հաստատվում է այն հանգամանքով, որ 2015 թվականի դեկտեմբերի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայող ընտրողների ու պայմանագրային զինծառայող ընտրողների մի մասի ցուցակներում կար ընդամենը մոտ 15 հազար մարդ, այնինչ այդ ցուցակում պետք է լինեին բոլոր 19 հազար ժամկետային և ևս մոտ 5 հազար պայմանագրային ծառայողները: Հետևապես, զեկույցում նշված 42 հազար զինծառայողների մի մասը գտնվել ու ծառայում է Արցախում (ԼՂՀ ԶՈՒ-ում):

Ըստ այդմ, Հայաստանի ու Արցախի ցամաքային ուժերի գումարային քանակը հավանաբար կազմում է մոտ 50-55 հազար ծառայող:

Եվս 4300 զինծառայող կա ՀՀ ոստիկանության և սահմանապահ ծառայության զորքերում:

Կառուցվածք. Հայաստանի Զինված ուժերը բաղկացած են

*5 բանակային կորպուսներից (յուրաքանչյուրի կազմում, հիմնականում, մեկական հետախուզական, տանկային, հրետանային գումարտակներ, 2-ից 4 մոտոհրաձգային գունդ և այլ զորքեր):

*3 առանձին բրիգադներից (հրետանային, հրթիռահրետանային և ՀՕՊ),

*6 առանձին գնդերից (հատուկ նշանակության, հակատանկային, ռադիոինժեներական, ինժեներական և 2 ՀՕՊ):

*Օդուժից:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Հայաստանի Զինված ուժերն ունեն՝

*101 հատ T-72 տանկ (ևս 8 ավելի հին տանկ) և մոտ 200-300 նման տանկ ունի ԼՂՀ ԶՈՒ-ն: T-72 տանկերը 1970-ականներին են նախագծվել:

*98 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) ու 130 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 75-ը՝ 1960-ականների արտադրության БМП-1: Զրահափոխադրիչների մեծ մասը 1960-1970-ականների արտադրության БТР-60 և БТР-70 են: Եվ մոտ 250-350 ՀՄՄ ու զրահափոխադրիչ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում:

*232 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 38-ը ինքնագնաց, 131-ը քարշակվող, 51-ը՝ համազարկային կրակի համակարգեր և 12 խոշոր տրամաչափի ականանետ: Բացառությամբ համազարկային կրակի 4 համակարգերի, մնացած հրետանային միջոցները հիմնականում 1940-ից 1970-ական թվականների են:

Եվս մոտ 250-300 հրետանային համակարգ կա ԼՂՀ ԶՈՒ սպառազինությունում, որոնցից շուրջ 40-50-ը համազարկային կրակի БМ-21 «Град» համակարգեր են:

*Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում հիմնականում «Фогот», «Штурм» և «Конкурс» համակարգեր են, որոնք բոլորն էլ 1970-ականների տեխնոլոգիաներով են:

*Հայաստանի և Արցախի զինված ուժերի ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է С-75, С-125, «Круг», «Оса» և «Куб» համակարգերից, որոնք նախագծվել են 1950-ից 1960-ական թվականներին: ՀՀ և ԼՂՀ ԶՈՒ ստորաբաժանումների սպառազինությունում կան նաև 1980-ականների «Իգլա» շարժական զենիթահրթիռային համակարգեր: Հայաստանի սպառազինությունում կա 2 դիվիզիոն 1982 թվականի С-300ПС համակարգ:

*Ռազմական ավիացիան բաղկացած է 15 SU-25 գրոհային ինքնաթիռներից, 14 ուսումնամարզական ինքնաթիռներից և 2 ИЛ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներից: Մարտական ինքնաթիռներն ուշ 1970-ականներին են նախագծվել:

*Հայաստանի սպառազինությունում կա նաև տեղական արտադրության 15 «Կռունկ» անօդաչու սարքեր:

*Օդուժը սպառազինված է նաև 11 МИ-24 և 10 МИ-8 ուղղաթիռներով (որոնք 1960-ականների մոդելներ են), ինչպես նաև 2 հրամանատարական МИ-9 ուղղաթիռներով (որոնք 1970-ականների են):

*Տակտիկական հրթիռային միջոցներից Հայաստանի սպառազինության մեջ կան թվով 8 «Էլբրուս» և 4 «Տոչկա» հրթիռներ, որոնք նախագծվել են համապատասխանաբար 1950-ականներին ու 1960-ականներին:

Ադրբեջան

Քանակ.

Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի զինված ուժերի ծառայողների ընդհանուր թիվը 66.950 է, որից 56.850-ը ցամաքային ուժերն են, 7.900-ը՝ ռազմաօդային ու հակաօդային ուժերը և 2.200-ը՝ ռազմածովային ուժերը:

5.000 զինծառայող կա Ադրբեջանի սահմանապահ (այդ թվում՝ առափնյա) զորքերում: Եվս շուրջ 10.000 անձնակազմ ունեն Ադրբեջանի ոստիկանության զորքերը:

Կառուցվածք. Ադրբեջանի Զինված ուժերը (ցամաքային) բաղկացած են 5 բանակային կորպուսների հրամանատարությունից, որոնց մեջ մտնում են 23 մոտոհրաձգային բրիգադներ: Բացի այդ, ցամաքային ուժերի կազմում կա 2 հրետանային, 1 հրթիռահրետանային, 1 հակատանկային, 1 ինժեներական, 1 անվտանգության, 1 կապի և 1 թիկունքի ապահովման բրիգադ:
Առանձին են ԱՀ ԶՈՒ օդուժը և ռազմածովային ուժերը: Ռազմածովային ուժերի կազմում կա ծովային հետևակի բրիգադ:

Սպառազինություն. Համաձայն զեկույցի՝ Ադրբեջանի Զինված ուժերն ունեն՝

*439 Տանկ, որոնցից 95-ը T-55, 244-ը՝ T-72 և 100-ը՝ T-90s: Այս տանկերը նախագծվել են համապատասխանաբար 50-ական, 70-ական և 90-ական թվականներին:

*206 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) ու 568 զրահափոխադրիչ: ՀՄՄ-ներից 88-ը՝ ուշ 1980-ականների արտադրության БМП-3: Զրահափոխադրիչներից 90-ը ադրբեջանական արտադրության են:

*542 միավոր 120 մմ-ից մեծ տրամաչափի հրետանային միավոր: Այդ թվում՝ 123-ը ինքնագնաց, 207-ը՝ քարշակվող, 94-ը՝ համազարկային կրակի համակարգեր, 6-ը՝ «Սոլնցեպյոկ» հրանետ, և 112 խոշոր տրամաչափի ականանետ: Դրանցից թվով 48-ը 200 մմ-ից մեծ տրամաչափի են: Այս հրետանային միջոցները հիմնականում 1950-ից 2000-ական թվականների են:

*Հակատանկային ստորաբաժանումների սպառազինությունում են հիմնականում «Фогот», «Метис», «Конкурс», «Скиф», «Spike» և ինքնագնաց «Хризантема» համակարգերը, զգալի մասը 2000-ական թվականներին է նախագծվել:

*ԱՀ ՀՕՊ սպառազինությունը բաղկացած է «Круг», С-125, «Оса», «Стрела-10», «С-200», «Бук-1М» և «Куб» համակարգերից, որոնք նախագծվել են 1960-ից 1980-ական թվականներին, ինչպես նաև 2009 թվականի С-300ПМ2 «Фаворит» համակարգի 2 դիվիզիոններից:

ԱՀ ԶՈւ սպառազինությունում կան նաև 1980-ականների «Իգլա» և 2000-ականների «Игла-С» շարժական զենիթահրթիռային համակարգեր:

*Ադրբեջանի օդուժն ունի 21 գրոհային ինքնաթիռ (մեծ մասը՝ SU-25), 14 MIG-29 կործանիչ, 12 ուսումնամարզական և 3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ: Այս մարտական ինքնաթիռները հիմնականում ուշ 1970-ականներին են նախագծվել:

*Զեկույցում իրարամերժ տեղեկություններ են Ադրբեջանի անօդաչու սարքերի մասին: Սակայն այլ աղբյուրների համաձայն՝ դրանց թիվը տատանվում է 50-ից 120-ի միջակայքում, որոնց մի մասն արտադրվում է Ադրբեջանում:

*Օդուժը սպառազինված է նաև 26 МИ-24, 13 МИ-8 և 20 МИ-17 ուղղաթիռներով: Դրանք նախագծվել են 1960-ականներից 1980-ականներին:

*Տակտիկական հրթիռային միջոցներից Ադրբեջանի սպառազինության մեջ կան թվով 4 1960-ականների «Տոչկա» հրթիռներ:

*Ադրբեջանի ռազմածովային ուժերը հիմնականում սպառազինված են 4 մարտական, 8 պարեկային, 6 ամֆիբիա, 4 թիկունքի ապահովման և այլ (ավելի փոքր ջրատարողունակությամբ) նավերով:

Եվս մեկ անգամ նշենք, որ բոլոր տվյալները 2016 թվականի տարեսկզբի դրությամբ են և հանդիսանում են բաց (ոչ գաղտնի) տեղեկատվություն:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»