Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Lifestyle

Իմ ամուսինը կարողանում է ինձ բերել հավասարակշռության. Ալլա Լևոնյանը՝ երջանկության և ամուսնու հետ հարաբերությունների մասին

Կանանց տոնական մեկամսյակին նվիրված՝ «Երբ է կինը երջանիկ» շարքի շրջանակներում Life.panorama.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Ալլա Լևոնյանի հետ:

- Ալլա, ե՞րբ է կինը երջանիկ:

- Ես կին եմ և երջանիկ եմ իմ երեխաներով, ընտանիքով և իմ սիրած աշխատանքով: Ինձ երջանկացնում է նաև այն փաստը, որ ընկերներս ու հարազատներս իմ կողքին են:

- Իսկ, եթե խոսենք տղամարդու և կնոջ անձնական երջանկության մասին, տղամարդու, ո՞ր հատկանիշները կարող են կնոջը երջանիկ դարձնել և հակառակը:

- Կինը զգայական էակ է, նա շատ ավելի իր զգացմունքային աշխարհով է ապրում, քան բանական: Սրանից ելնելով՝ կինը պետք է զգա, որ ինքը սիրված է: Այդ զգացողությունը նա այնքան պետք է զգա, որ կողքից ցանկացած բացասական բան իր վրա չազդի: Երբ կինը իր տղամարդու կողմից սիրված, հարգված և գնահատված է, ուրեմն նրա երջանկության մեծ մասն ապահովված է: Տղամարդը կարող է իր կնոջը թևեր տալ, ազատել բարդույթներից և հակառակը: Երբ քո տղամարդը քեզ ընդունում ու սիրում է այնպիսին, ինչպիսին կաս, նրան չի հետաքրքիր օրինակ աչքերդ կանաչ գույն ունեն, թե ոչ: Եթե քեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կաս, ապա դա իսկական սեր է: Տղամարդը, բացի իր կնոջ արտաքինը տեսնելուց, պետք է կարողանա տեսնել նրա ներքին աշխարհը, հոգին: Սիրելու համար արտաքիինը շատ քիչ է: Օրինակ՝ ինձ համար մարդու մեջ կարևոր են ձայնը, ձեռքերը, մեկ ուրիշի համար՝ հայացքը և այլն: Այսինքն՝ այս իմաստով ամեն մեկն ունի իր պատկեացումը: Ամեն դեպքում, երբ դու առանց հասկանալու, թե ինչն ես սիրում այդ մարդու մեջ, բայց սիրում և սիրահարվում ես, ուրեմն դա ամենամեծ երջանկությունն է, ուրեմն դու գտել ես քո ճիշտ կեսին, ում հետ կցանկանաս ապրել ամբողջ կյանքդ:

- Ալլա, տղամարդու մեջ ո՞ր հատկանիշներն եք ամենաշատը գնահատում, և որոնք մերժում: Իհարկե, կխնդրեմ խոսեք Ձեր ամուսնու օրինակով:

- Իմ ամուսինը կարողանում է ինձ բերել հավասարակշռության: Ես զգացմունքային մարդ եմ իմ տեսակով, իսկ նա՝ ավելի բանական: Նա գնահատել գիտի ինձ, նա շատ լավ հատկանիշներ ունի: Ես նրան սիրում եմ իր ազնվության, իր բարության, իր անկեղծության համար: Իր կողքին ես ինձ ապահով և ուժեղ եմ զգում: Գիտեք, ամուսինս ծայրահեղ ավանդական և ծայրահեղ ժամանակակից հատկանիշներներ ունի, և այդ կոնտրաստն ինձ դուր է գալիս: Ամուսինս իր խոսքի տեր մարդ է, նա միշտ ճիշտ է դուրս գալիս այն հարցերում, որ քննարկում ենք: Հենց դրանից ելնելով էլ՝ ես միշտ վստահում եմ նրան: Եթե նա մի բան որոշել է, ապա ես նրան չեմ կարող փոխել ոչ կանացի խորամանկությամբ, ոչ բարկությամբ, ոչ մի կերպ, բայց ամենակարևորն այն է, որ նա իր այդ տեսակով միշտ ճիշտ է: Ինչ վերաբերվում է տղամարդու մեջ ինձ համար մերժելի գծերին, որոնք փառք Աստծո, իմ ամուսինը չունի, ապա կնշեմ փնթիությունը և գլուխ գովելով՝ շատախոսությունը:

- Ալլա, սիրո և հատկապես ընտանիքի մասին խոսելիս՝ շատերը շեշտում են նյութական կողմի ազդեցության մասին: Դա տեղ ունի՞ հարաբերություններում:

- Գիտեք, իմ աչքի առաջ երկու օրինակն էլ կա, և ես ոչ մի դեպքում ոչ մեկին չեմ մեղադրում: Անշուշտ, սերը կարևոր է, բայց երբ հանդիպում ես կենցաղային խնդիրների, բնականաբար վեճեր են առաջանում, և հարաբերություններում էլ շատ բան է փոխվում: Բարեբախտաբար, այս իմաստով ծայրահեղ վիճակում չեմ հայտնվել, բայց չեմ էլ կարող ասել, որ ես կենցաղային խնդիրներ չեմ ունենում: Նորմալ մարդը փորձում է իրեն ապահովել այն բոլոր ցանկություններով, որն ունի, բայց հասկանալով իր հնարավորությունների չափը: Իհարկե, ես էլ կուզեի այնքան գումար ունենայի, որ թռչեի լուսին ու հետ գայի, բայց ես աննորմալ կլինեի, եթե դա պահանջեի իմ ամուսնուց: Ես գիտեմ մեր հնարավորությունների սահմանը և դրա շրջանակում միայն կարող եմ ցանկություններ ունենալ:

- Սերը ամենակարևորն է հարաբերություններում, բայց արդյո՞ք այն հարատև է:

- Արդեն 15 տարի է, ինչ ամուսնացած եմ, իհարկե, մեզ միշտ սերն է ուղորդում, բայց կյանքում գալիս են պահեր, որ այնքան ես զբաղված երեխաներով, կենցաղով, աշխատանքով, որ սիրո վառ գույները ասես կորում են կին-տղամարդ հարաբերություններում, ինչը շատ նորմալ է: Այդ ժամանակ փրկում է հարգանքը: Երբ կա սեր, ցանկություն, կիրք, բայց հարգանք չկա, ապա այդ ամենը կարող է ժամանակի ընթացքում անցնել: Փոխադարձ հարգանքն ու միմյանց գնահատելը զույգերին միասին է պահում, մինչև ժամանակ առ ժամանակ սիրո դրսևորումները կարտահայտվեն:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան