Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ինչից են նյարդայնանում կենդանակերպի նշանները

Խոյ

Խոյերին նյարդայնացնում է անհետաքրքիր, ձանձրալի, միապաղաղ աշխատանքը, որը չի պահանջում ինտելեկտի դրսևորումներ, ունակություններ, ստեղծարարություն, մի խոսքով այն, ինչը կարող է անել նույնիսկ երեխան։ Խոյերին բարկացնում է խիստ գրաֆիկով աշխատելու անհրաժեշտությունը, քննադատությունը, մեղադրանքները, հատկապես օտար մարդկանց ներկայությամբ։ Խոյերը տանել չեն կարող ծուլությունը, պասիվությունը, թուլությունը, անփութությունը, անճշտապահությունը, կեղծիքը և խորամանկությունը։

Ցուլ

Ցուլերին նյարդայնացնում է արագ և եռանդուն աշխատելու անհրաժեշտությունը, արագ կողմնորոշվելու և որոշումներ ընդունելու փաստը, անկայունությունը, անսպասելի իրավիճակները, անընդմեջ փոփոխությունները տանը և աշխատավայրում, ինչ-որ բան ստիպված անելու անհրաժեշտությունը, ֆինանսական անկայունությունը, անպատասխանատվությունը, անդաստիարակությունը, շատախոսությունը։ Տանել չեն կարող չկարգավորված կենցաղը, էսթետիկայի բացակայությունը, թաթփվածությունը տանը և աշխատավայրում։

Երկվորյակներ

Երկվորյակները նյարդայնանում են վերահսկողությունից և խիստ աշխատանքային գրաֆիկից, առօրեյա աշխատանքից, որը մեծ ուշադրություն է պահանջում, կենտրոնացումից, մտահոգությունից, համբերատար լինելուց։ Նրանք բարկանում են միապաղաղությունից, կարծրատիպային մտածողությունից և գործողություններից, հստակեցված ավանդույթներից տանը և աշխատավայրում։Ատում են ամենօրյա կենցաղային գործերով զբաղվելը, իր արած քայլերի մասին հաշվետու լինելը, ինչպես նաև, երբ նրան զրկում են սեփական կարծիքը հայտնելու հնարավորությունից։

Խեցգետին

Խեցգետինները նյարդայնանում են ցածր աշխատավարձից, որը չի համապատասխանում իրենց որոկավորմանը, աշխատասիրությանը և պատասխանատվությանը, ֆինանսական խնդիրներից, չնախատեսված ծախսերից, գործուղումներից, ճամփորդություններից, տեղափոխություններից։ Բարկանում են անքաղաքավարությունից, կոպտությունից, երկերեսությունից, անփութությունից։ Տանել չեն կարող մարդկանց, որոնք չեն սիրում բնությունը, երեխաներին և չեն ձգտում ընտանիք ստեղծել։ Նաև երբ դժգոհում կամ անհարգալից են վերաբերվում իրենց ընտանիքին, ծնողներին և երեխաներին։

Առյուծ

Առյուծները նյարդայնանում են անընդմեջ ենթարկվելուց, երկրորդական լինելուց, խորհուրդներ և ցուցումներ լսելուց, տնակյաց լինելուց, համեստ և ձանձրալի կյանքից, հաճույքներից և ուրախ ժամանցից հրաժարվելուց։Նրանք բարկանում են անվճռական, ձանձրալի, գաղտնի մարդկանցից, նաև խելացի, լուրջ, օրիգինալ, անկախ անձնավորություններից, որոնք կարող են լուրջ մրցակից լինել իրենց համար։ Նաև բարկանում են արտահայտվելու, գեղեցիկ հագնվելու և շռայլ ապրելու հնարավորություն չունենալուց։ Չեն սիրում չխնամված, անկիրթ, պրիմիտիվ մարդկանց․ նրանց կարծիքով այդ մարդիկ անարգում են իրենց ներկայությամբ։

Կույս

Կույսերը նյարդայնանում են իրենց արված աշխատանքի անբավարար գնահատականից՝ ինչպես բարոյական, այնպես էլ նյութական, ֆինանսական անկայունությունից, գումարի անիմաստ վատնումից, ավելորդ ծախսերից, անփութությունից, ծուլությունից, անապահովությունից, թուլամորթությունից, անպատասխանատու քայլերից, մարդկանց մակերեսային վարվելակերպից։ Բարկանում են թափթփված իրերից, չլվացած սպասքից, քաոսից, աղմկոտ կոլեկտիվում և արագ տեմպով աշխատելու անհրաժեշտությունից։ Նաև երբ իրենցից քնքնշություն և կիրք են պահանջում։ Չեն սիրում, երբ խախտվում են նրանց օրվա պլաները՝ անսպասելի իրադարձությունների պատճառով։

Կշեռք

Կշեռքները նյարդայնանում են քննադատությունից, մեղադրանքներից, խանդի տեսարաններից, այն վայրերում գտնվելու անհրաժեշտությունից, որտեղ անընդհատ կոնֆլիկտներ և վեճեր են լինում, իրավունքների և ազատության սահմանափակումներ։ Բարկանում են, երբ ստիպված են ընտրություն կատարել, ընդունել կենսական նշանակության կարևոր որոշորմներ և պատասխանատվություն կրել, առաջնորդի դերը ստանձնել։ Չեն սիրում տգեղ և քաոսային ինտերիեր տանը և աշխատավայրում, արագ և միայնակ աշխատելու անհրաժեշտությունը, նաև իրենց վրա արցունքների և խղճահարության ճնշման միջոցով ազդելու փորձերը։

Կարիճ

Կարիճները նյարդայնանում են երկրորդական դերերից, ինչ-որ մեկից կախված լինելու և հնազանդվելու անհրաժեշտությունից, իրենց անձնական կյանքը խցկվելու և գաղտնիքները փորփրելու փորձերից, կեղծիքից, ստից, դավաճանությունից, պասիվությունից, թուլամորթությունից, նրանց զգացմունքները և թուլությունները քննադատողներից։ Նրանք բարկանում են ձանձրալի, խավար գույներից ինչպես տան ինտերիերում, այնպես էլ հագուստի մեջ։ Տանել չեն կարող, երբ փորձում են վերահսկել, չափից ավելի հոգ տանել և փաթաթել ուրիշի կարծիքը և ինչ-որ բան անել՝ չխորհրդակցելով նրանց հետ։

Աղեղնավոր

Աղեղնավորները նյարդայնանում են, երբ սահմանափակում են իրենց ազատությունը և փորձում են վերահսկել նրանց գործողությունները, երբ ստիպված են աշխատել միայնակ, միապաղաղ կանոնակարգով, առանց առաջընթացի ակնկալիքների, փոքր տարածության մեջ և խիստ սահմանափակված ժամերի։ Բարկանում են վատատեսությունից, դանդաղաշարժությունից, քծնանքից, ժլատությունից։ Չեն սիրում, երբ քննադատում են նրանց նախասիրությունները, բողոքում են նրանց բնավորությունից, հատկապես երբ մեղադրում են անազնվության մեջ։ Նաև երբ ծաղրում են նրանց արժեքները, արհամարհում են նրանց կարծիքը և փորձում լռեցնել։

Այծեղջյուր

Այծեղջյուրները նյարդայնանում են, երբ չեն վստահում իրենց ունակություններին և հնարավորություններին և չափազանց հեշտ աշխատանք են հանձնարարում, երբ ստիպված են համեստ կենսակերպ վարել՝ տնտեսելով միջոցները: Նյարդայնանում են հաճախակի տեղափոխություններից, գործուղումներից, ճամփորդություններից, տարատեսակ միջոցառումներից։ Բարկանում են իրենց ընտանիքի, տան և նախասիրությունների մասին վատ արձագանքներից։ Չեն սիրում արտասովոր վարքագիծ, արտահայտիչ հագուստ և դիմահարդարում, տարօրինակ սանրվածքներ։ Տանել չեն կարող, անիմաստ խոսակցություններն ու փիլիսոփայությունները, նաև երբ նրանց մեղադրում են ժլատության, անվճռականության, պահպանողականության մեջ։

Ջրհոս

Ջրհոսները նյարդայանում են որոշումներ կայացնելու, հրամաններ տալու, հրապարակավ ելույթ ունենալու անհրաժեշտությունից, ընկերների կողմից իրենց համոզմունքների, մտքերի և հայացքների արհամարհումից։ Բարկանում են միապաղաղությունից, արտաքին տեսքի և տան ձևավորման պրիմիտիվությունից, տնակյաց, ձանձրալի կենսակերպից։ Չեն սիրում, երբ իրենցից ռոմանտիկա, կիրք, կայունություն, համատեղ կյանքի պլանների քննարկում են պահանջում, նաև չնախատեսված և չարդարացված ծախսեր։

Ձկներ

Ձկները նյարդայնանում են, երբ ստիպված են զբաղվել պրակտիկ աշխատանքով, որը չունի իմաստ և հատուկ նշանակություն։ Նյարդայնանում են, երբ իրենց մեղադրում են թուլության, գումար վաստակելու և ծախսելու անկարողության մեջ, նաև չափից ավելի զգայունության և իրականությունից կտրված լինելու մեջ։ Բարկանում են, երբ իրենց ստիպում են ակտիվություն և նախաձեռնություն ցուցաբերել, պատասխանատվություն կրել, արագ և համառ գործել։ Տանել չեն կարող կոպտությունը, անխղճությունը, դաժանությունը, անբարտավանությունը, նրանց գաղտնիքները, մտքերը և զգացմունքները բացահայտելու փորձերը։