Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Lifestyle

Տղամարդկանց լավագույն գծերը՝ ըստ հորոսկոպի նշանի

BlogNews.am/Հորոսկոպի յուրաքանչյուր նշանի տղամարդ ունի իրեն հատուկ լավագույն գծերը։

Խոյ

Տղամարդ Խոյը նախաձեռնող է, անվախ ու նպատակասլաց։ Սովոր է լինել առաջինն ու լավագույնը։ Այս տղամարդը հաղթահարում է բոլոր խոչընդոտներն ու առաջ շարժվում։ Ձգտում է հասնել բարձրունքների ու չի վախենում փոփոխություններից։ Բացի այդ՝ շատ ազնիվ է ու արդար։

Ցուլ

Տղամարդ Ցուլն ունիկալ է իր անկոտրունության, ներքին ուժի և համառության շնորհիվ։ Այս նշանը միշտ մնում է իր սկզբունքներին հավատարիմ և համբերատար է։ Ինքնավստահ է, ունի լավ ինտուիցիա և կարողանում է երազանքներն իրականություն դարձնել։

Երկվորյակ

Երկվորյակ տղամարդը շատ էներգետիկ է ու շփվող։ Այս նշանն առանձնանում է բարձր ինտելեկտուալ կարողություններով և մեծ հետաքրքրասիրությամբ։ Նա հիանալի լեզու է գտնում մարդկանց հետ ու կարողանում սոցիալական կապեր հաստատել։ Այս նշանի ներկայացուցիչները միշտ գտնվում են շարժի մեջ և տիրապետում մեծ քանակությամբ ինֆորմացիայի։

Խեցգետին

Տղամարդ Խեցգետինը հիանալի ստրատեգ է, ով տիրապետում է հիանալի վերլուծական ունակությունների։ Լավ է հասկանում մարդկանց տրամադրությունը և կարողանում է գտնել ճիշտ մոտեցում։ Խեցգետինը պրակտիկ է և զգուշավոր։ Ի ծնե հոգեբան է և հուսալի մարդ։ Բացի այդ՝ շատ հոգատար է ու ընտանիքին նվիրված։

Առյուծ

Տղամարդ Առյուծը ուժեղ, համառ մարդ է, ով ամեն գնով հասնում է իր նպատակներին և զգացմունքային մարդ է։ Հիանալի կազմակերպիչներ են. հաճախ առաջնորդի դեր են զբաղեցնում։ Առյուծ տղամարդն ունի յուրահատուկ հմայք և գրավչություն։

Կույս

Տղամարդ Կույսը շատ համբերատար է, տաղանդավոր և նախաձեռնող։ Այս նշանը միշտ ձգտում է կարգուկանոնի և իդեալի, այդ պատճառով սովոր է անընդհատ ամեն ինչ կատարելագործել։ Սա զուսպ, արդար ու շատ ուշադիր մարդ է, ով իր ոլորտի մասնագետ է դառնում։

Կշեռք

Տղամարդ Կշեռքը կարողանում է ուշադիր ամեն բան ծանրութեթև անել։ Շատ խելացի, շփվող նշան է, ով ունի հումորի հիանալի զգացում։ Կշեռք տղամարդը համբերատար է, բոլորի հետ լավ հարաբերություններ է պահում և առանձնանում է շփման հիանալի հմտություններով։

Կարիճ

Տղամարդ Կարիճը շատ ինքնավստահ է։ Շատ զուսպ է իր էմոցիաներում, կրքոտ է և նպատակասլաց։ Նա կարողանում է հաղթահարել խոչընդոտներն ու օժտված է լավ զարգացած ինտուիցիայով։ Շատ հպարտ է և տղամարդկային։

Աղեղնավոր

Աղեղնավոր տղամարդը վառ արտահայտված խարիզմա ունի, էներգետիկ է և լավատես։ Այս նշանը շատ հաջողակ է, ընկերասեր և բաց շփման համար։ Այս տղամարդու հետ միշտ խոսելու բան կա, սիրում է օգնել մյուսներին և հոգ տանել շուրջը գտնվող բոլորի մասին։ Այս նշանի ներկայացուցիչները շատ խելացի են ու բազմակողմանի զարգացած։

Այծեղջյուր

Տղամարդ Այծեղջյուրը շատ պատասխանատու է և նպատակասլաց։ Նա զուսպ, լուրջ, հուսալի մարդ է, ով կարող է հաղթահարել ցանկացած խոչընդոտ և անցնել ցանկացած դժվարության միջով։ Բացի այդ՝ այս տղամարդը շատ համբերատար է և ինտելեկտուալ։ Նա կարողանում է լուծել դժվար առաջադրանքները, քանի որ ունի հավելյալ ուժերի պաշար և պլան։

Ջրհոս

Տղամարդ Ջրհոսը շատ տաղանդավոր, օրիգինալ և անկանխատեսելի է իր գործողությունների մեջ։ Այս նշանը բավականին լավատես է։ Կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ և ունենում է բազմաթիվ ընկերական կապեր։ Ունեն օրիգինալ աշխարհայացք ու միշտ անկանխատեսելի են։ Տղամարդ Ջրհոսը սիրում է անկախությունը, բայց միևնույն ժամանակ ցանկանում է երջանիկ տեսնել բոլորին։

Ձկներ

Տղամարդ Ձկները տաղանդավոր են ամեն ինչում, ունեն հիանալի ինտուիցիա և կարողանում են ադապտացվել ցանկացած իրավիճակի։ Այս նշանի ներկայացուցիչներն իմաստուն են, նախաձեռնող և շատ պատասխանատու։ Այս մարդիկ միշտ պատրաստ են օգնել մյուսներին և կարող են անշահախնդրորեն ծառայել մարդկանց՝ իրենց սեփական սկզբունքներից ու իդեալներից ելնելով։ Տղամարդ Ձկներն ի ծնե հոգեբան են և շատ հոգևոր մարդ։