Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Նինա Կարապետյանց. «Ունենք կալանավորներ, ովքեր անհապաղ վիրահատության կարիք ունեն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի ամիս է, ինչ «Կոշ» ՔԿՀ–ում կալանավորված Արայիկ Հակոբյանը սրտի վիրահատության կարիք ունի: Մեկ այլ կալանավոր՝ Հարություն Հովակիմյանն էլ ողնաշարի, ոսկորների, հոդերի խնդիր ունի: Իսկ Արթուր Մովսիսյանը ճողվածքի անհապաղ վիրահատության կարիք ունի:

Տվյալները «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպությանն են, որի ղեկավար Նինա Կարապետյանցը «Փաստ»–ի հետ զրույցում թվարկեց վերոնշյալ անձանց անունները ու հետո հավելեց՝ բոլորը չեն, ցուցակը շատ մեծ է:

Ազատազրկման վայրերում մահացության բարձր ցուցանիշով Եվրոպայի 47 երկրների շարքում Հայաստանն առաջին հորիզոնականն է զբաղեցնում: Այս մասին փաստել է նախորդ շաբաթ հրապարակված Եվրոպայի խորհրդի քրեական վիճակագրությունը: Ըստ զեկույցի, եթե միջինում ԵՄ երկրներում յուրաքանչյուր ազատազրկված քաղաքացու համար բյուջեից մոտ 50 եվրո է տրամադրվում, ապա ՀՀ–ում՝ 11 եվրոյից մի փոքր ավելի:

Նինա Կարապետյանցը հենց վերոնշյալ օրինակներով խոսեց զեկույցի ու ՀՀ–ում առկա իրավիճակի մասին:

«Սրտի վիրահատության կարիք ունեցող անձի դեպքում պատճառաբանել էին, որ բյուջեում գումար չկա: Բայց հիմա տարեսկիզբ է, պետք է, որ գումար լիներ, բայց մինչև հիմա նա դեռ չի վիրահատվել: «Սասնա ծռեր» խմբից էլ կան մարդիկ, ովքեր վիրահատության կարիք ունեն, բայց հարցը չի լուծվում: Ավելին՝ նրանց բժշկական քարտերում նշվում է, որ համապատասխան բուժում ու դեղորայք են ստանում, բայց երբ իրենցից ես ճշտում, պարզվում է՝ չեն ստանում, թղթերը ձևականորեն են լրացվում: Բոլոր դիմումների պատասխանը հիմնականում մեկն է՝ այս պահին գումար չկա: Կամ, որպես տարբերակ, ուղարկում են հետազոտության, բայց հետազոտությամբ խնդիրը չի լուծվում, քանի որ բժշկական միջամտություն է պետք»,–ասաց նա՝ հավելելով, որ պաշտոնատար անձինք տեղյակ են խնդիրներից, տարբեր դեպքերով դիմել են նաև ՄԻՊ–ին, բայց շարժ չկա:

Մեր զրուցակցին ցուցանիշը չի զարմացնում. «Մահացությունը կախված է պահման պայմաններից և սպասարկման ոչ թե վատ որակից, այլև բացակայությունից: Իսկ մոտ 11 եվրոյի մեջ է մտնում նաև ենթադրյալ հագուստը, անկողնային պարագաները, որը գրեթե չի տրամադրվում: Հաշվի առնելով մեզ հետ առնչվող բոլոր կալանավորների հարազատների տվյալները, կարող եմ ասել, որ այդ ամենը տանից են ուղարկում: Այդ մարդկանց դեղամիջոցները ևս փոխանցում են հարազատները: Անգամ նշված գումարը ռացիոնալ չի օգտագործվում, իսկ ռացիոնալ օգտագործելու դեպքում էլ չէր բավականացնելու, որ մարդը նորմալ և արժանապատիվ կրի պատիժը»:

Մեր զրուցակցի խոսքով՝ անգամ ՔԿՀ վարչությունը չի մերժում այն, որ բավարար քանակությամբ մասնագետներ չունեն. «Խոսքը սրտաբանների, գաստրոէնտերոլոգների և այլ մասնագետների մասին է: Մասնագետները բացակայում են, որովհետև այդ պայմաններում անգամ բժիշկները չեն համաձայնում աշխատել: Հետևաբար, մահացության ցուցանիշն էլ բավականին բարձր պետք է լիներ: Նշեցի անուններ: Այսինքն՝ հենց այս պահին ունենք կալանավորներ, ովքեր անհապաղ վիրահատության կարիք ունեն: Կա անհապաղ վիրահատություն կատարելու բժշկի ցուցում, բայց գումարներ չկան: Այս մարդիկ ազատազրկման վայրում մահացածների ցուցակը պոտենցիալ լրացնողներն են»:

Ըստ նրա՝ արդարադատության նախարարությունը և ՔԿՀ վարչությունը վերջին տարիներին մի քիչ փոխել են վերաբերմունքը. «Հիմա ասում են, այո՛, ունենք խնդիրներ, պայքարում ենք դրանց լուծման համար, ընթացակարգեր ենք մշակում: Բայց վերջնական արդյունքի հասնելը բավականին երկար ժամանակ է պահանջում և այդ ընթացքում կոնկրետ մարդիկ ուղղակի մահանալու են: Բացի այդ, կալանավորներն ու դատապարտյալները ՀՀ–ում չեն ընկալվում որպես առավել խոցելի խումբ, իսկ մինչև այդպես չընկալվեն, մենք ունենալու ենք այս ցավալի արդյունքները:

Նինա Կարապետյանցի խոսքով՝ ընթացակարգերը պետք է ավելի արագ, օպերատիվ և ռացիոնալ իրականացվեն. «Պետք է գտնեն ճանապարհներ և օգտագործեն նաև քաղաքացիական հիվանդանոցների ռեսուրսները: Ասում են՝ կալանավորներին բուժելու համար միջոցներ չունենք բյուջեում: Փոխարենն՝ ունենք արդարադատության նախարարության շքեղ շենք: Սա ես չեմ հասկանում: Այո, շենքն էլ պետք է լինի շատ գեղեցիկ ու համապատասխանի իր ստատուսին, բայց երբ չունես կալանավորին բուժելու գումար, բայց փոխարենն ունես շքեղ առանձնասենյակներով, կահույքով ապահովված ԱՆ շենք, հարց է ծագում, ինչո՞ւ է պետք ԱՆ շենքը, եթե կառույցն իր արդարադատություն իրականացնելու ֆունկցիան չի կատարում»:

Նրա դիտարկմամբ՝ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը, կոռուպցիայի վերացումը լուծում կլիներ:

«Թեև կոռուպցիայի վերացումն այդ համակարգում անհնար է, քանի որ կամք չկա ասելու, որ անգամ այդ մոտ 11 եվրոն նպատակային չի ծախսվում: Ոչ ոք չի ուզում ընդունել խնդիրը: Ցավոք սրտի, քիչ են նաև մարդիկ, ովքեր պատրաստ են բարձրաձայնել ՔԿՀ–ների խնդիրների մասին, որովհետև հասկանում են, որ փակ համակարգում գտնվելն իրենց կյանքի համար վտանգավոր է: Իմ պաշտպանյալներից Հրաչյա Գևորգյանը մահացավ: Ես, սակայն, լուրջ կասկածներ ունեմ, որ նա սպանվեց, որովհետև կետ առ կետ բարձրաձայնում էր ՔԿՀ–ի յուրաքանչյուր կոռուպցիոն ռիսկի և խնդրի մասին: Բարձրաձայնող կալանավորները թիրախ կդառնան: Հետևաբար, ներսից որևէ մեկը չի արձագանքելու, կառույցները չեն ընդունելու, որ խնդիր կա, իսկ խնդիրը չընդունելու դեպքում հարցը չի լուծվում»,–եզրափակեց մեր զրուցակիցը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում