Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
uncategorized

Ի հակակշիռ սակավաջրությանը՝ ստորգետնյա ջրային ռեսուրսներ կօգտագործվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս տարի արձանագրված սակավաջրությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ գյուղատնտեսության համար: Խնդրով մտահոգ կառավարությունը ճանապարհներ է փնտրում սակավաջրության հետևանքով ոռոգմանը սպառնացող խնդիրները նվազեցնելու համար: Այս նպատակով դեռևս մեկ տարբերակ է քննարկվում՝ ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործում:

Նախորդ շաբաթ կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին 7–օրյա ժամկետում շահագրգիռ մարմինների հետ համատեղ մշակել և ֆինանսների նախարարություն ներկայացնել շարժական պոմպային սարքավորումների, խորքային պոմպերի ձեռքբերման, չշահագործվող խորքային հորերի վերականգնման, ինչպես նաև նորերի հորատման նախագծային աշխատանքների ֆինանսական հաշվարկները։ Վարչապետը հանձնարարել էր նաև ֆինանսների, տարածքային կառավարման և զարգացման, բնապահպանության նախարարներին՝ նախատեսված փաթեթը ստանալուց հետո՝ 10–օրյա ժամկետում ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ նախաձեռնել համապատասխան գնումների և աշխատանքների մեկնարկման գործընթացը և դրանք ավարտին հասցնել մինչև ապրիլի 16–ը։

Կառավարության հաջորդ նիստը կկայանա այս հինգշաբթի՝ մարտի 29–ին: Հետաքրքիր է, այս ընթացքում պատկան մարմիններն արդեն հասցրե՞լ են վարչապետի հանձնարարականներով զբաղվել ու խնդիրների լուծման ու կարգավորման հարցում համապատասխան քաղաքականություն մշակել: Ամեն դեպքում, կարծում ենք, որ վարչապետը հաջորդ նիստին կհիշի նրանց ու գոնե ճշգրտող հարցադրումներ կհնչեցնի:

Նշենք նաև, որ ՀՀ գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահն ու մարզպետները 3–ամսյա ժամկետում պետք է ամփոփեն ջրային ոլորտում առկա ներդրումային ծրագրերը, որոշեն 2019 թ. առաջնահերթությունները և համապատասխան առաջարկություններ ներկայացնեն կառավարության աշխատակազմ։

Նիստի ընթացքում հանձնարարվել է նաև ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորումն այսուհետ սկսել աշուն–ձմեռ ժամանակահատվածում:

Ըստ հիդրոմետ ծառայության տվյալների` Հայաստանի ջրամբարների լցվածությունը ցածր մակարդակի է՝ բացառությամբ Կեչուտի ջրամբարի: Ախուրյանի ջրամբարի լցվածությունը կազմում է 249 միլիոն խմ, այն դեպքում, որ ջրամբարն ունի 525 մլն խմ տարողություն: Արփի լճի լցվածությունը կազմում է 16,4 մլն խմ՝ հնարավոր 105 միլիոնի փոխարեն: 91 միլիոն խմ տարողությամբ Ապարանի ջրամբարը լցված է 21,1 միլիոն խմ–ով, 70 միլիոն տարողությամբ Ազատի ջրամբարը` 31,9 միլիոն խմ–ով, 24 միլիոն խմ տարողությամբ Մարմարիկի ջրամբարը` 5,42 միլիոն խմ–ով, իսկ 25 միլիոն տարողությամբ Կեչուտի ջրամբարը` 23,6 միլիոն խմ–ով:

Հավելենք, որ Սևանա լճի մակարդակը այս տարվա մարտի 23–ի դրությամբ կազմում է 1900,47 մ, ինչը 4 սմ–ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում