Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Տարել են բաժին ձեռնաշղթաները հանելու, սակայն կեսից փոշմանել են ու բերման ենթարկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երկու օր առաջ ոստիկանները Հյուսիսային պողոտայից բերման ենթարկեցին SOS հաղորդաշարի ռեժիսոր, «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին: Բարսեղյանը հասցրել էր կոնֆլիկտի ընթացքում ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով տեսանկարահանել ոստիկանության գործողությունները: Ոստիկանները նրան բերման էին ենթարկել հասարակական վայրում սառը զենք կրելու կասկածանքով: Սակայն հետաքրքիր է, որ ի սկզբանե բաժին գնալու պատճառը լրիվ այլ է եղել: Ոստիկանները նրան տանում էին բաժին՝ ձեռնաշղթաները հանելու: Սակայն ամեն ինչ հերթով...

Այդ օրը Հայկն իր ընկերոջ հետ սրճարանում նստած էր, երբ պատուհանից նկատեց, որ 5–6 ոստիկան մի երիտասարդի են շրջապատել: Տպավորություն էր, թե կոնֆլիկտ կա: Հայկի դուրս գալու ու նրանց մոտենալու պատճատը՝ անցորդների անտարբերությունն էր: Ըստ նրա՝ տասնյակ մարդիկ անցնում էին, տեսնում, որ ինչ–որ բան այն չէ, բայց միևնույն է՝ անտարբեր անցնում էին առանց արձագանքելու:

Հայկը որոշեց նրանց փոխարեն անձամբ լինել երիտասարդի կողքին՝ անկախ նրանից, թե այդ պարագայում ով է մեղավորը: Պարզապես որոշեց գնալ ու նրա կողքին կանգնել, որ ոստիկանները տեսնեն անծանոթ մարդ կա ու ավելի զգաստանան:

«Գնացի, նստեցի իրենց հակառակ, աստճանի վրա, հասկացնելու, որ իրենց հետևող կա և, որ իրենք օրենքի տառին համապատասխան իրենց պահեն: Ոստիկանը կոպիտ կերպով հարցրեց՝ ով ես, ինչի ես եկել այստեղ: Իսկ ես հորդորեցի նախևառաջ ներկայանալ և հետո՝ ավելի հարգալից խոսել: Այնուհետև հասկանալով, որ հնարավոր է կոնֆլիկտ լինի, ֆեյսբուքով ուղիղ միացում կատարեցի: Նրանք ինձ մոտ դանակ նկատեցին ու խոսակցությունն ավելի լարվեց: Իմ ձեռքերին ձեռնաշղթաներ հագցրեցին, բավական ուժեղ փակեցին, որից հետո անցան անձնական վիրավորանքների»,– պատմեց երիտասարդը:

Ոստիկանների զայրույթի առաջին պատճառն ըստ նրա նրանց՝ իրենց կողքին հայտնվելն էր, իսկ ապա նաև՝ դանակ տեսնելը: Նա, իհարկե, բացատրեց, որ դա սառը զենք չէ, այլ՝ իր աշխատանքային գործիքը, ինչպես օրինակ՝ մյուսների համար հեռախոսը:

Անձնական վիրավորանքներից հետո, ոստիկաններից մեկն իրեն կողքի է քաշել, խնդրել ջնջել տեսանյութը ու ներողություն խնդրել: Եվ սրան, ինչպես Հայկն է ասում՝ հետևեց ամենածիծաղելին. ոստիկանները Հյուսիսային պողոտայում 30–40 րոպե շարունակ փորձում էին ձեռնաշղթաները հանել, սակայն ապարդյուն: Ի վերջո ոստիկանները առաջարկեցին գնալ բաժին ու այնտեղ հատուկ գործիքով կտրել:

Հայկը համաձայնվեց, բայց ճանապարհին հարցեց՝ ի վերջո ինքը բերման է ենթարկվում, թե գնում են ձեռնաշղթաները հանելու: Ինչին ի պատասխան իրեն ասացին, որ նա բերման է ենթարկվում սառը զենք կրելու կասկածանքով:

«Ես էլ ասացի, որ այդ դեպքում դուք պատասխան եք տալու օրենքի առաջ: Թե՛ ճանապարհին և թե՛ բաժնում ինձ նորմալ են վերաբերվել: Ես հրաժարվել եմ դանակ տալ, խուզարկությամբ խլել են, վերցրել են փորձաքննության՝ խոստանալով 10 օրվա ընթացքում հետ վերադարձնել: Հիմա մնաց 8 օր: Ես համբերատար կսպասեմ իմ դանակին: Երբ եկավ, անպայման կհրապարակեմ ու կոչ կանեմ, որ ամբողջ հայ ժողովուրդը իր մոտ կրի դանակ, ոչ թե ինքնապաշտպանության, այլ՝ առօրյա օգտագործման համար ու իր օրվա կարիքները հոգալու համար»,– պատմեց նա:

Հայկի խոսքով՝ սառը զենքը բավական հազվագյուտ առարկա է և ամեն տեղ հնարավոր չէ գտնել: Ասում է՝ հիմա եթե դուք սովորական խոհանոցի դանակը տանեք սրելու, ձեզ դրա համար պե՞տք է բռնեն: Ըստ նրա՝ գոյություն ունեն տարբեր ստանդարտներ, որոնք հստակեցնում են, թե ինչ է սառը զենքը, և այդ հստակեցումը ունի 10–14 պարամետր՝ սկսած հաստությունից, երկարությունից, շեղբի խտությունից և այլն: Եթե այդ պարամետրերից որևէ մեկը չի համապատասխանում ստանդարտին, առարկան չի կարող կոչվել սառը զենք:

«Իմ դանակի շեղբը 85 մմ է, իսկ գոստի մեջ գրված է, որ 90 մմ–ից կարճ ցանկացած առարկա չի կարող համարվել սառը զենք»,– նկատեց նա:

Դիտարկմանը, թե իրեն բերման ենթարկելու հետ կապված, ինչ–որ բողոք պատրաստվում է ներկայացնել, երիտասարդը պատասխանեց ոչ՝ հավելելով, թե ոստիկանները գիտակցել են իրենց սխալը, ներողություն խնդրել, և նա անիմաստ է գտնում նրանց վնաս տալը: Համոզված է, որ նրանք նկատողություն կստանան: «Ամենակարևորը՝ երիտասարդը գնաց: Իմ պահանջն է՝ օրենքի սահմաններում գործեն, քաղաքացուն հարգեն, մարդավարի խոսեն: Արածիս համար չեմ փոշմանել: Ես բարկանում եմ այն բոլոր մարդկանց վրա, ովքեր և՛ ինձ ձեռնաշղթաներով, և՛ ոստիկանների անհարգալից վարքը իմ ու այդ տղայի նկատմամբ տեսնելով, անտարբեր անցնում էին:

Ուզում եմ հասարակությունը հասկանա, որ չի կարելի անտարբեր լինել, որովհետև վաղը, մյուս օրը իրենց տուն կմտնեն մի հիմար հարցով, իրենց գլխին կսարքեն: Իսկ իրենց աչքի առաջ, Հյուսիսային պողոտայով որքա՞ն մարդ է անցում, ոչ ոք չի ցանկանում միջամտել, ասել ոստիկանին՝ կոռեկտ պահիր քեզ, էս ի՞նչ ես անում»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում