Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

ՀԱՊԿ–ին սազական ու համապատասխան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի անդամակցությանը ՀԱՊԿ–ին բազմիցս է քննարկվել: Կառույցի մասին չեզոք գնահատականներ գրեթե չեն հնչում հայկական կողմից. ՀԱՊԿ–ն անվտանգության կարևոր համակարգ է կամ մի կառույց, որն այդ առումով վաղուց սպառել է իրեն: ՀԱՊԿ–ի վերաբերյալ դիրքորոշումներն ավելի քննադատական դարձան հատկապես ապրիլյան պատերազմից հետո: ՀԱՊԿ–ն նաև կարծես մի շարք պաշտոնյաների վերջին հանգրվանն է: Եվ խոսքը զուտ թոշակի անցածների կամ իրենց իսկ կամքով պաշտոնից հեռացածների մասին չէ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ–լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երկու օր առաջ նշանակվեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։ Նշանակումը հարցեր առաջացրեց, թեև, ըստ էության, պետք է զարմանալի չլիներ, որովհետև սրանից առաջ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Հարցը հատկապես այն է, որ երկու պաշտոնյաների գործունեության առումով որոշակի խնդիրներ էին բարձաձայնվում: Հայկազ Բաղմանյանի դեպքում ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատման պատճառը «աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումն ու թերացումն էր» եղել, ինչի մասին հայտարարել էր անգամ ՊՆ նախարարի մակարդակով: Սակայն թե ինչ հարցում էր գեներալ Բաղմանյանը թերացել, այդպես էլ չէր հստակեցվել: Բացի այդ, տարիներ շարունակ ՊՆ–ում բարձր պաշտոն զբաղեցրած Հայկազ Բաղմանյանի անունը կապվում էր մի շարք քրեական պատմությունների և բիզնեսների հետ:

Յուրի Խաչատուրովի, ինչպես նաև նրա որդիների մասին ևս տարիներ շարունակ մամուլում տարատեսակ լուրեր էին շրջանառվում:

Ապրիլյան պատերազմից հետո շրջանառվեց մի լուր, թե նա տեղյակ է եղել ապրիլի սկզբին հակառակորդի զորքերի տեղաշարժի մասին: Յուրի Խաչատուրովը հերքեց այս տեղեկատվությունը: Նրա որդին՝ Գրիշա Խաչատուրովը, 2010 թ. մեծ աղմուկով` արատավոր վարքագծի պատճառով հեռացվեց 4–րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից: Իսկ հեռացվելու պատճառն Արարատի զորամասում բացահայտված անօրինականություններն էին: Սկանդալային բացահայտումների արդյունքում, ըստ շրջանառվող լուրերի, պարզվել էր, որ Խաչատուրովի որդու ընկերները զորամասում դրամաշորթությամբ են զբաղվել, ինչը հովանավորվել է Գենշտաբի պետի որդու կողմից:

Վերադառնալով վերոնշյալին, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ, ի՞նչ կտա ՀԱՊԿ–ում նշված անձանց ներկայությունը, տրամաբանակա՞ն է որոշումը, թե ՀԱՊԿ–ում, այնուամենայնիվ, ՀՀ–ից դրական վարկանիշ ունեցող մարդիկ են պետք:

«Իրար ավելի համապատասխան հանգամանքներ, քան ՀԱՊԿ–ն ու նշված դեմքերն են, երևի դժվար էլ գտնվի: ՀԱՊԿ–ին լրիվ սազական են: Հարցնում եք, ի՞նչ կտա նրանց ներկայությունը: Իրականում ՀԱՊԿ–ում անելու ոչինչ չկա: Նման ձևակերպումներով աշխատանքից հեռացվածների համար ՀԱՊԿ–ն շատ լավ տեղ է: Թող գնան, աշխատեն մեզանից հեռու: Միևնույն է՝ բացի գլխացավանքից, ՀԱՊԿ–ից ուրիշ էֆեկտ սպասել պետք չէ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Դիտարկելով դեպքերի ընթացքը, նա շեշտեց, որ ՀԱՊԿ–ի հետ կապված նման դրսևորումները նաև ՌԴ–ի հետ ունեցած, այսպես կոչված, դարավոր բարեկամության արդյունքն են:

«ՀԱՊԿ–ում մնալը Ռուսաստանի նկատմամբ մեր լոյալության դրսևորման ձևերից մեկն է: Քանի Ռուսաստանի հետ լոյալ լինելու հանգամանքը կա, չես կարող չմնալ այդ կառույցում: Իսկ ներկա իրավիճակը հաշվի առնելով, չեմ կարծում, որ Հայաստանը պետք է կտրուկ շարժումներ անի: Նկատի ունեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած հարաբերությունները: Նախ՝ հաշվի առնելով ՌԴ–Արևմուտք սրված հարաբերությունները, և երկրորդը՝ այն վարքը, որը դրսևորում է Ռուսաստանը»,– ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ հավելելով, որ Հայաստանը չպետք է վերածվի այդ դիմակայությունների թատերաբեմի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում