Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Արամ Սարգսյանը համոզված է, որ այս պահին հանրահավաքային տրամադրություններ չկան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից «Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը» չեն հրավիրել մասնակցելու իրենց կողմից կազմակերպվող հանրահավաքին, որի ժամանակ բարձրացվելու էր ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգային փոփոխության պահանջ: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը կարծում է, որ այս օրերին նման պահանջով մարդկանց հանրահավաքի հրավիրելը ուշացած քայլ է:

«Ցավոք սրտի, դրանք այն պահանջները չեն, որոնք կարող են հասարակության մոտ հույս արթնացնել, թե դրանք կարող է իրականանան: Եվ եթե ժողովուրդը, այնուամենայնիվ, այդ պահանջներին հավատա և դուրս գա հանրահավաքի, պետք է կարողանալ հաղթանակի հույս արթնացնել: Ու եթե հերթական անգամ ոչինչ չստացվի, ապա մարդիկ նորից հուսախաբ կլինեն և նորից արտագաղթի ալիք կբարձրանա: Իսկ իմ և մեր կուսակցության համար շատ կարևոր է մարդկանց հուսախաբ չանելը: Բացի այդ, իմ կարծիքով այս պահին բարձրացված հարցերի մասով հասարակական պահանջ չկա»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Սարգսյանը:

Նա նաև նշեց, որ իրենց տարիների փորձը թույլ է տալիս ասել, որ պայքարի նպատակով հասարակությանը դուրս կանչելուց առաջ, հարկավոր է բոլոր հաշվարկները ճիշտ անել, համոզված լինելով, որ այնուամենայնիվ պայքարը գոնե որոշ չափով հաջողության է բերելու: Բայց ներկա փուլում նա լուրջ կասկածներ ունի, որ հասարական շարժում հնարավոր կլինի կազմակերպել:

«Մենք այսօր նման գնահատական տալ չենք կարող: Եթե հանրահավաք հրավիրողները կարծում են հնարավոր է հասարակական շարժում կազմակերպել, թող կազմակերպեն: Եվ եթե 100000 մարդ կարողանան դուրս բերել փողոց, ապա կկարողանան նաև իշխանությունների վրա ճնշում գործադրել: Բայց խնդիրն այն է, որ չեմ կարծում, թե հնարավոր կլինի այդքան մարդ դուրս բերել փողոց»,– ասաց Ա. Սարգսյանը:

Խոսելով խորհրդարանական «Ելք» դաշինքում առկա անհամաձայնության մասին, նա նշեց, որ ամենայն հավանականությամբ դաշինքի յուրաքանչյուր կուսակցություն իր մոտեցումն ունի, այդ պատճառով չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել էր, որ հանրահավաքային պայքարը իշխանափոխության հասնելու միակ ճանապարհն է և հույս էր հայտնել, որ ճակատի անդամներին կհաջողվի իրենց կողմից ներկայացվող Սերժ Սարգսյանի վարչապետության կանխման, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն հիմնելու, սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու, նոր «Ընտրական օրենսգիրք» ընդունելու, «Կուսակցությունների մասին» օրենք ընդունելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջները ժողովրդի պահանջն են և իրենք ամեն ինչ անելու են դրանք իրականություն դարձնելու համար:

Նման վճռական կեցվածքը, սակայն Ա. Սարգսյանը որակում է որպես երիտասարդ ուժերի ցանկություն, որը դժվար թե մեծ արդյունք ապահովի:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում