Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Իննա Խոջամիրյանը` գարնանային նուրբ ֆոտոշարքի ու վերադարձին վթարային իրավիճակում հայտնվելու մասին

Գարնանային վառ տրամադրություն, նուրբ երանագներ, սեր. Իննա Խոջամիրյանի նոր ֆոտոշարքը ծաղկած ծիրանենիների բույր ունի։ «Էլենի օրագիրը» և «Սահմանին» նախագծերի դերասանուհին գարնանային գեղեցիկ ֆոտոշարքը տրամադրել է Tert.am Life–ին և խոսել դրա նախապատմության, ֆոտոշարքից հետո տեղի ունեցած միջադեպի և գարնանային իր տրամադրության մասին։ Իննայի նոր ֆոտոշարքի հեղինակն ընկերուհին է` լուսանկարիչ Ամին Ավագյանը։

«Բողբոջած ծիրանենիների ամենագեղեցիկ շրջանն է, ինչպե՞ս կարելի էր դա բաց թողնել։ Մտահղացումն Արմինեինն էր, իսկ ես նրա բոլոր մտքերի հետ համաձայն եմ առանց բացառության։ Նույնիսկ ճոճանակն ինքն էր պատրաստել։ Այն բացառիկ մարդկանցից է, ում մոտ երևակայությունն անմիջապես իրողության է վերածվում»,– ասաց դերասանուհին, ում համար գարունը վայրիվերումներով է անցնում։ Իննայի տրամադրությունն այս եղանակին փոփոխական է` ճիշտ եղանակի պես։

«Գարունն ինձ համար ամենագունեղ, պայծառ, ամենախենթ, բայց և դեպրեսիվ եղանակն է։ Ինչպես եղանակն է փոփոխական, այնպես էլ տրամադրությունս` ծայրահեղ ուրախությունից ծայրահեղ սթրես,– ասաց դերասանուհին, ով գիտի սթրեսից դուրս գալու ամենակարճ ճանապարհը,– Միայն այն, որ առավոտյան տանից դուրս ես գալիս և մոտակա բողբոջած ծառերի բույրն ու մեղմ արևը լցնում են օրդ, փաստ է»։

 

Շատերը գարունն ասոցացնում են սիրո ու ոչ միայն բնության, այլև մարդու ծաղկունքի հետ։ Իննան փլիսոփայական մոտեցում ունի այս հարցին. «Կինը ծառի նման է. գարնանը բողբոջում է, ամռանը բերք տալիս, աշնանը տերևաթափ լինում, ձմռանն ամեն գնով փորձում դիմակայել, որպեսզի գարնանը կրկին ծաղկի։ Իսկ ծառը խնամել է պետք։ Եթե մեզ խնամում են, հոգ են տանում մեր մասին, սիրալիր են, ուշադիր և մեզ շրջապատում են սիրով՝ մենք ծաղկունքի մեջ ենք։ Ես միշտ ծաղկման մեջ եմ, որովհետև իմ ընկերներն ու հարազատներն անընդհատ հոգ են տանում իմ մասին ու սիրում են ինձ»։

Նկարահանումների ժամանակ միջադեպերի մեջ ընկնելը Իննայի դեպքում այնքան սովորական է դարձել, որ, ինչպես դերասանուհին նկատեց, այս մասին հարցը հնչում է այն հաստատելու համար։ Միջադեպ, իհարկե, եղել է, սակայն այս ամենն Իննան հիշում է ժպիտով։ Ֆոտոշարքը բարեհաջող ավարտելուց հետո դերասանուհին Երևան վերադառնալու ճանապարհին է պատմության մեջ ընկել և փրկվել վթարի ենթարկվելուց։

 

«Ինչպես կարող էր միջադեպ չլինել։) Երևան վերադառնալու ճանապարհի մի հատվածում որոշակի անսարքությունների պատճառով, փորձեցի խուսափել խոչընդոտից, փոխարենը հայտնվեցինք երթևեկելի գոտուց դուրս ու խիտ ավազների մեջ ընկանք, ինչը, ինչպես ժողովուրդն է ասում, փախցնում է մեքենան ու վտանգավոր է։ Մի քանի պտույտ կատարեցինք։ Առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում չկարողանալ ղեկը կառավարել, բայց մեքենայում գտնվող 2 այլ կյանքերի համար պատասխանատվությունն ու իմ վախը, կարծես, ստիպեցին սթափ վարվել։ Բարձրացա մի փոքր հեռու գտնվող թմբի վրա, մի փոքր հարվածեցի մեքենայի ստորին հատվածում, բայց կանգ առանք։ Կարծես թե, ինձ տղամարդու պես պահեցի, բայց հենց վտանգն անցավ սկսեցի լաց լինել։ Արմինեն, չգիտես ինչու, բացարձակ չէր վախեցել, բայց անհանգստացել էր իմ վախից։ Օրն, իհարկե, որպես զավեշտալի պատմություն տպվեց մեր հիշողություններում՝ նա բացահայտեց իմ վախկոտ կողմը, ես` նրա մանիակալ դրսևորումները»,– պատմեց դերասանուհին։