Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Socity

Սիրիահայերի մասին` վիճակագրության լեզվով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ–ի նախագահ Լենա Հալաճյանը

– Տիկին Հալաճյան, Սիրիայում հայերը հիմնականում որտե՞ղ էին ապրում:

– Տարբեր ժամանակներում տարբեր տեղերում են ապրել: Բայց, իհարկե, 1915–ի ջարդերից հետո տեղակայվել են հիմնականում Հալեպում: Համայնքներ կան նաև Դամասկոսում, Լաթաքիայում: Եղել են նաև ամբողջովին զուտ հայկական գյուղեր: Որպես այդպիսին այսօր մնացել է Քեսաբը: Իսկ Յակոբիե գյուղը, որը ժամանակին կրկին հայկական էր, այլևս զուտ հայկական չէ, առավելապես դարձել է քրիստոնեական դեմք ունեցող բնակավայր:

– Իսկ այսօր Քեսաբն ի՞նչ վիճակում է արդեն:

– Այստեղ իրավիճակը շատ լավ է: Նախ ասեմ, որ Քեսաբը եղել է հալեպաբնակների ամառանոցը: Եվ բանն այն է, որ այս մարդիկ Քեսաբը դիտում էին ոչ թե միայն որպես ամառանոց, այլև հայկական միջավայր, որը ընձեռում էր ինքնությունդ պահելու բոլոր հնարավորությունները:
Հայկական բոլոր միությունները Քեսաբում տարածքներ ունեին, նաև սկաուտական շարժման ճամբարներն էին այստեղ գտնվում:

– Հաշվառում կա՞, քանի՞ հայ է այս պատերազմից հետո եկել Հայաստան, քանիսն է մնացել այստեղ, և քանիսի համար է Հայաստանը ծառայել որպես տարանցիկ երկիր` երրորդ երկիր տեղափոխվելու համար:

– Այս թիվը մշտապես փոխվում է: Բայց սահմանային անցակետերի պաշտոնական տվյալներով խոսքը 22 հազար սիրիահայերի մասին է: Բայց բանն այն է, որ ոմանց կողմից արձանագրվել է կրկնակի ելք և մուտք: Ոմանք ծնունդով Սիրիայից են, բայց ԱՄՆ–ից են մուտք գործում Հայաստան: Եվ գրանցվում է, որ եկողը սիրիահայ է: Չնայած նա եկել է Հայաստան, ասենք իր արձակուրդն անցկացնելու: Նաև շատերը Հայաստան մուտք գործեցին հայկական անձնագրերով: Մինչև պատերազմը մոտ 5 հազար սիրիահայեր դարձել էին ՀՀ քաղաքացիներ:
Այնպես որ թիվը չի կարող ճշգրիտ լինել:
Բայց մենք մեր կենտրոնի գործունեության արդյունքում, հատկապես մարդասիրական բաշխումներից ինչ–որ բան կարող ենք կռահել: Նաև մեր բազան է անընդհատ թարմացվում: Բայց այս պարագայում էլ խոսքը կարիքավորների մասին է, որովհետև նրանք են օգտվում մեր կենտրոնի ծառայություններից: Մոտավորապես հաշվում ենք 10 հազար մարդու: Կարելի է ասել, որ մոտ 5 հազար մարդ էլ կա, որ կարիքավոր չեն և մեզ չեն դիմել: Այնպես որ, այսօր Հայաստանում ապրում է 15–16 հազար սիրիահայ: Որը, կրկնում եմ, ենթադրյալ թիվ է:
Իսկ ինչ վերաբերում է երրորդ երկիր գաղթողներին, ապա ասեմ, որ 2014 թվականին ավելի շատ էր այդ երևույթը: Բանն այն է, որ սկզբնական շրջանում հատկապես եվրոպական աշխարհի պատկերը շատ վարդագույն էր երևում մարդկանց: Բայց այս երկրներ գաղթողներից ոմանք ինքնակամ հետ դարձան, ոմանք պարտադրաբար հետ դարձան, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ էին: Իսկ հաջորդ հոսքը դեպի երրորդ երկիր տեղի ունեցավ, երբ Կանադան և Ավստրալիան սկսեցին ընդունել ներգաղթյալներին:

– Հայաստանից բացի, ուրիշ ո՞ր երկրներ առավել գնացին սիրիահայերը:

– Եթե կոպիտ հաշվարկ անենք, համայնքի 15–20%–ը տակավին մնում է Սիրիայում: Իսկ 80%–ի մեկ երրորդը տեղափոխվել է Հայաստան, մեկ երրորդն էլ` Լիբանան: Մյուս մեկ երրորդը` գնացին եվրոպական երկրներ, Կանադա և Ավստրալիա:

– Իսկ տարիքային առանձնահատկություն կա՞. որ տարիքի մարդիկ են գերադասում մնալ Հայաստանում, որ տարիքի մարդիկ` գնալ երրորդ երկիր:

– 2012–2013 թվականներին Հայաստան եկողները հիմնականում երիտասարդ սերունդն էր` մայրեր և երեխաներ: Իսկ տղամարդիկ և տատիկ–պապիկները մեծամասամբ մնացին Սիրիայում: Բայց երբ ճգնաժամը երկարեց, արդեն տատիկ–պապիկներին էլ տեղափոխեցին:

– Հալեպի ազատագրումից հետո ինչպե՞ս է մարդկանց տրամադրությունները. կգնա՞ն հետ:

– Մի քիչ շուտ է այդ մասին խոսելը: Բանն այն է, որ Իրաքի օրինակը մեր աչքի առաջ է, երբ 10 տարուց ավելի է երկիրը չի խաղաղվում: Աստված մի արասցե, եթե Սիրիայի դեպքում էլ նույնը լինի, ապա մնացողներն էլ դուրս կգան այդ երկրից: Սակայն, այսքանով հանդերձ, այսօրվա դրությամբ ճիշտ է` քիչ, բայց կան ընտանիքներ, որ վերադարձել են Հալեպ: Վերադարձել են, քանի որ այստեղ չեն կարողանում հոգալ իրենց հացը:
Չնայած, շատ բան կախված է նաև մարդուց: Մարդ կա` ասում է չոր հաց ուտեմ, բայց ապահով լինեմ: Մարդ կա` ասում է ճակատագիրը ինչպես որոշել է, թող այդպես էլ լինի. գնամ` իմ տանը մեռնեմ:
Բայց մի հարցում հաստատ կասկածում եմ: Կասկածում եմ, որ սիրիահայ համայնքը երբևէ կարող է նախկինը լինել: Որովհետև եթե անգամ Հայաստանում և Լիբանանում գտնվողները վերադառնան, ապա, ովքեր հասել են եվրոպաներ և աշխարհի հեռավոր այլ երկրներ, դժվար թե նույնն անեն:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: