Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
Socity

«Տուն տանելու չի, քնելա հետս». երիտասարդը սպանել է իր կույս ընկերուհուն վարկաբեկող ընկերոջը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գոռ Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ:

Գոռ Սարգսյանը մեղադրվում էր դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին:

Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝ կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Ապրիլի 9-ի վաղ առավոտյան Գոռ Սարգսյանը ներկայացել է ոստիկանության բաժին:

Գործով անցկացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, ըստ դատական հոգեբանի՝ դեպքի պահին փորձաքննվողը եղել է լարված, բայց ոչ՝ ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Մեղադրող դատախազը միջնորդել էր Գոռ Սարգսյանին մեղավոր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել 11 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդը պահանջել էր՝ «ինչպես սառնասիրտ սպանել է Գոռը, այնպես սառնասիրտ էլ նրան պատժել»՝ դատապարտել 15 տարի ազատազրկման:

Ամբաստանյալի շահերի պաշտպանների կարծիքով՝ Գոռ Սարգսյանի արարքը սխալ էր որակված՝ նա արարքը կատարել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, այդ արարքի համար էլ պետք է պատասխանատվության ենթարկվի: Դատարանի կողմից արարքը չվերաորակելու, Գոռ Սարգսյանին դիտավորյալ սպանության համար մեղավոր ճանաչելու դեպքում պաշտպանները միջնորդել էին նրան դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատժի:

Ընդհանուր իրավասության դատարանը Գոռ Սարգսյանին մեղավոր էր ճանաչել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտել էր 9 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել տուժողի իրավահաջորդն ու ամբաստանյալի շահերի պաշտպանները:

Տուժողի իրավահաջորդը իր բողոքում նշել է, թե առաջին ատյանի դատարանը գնահատական չի տվել գործով վկայի կարգավիճակ ունեցող, Գոռի ու Ազատի վիճաբանության պատճառ դարձած աղջկա արարքին՝ վերջինս տվել է հակասական ցուցմունքներ: Այդ աղջիկը տետրի մեջ դրված գրություն է տվել Ազատին, որտեղ գրված է եղել. «Հանում եմ Ազատի շորերը, հանում եմ իմ շորերը ու իմ ձեռքերով երկարացնում եմ…»: Տուժողի իրավահաջորդը նշել է՝ դատարանն այս տողերին ուշադրություն չի դարձրել, բայց դրանք են, որ հասցրել են նման ծանր հետևանքների:

Տուժողի իրավահաջորդը համոզմունք է հայտնել, որ Գոռ Սարգսյանի կողմից կատարվել է իր որդու կանխամտածված սպանություն՝ նա հանդիպման գնալով՝ հետը դանակ էր վերցրել ու դիտավորյալ էլ հարվածել է այդ դանակով՝ հենց Ազատի սրտին:

Բողոքաբերը նշել է՝ արարքի որակման սխալը նախաքննական թերություններից է բխում, իսկ առաջին ատյանի դատարանի թույլ տված բացթողումները հանգեցրել են նրան, որ սխալ որակված արարքի համար նաև նշանակվել է ակնհայտ մեղմ պատիժ:

Դատավճիռը, ըստ տուժողի իրավահաջորդի, ենթակա է փոխփոխման՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու հիմքով:

Տուժողի իրավահաջորդն իր բողոքում խնդրել է Գոռ Սարգսյանին դատապարտել 15 տարի ազատազրկման:

Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանները, նշելով նախաքննական ու դատաքննական մի շարք խախտումներ, հետևության են հանգել, որ Գոռ Սարգսյանի արարքը պետք է որակվեր որպես հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն, այդ արարքի համար էլ պետք է նրա նկատմամբ համաչափ պատիժ նշանակվեր:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրակացրել է, որ Գոռ Սարգսյանի արարքը՝ դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, ճիշտ է որակված: Սակայն առաջին ատյանի դատարանը սահմանել է ակնհայտ մեղմ պատիժ, որը չի համապատասխանում արարքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման եղանակին:

Վերաքննիչ դատարանը Գոռ Սարգսյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխվել է պատժի մասով՝ պատիժը խստացնելու առումով:

Գոռ Սարգսյանը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, և դատապարտվել է 11 տարի ազատազրկման:

Պատժի կրման սկիզբը՝ 2016 թվականի ապրիլի 9-ից: