Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank
Video

Սխալս շտկեցի ու հետ եկա. Մարիամ Ադամյան

Շանթ» հեռուստաընկերությամբ շուտով կմեկնարկի նոր հեռուստասերիալ: «Թաքնված սեր». այսպես է կոչվում հեռուստասերիալը, որն իր շուրջ է համախմբել հայտնի դերասաններ Աշոտ Տեր-Թադեւոսյանին, Գնել Ուլիխանյանին, Դավիթ Աղաջանյանին, Արմեն Մարգարյանին, Սոֆյա Պողոսյանին, Մարիամ Ադամյանին եւ այլոց:

Նոր հեռուստասերիալում իր կերպարի եւ առաջիկա ծրագրերի մասին Life.panorama.am-ը խոսել է դերասանուհի Մարիամ Ադամյանի հետ: «Թաքնված սեր» հեռուստասերիալում Մարիամ Ադամյանը մարմնավորում է, իր խոսքով, կրակոտ Սաթենին. «Հեռուստադիտողը սովոր է ինձ տեսնել դրական ու մեղմ կերպարներում, այդ առումով նոր կերպարս շատ մեծ փոփոխություն կլինի: Թերեւս կերպարիս նման գիծը դարձավ այն հիմնական պատճառը, որ առաջարկը սիրով ընդունեցի: Չեմ թաքցնի, երբ ստացա մասնակցության հրավերը, փորձեցի մտածել ու վերլուծել՝ հասկանալու, թե ինչ կտա ինձ այս աշխատանքը, ինչքանով կկարողանամ ճիշտ ներկայանալ, բայց հետո հասկացա, որ ինձ նման փոփոխություն է պետք»,- պատմեց Մարիամը՝ նշելով, որ այս ստեղծագործական խմբի հետ մինչ այս էլ առիթ ունեցել է աշխատելու.

«Այս անձնակազմի հետ աշխատել եմ, երբ նկարահանվում էի «Սահմանին» ֆիլմում, նրանց հետ շատ հեշտ է համատեղ աշխատանք ստեղծել, իրար մեկ խոսքից հասկանում ենք ու անմիջապես գործի անցնում»,- հավելեց դերասանուհին:

 

«Սաթենը շատ կրակոտ աղջիկ է, շատ գունավոր ու խենթ, ամեն ինչին շատ թեթեւ է նայում, նրան մարմնավորելը շատ հետաքրքիր է,- կերպարի մասին պատմելիս՝ նշեց Մարիամն ու հավելեց, որ նոր կերպարի հետ նմանություններ ունի. «Դերասանը յուրաքանչյուր կերպար մարմնավորելիս, պետք է իրեն գտնի նրա մեջ: Սաթենից ես շատ տարբեր եմ, բայց նմանություններ էլ ունենք: Նա անգամ ունի բնավորության գծեր, որոնք իրական կյանքում կցանկանայի ինքս ունենալ. իր գունեղ տեսակը մարդուն շատ է հարկավոր: Նրա կարծիքով կյանքի խոչընդոտներին պետք է դրական աչքով նայենք, որպեսզի դրանք այլեւս չլինեն: Ինձ հետաքրքիր է նաեւ հենց դա, որ նա ինձ մեծ մասամբ նման չէ ու ես էլ ավելի հաճույքով եմ նրան իմը դարձնում: Սաթենին մարմնավորելու համար ես շատ եմ աշխատում, ուրախ եմ, որ ինքս ինձնից այդ առումով գոհ չեմ, քանի որ սպառված է այն դերասանը, ով իր խաղից գոհ է մնում»:

Բացի սպասվող հեռուստասերիալից՝ Մարիամ Ադամյանը այլ ծրագրեր էլ ունի.

«Ապրիլի 24-ին «32 թատրոնում» կրկին կբեմադրենք «Պարույր Սեւակ» ներկայացումը, որը նվիրված կլինի Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին: Մի քանի այլ ներկայացումների վրա եւս աշխատում եմ, որոնք շուտով կներկայացնենք»,- նշեց դերասանուհին:

 

Մեզ հետ զրույցում Մարիամը պատմեց նաեւ վերջերս Կապանում ներկայացրած «Սեր, ջազ, սատանա» ներկայացմումից եւ տպավորություններից. ««Սեր, ջազ, սատանա» ներկայացումը տարիներ առաջ էինք բեմադրել ու այս անգամ կարծես թե կրկին առաջին անգամը լիներ: Ներկայացման ռեժիսորը՝ Տարոն Նաղդալյանն, այս պահին Կապանում ծառայություն է անցնում ու հենց նրա նախաձեռնությամբ մեր ողջ թիմը որոշեց կրկին ներկայանալ այս ներկայացմամբ միայն թե այս անգամ Կապանի հանդիսատեսի համար: Ես չեմ կարող չառանձնացնել Կապանի հանդիսատեսին, ով իսկապես բառի բուն ու ամենալայն իմաստով մեզ ջերմորեն ընդունեց. Ըստ իս՝ մենք այս անգամ ավելի ավ խաղացինք այդ ներկայացումը»,- պատմեց Մարիամն ու կիսվեց գաղտնիքով.

«Անկեղծ ասած՝ այս ներկայացումը խաղացել էինք երկու տարի առաջ մեր դիպլոմային աշխատանքի ժամանակ ու ես միշտ ուզում էի, որպեսզի էլի այն խաղայինք, քանի որ ինքս մեզնից գոհ չէի ու այլ կերպ կցանկանայի ներկայանալ: Սա ինձ համար շատ մեծ հնարավորթյուն էր, քանի որ կարծում էի, որ այլեւս երբեք ես այդ ներկայացմանը չեմ մասնակցի ու արդյունքում կստացվեր, որ ինքս ինձ շտկելու հնարավորություն չէի ունենա, որի համար ինձ չէի ների, բայց գնացի, սխալս շտկեցի ու հետ եկա: Ուրախ եմ, որ ոչ միայն կրկին ներկայացա, այլեւ վայելեցի Կապանի բնության ողջ հմայքը»: