Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms
Lifestyle

Աստղագուշակ` հունվարի 26-ի համար

Խոյ: Այսօր ոչ միայն չեն արդարանում ձեր սպասելիքները, այլև` անվերջ ծագում են մանր, սակայն բազմաթիվ տհաճություններ: Այնպես որ, ձեզ համար բավական բարդ է լինելու: Կարևորը է որ պահպանեք լավատեսությունն ու լավ տրամադրությունը: Դա կօգնի հաղթահարել բարդությունները:

Վառ են արտահայտվում առաջնորդի ունակությունները, դրա հետ մեկտե ձեր հմայքը չի մնում աննկատ, այդ իսկ պատճառով էլ ցանկացած շրջապատում դուք ուշադրության կենտրոնում եք: Լավ օր է ռոմանտիկ ծանոթության համար, սակայն միայն այն դեպքում, եթե դուք գնահատեք մարդկանց` նրանց իրական որակներից ելնելով:

Ցուլ: Հակասական տրամադրություններով օր է և այն լավ կանցնի, եթե դուք ճկունություն և նրբանկատություն դրսևորեք, ձգտեք խուսափել վեճերից: Երկար սպասված հանդիպումները կանցնեն բոլորովին ոչ այն սցենարով, ինչպես դուք ենթադրում էիք: Դուք մեծ դժվարությամբ եք լեզու գտնում անգամ մտերիմների հետ շփումներում, էլ ուր մնաց` սակավածանոթ մարդկանց հետ:

Հնարավոր են դրամական մուտքեր, ընդ որում` բավական զգալի: Ուղևորությունները կարող են կապված լինել հետաձգումների, տհաճ միջադեպերի հետ: Եթե ֆինանսական դժվարություններ ծագեն էլ, ապա դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և շատ շուտով բարեհաջող կլուծվեն:

Երկվորյակ: Օրը հարմար է շփումների համար, սակայն ցավոք միշտ չէ, որ բովանդակալից ու հաճելի են անցնում: Շատ ժամանակ են խլում այնպիսի մարդկանց հետ զրույցները, ովքեր մեկ անգամ չէ, որ խառնվել են ձեր գործերին հենց այն պահին, երբ դա ամենևին ցանկալի չէր: Հնարավոր է` լուրերի ստանաք, որոնց կարևորությունը սկզբում հնարավոր չի լինի ճիշտ գնահատել:

Հնարավոր կլինի լուծել անձնական խնդիրները, չնայած` ոչ միշտ այն ուղով, որը դուք կնախընտրեիք կիրառել: Օրվա բարդություններին դիմակայելու համար նախևառաջ պետք է հետևեք ձեր ինքնազգացողությանը:

Խեցգետին: Այսօր խնդիրները կծագեն այն բանից, որ դուք անվերջ իրար եք խառնում անձնական և գործնական հարաբերությունները, ընդ որում` ոչ միշտ օպտիմալ համամասնություններով: Չարժե օգտագործել անձնական հմայքը պրոֆեսիոնալ խնդիրներ լուծելու նպատակով` այդ առաջին հայացքից անմեղ սովորույթը կարող է ձեր վրա թանկ նստել: Ցանկացած դիմակայություն լուրջ բնույթ է ստանում, անգամ եթե դրա պատճառը աննշան մի բան է, և բոլոր շահագրգիռ կողմերը դա քաջ գիտակցում են:

Այսօր կնքած գործարքները կբերեն ձեր սպասածից ավելի քիչ եկամուտ: Ցանկալի չէ այսօր սկսել որևէ մասշտաբային նախագիծ, ավելի լավ է սահմանափակվել մանր ընթացիկ հարցերով:

Առյուծ: Օրը տհաճ անակնկալներ կմատուցի, հնարավոր է հիասթափություն մի մարդուց, ում դուք լիովին վստահում էիք: Հատկապես դժվար է լեզու գտնել կանանց հետ, անգամ նրանցից ամենամտերիմները տհաճ անակնկալներ են հրամցնում: Դուք դժվարությամբ եք կենտրոնանում, այդ իսկ պատճառով էլ սովորականից ավելի շատ եք սխալներ թույլ տալիս, հատկապես` երբ գործը վերաբերում է ֆինանսներին:

Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կակպված կլինի ինքնազգացողության վատացման հետ` կենսական ներուժը նվազել է, և դուք շուտ եք հոգնում: Ցանկալի չեն հեռավոր ուղևորությունները, հոգնեցուցիչ ֆիզիկական աշխատանքից նույնպես ավելի լավ է հրաժարվել:

Կույս: Հաջող, բեղմնավոր օր է, որը առավելագույն հարմար է ցանկացած օգտակար աշխատանքի համար: Դուք մեծ խանդավառությամբ եք ձեռնամուխ լինում կյանքի կոչելու ձեր համարձակ գաղափարները և հեշտությամբ եք գտնում մարդկանց, ովքեր պատրաստ են դրանում ձեզ օգնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ գտնում են իրենց նպատակին հասնելու անսպասելի միջոցներ, զարմացնում են շրջապատին` առաջին հայացքից չմտածված գործողությունների արդյունավետությամբ:

Բարենպաստ օր է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, այդ թվում և այն մարդու հետ, ում հետ նախկինում կապված եք եղել զուտ գործնական հարաբերություններով: Չի բացառվում, որ նոր հրապույրը լուրջ բնույթ կրի և ստիպի ձեզ փոխել ձեր կյանքը:

Կշեռք: Այսօր չարժե շատ ժամանակ վատնել մտորումների վրա` որքան ավելի շատ եք մտածում, այնքան ավելի փչանում է ձեր տրամադրությունը: Ավելի լավ է օրը նվիրել հաճելի զբաղմունքների` լավ կլիներ այցելել մարզադահլիճ կամ պարահրապարակ: Աճում է հետաքրքրությունը գեղանկարչության, երաժշտության, գրականության հանդեպ, իսկ նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ նոր ստեղծագործական հակումներ կհայտնաբերեն:

Օրվա երկրորդ կեսը հիանալի պահ է աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Դուք դժվար թե ուշադրության կենտրոնում հայտնվեք, սակայն նոր ծանոթություններ կհասցնեք հաստատել:

Կարիճ: Օրն առանց կորուստների կանցնի միայն դեպքում, եթե դուք զգույշ գործեք: Լավ կլինի, որ հրաժարվեք ուղևորություններից, եթե ստիպված եք լինելու մեքենա վարել, ինչպես նաև` բարդ գործիքների հետ աշխատելուց, թիմային սպորտաձևերից: Տրամադրությունը կբարձրացնեն ընկերների հետ զբոսանքները: Նոր ծանոթությունները քիչ հավանական են, փոխարենը` իրենց մասին հիշեցնել կտան հին ընկերները:

Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է ուսման, գիտական գրականություն ընթերցելու համար: Ձեզ մոտ նոր հետաքրքրություններ և հրապույրներ կառաջանան, որոնց շնորհիվ նոր պրոֆեսիոնալ հորիզոններ կբացվեն: 

Աղեղնավոր: Շատ բարենպաստ օր է, հարմար` ամենատարբեր խնդիրներ լուծելու համար: Դուք հեշտությամբ եք անցնում մի գործից մյուսը, դժվարությունները ձեզ չեն վախեցնում: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք դուք հեշտությամբ իրականացնում եք մտերիմների օգնությամբ: Հիանալի օր է ուղևորությունների համար, նոր տպավորությունները չափազանց օգտական ազդեցություն են թողնում:

Լավ են անցնում բոլոր հանդիպումները, նախկին հակառակորդները կարող են դառնալ ձեր դաշնակիցները: Հնարավոր են ավագ ազգականների այցեր, չի բացառվում, որ հաճելի լուրեր լսեք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի: Ձեզ թվում է, թե բոլորը պայմանավորվել են փորձարկել ձեր համբերությունը: Դժվար կլինի շփվել տարեց ազգականների հետ, ովքեր սովորականից ավելի հաճախ են խառնվում ձեր գործերին: Փոխարենը դուք հեշտությամբ եք լեզու գտնում երեխաների հետ, իսկ նրանց հետ շփումները բարձրացնում են ձեր տրամադրությունը:

Օրը բավական բարենպաստ է ուղևորությունների մեկնելու համար, սակայն դուք պետք է չգերագնահատեք ձեր ուժերը` չափից ավելի երկար ճանապարհը կարող է հոգնեցուցիչ լինել: Հետևեք ձեր սննդակարգին` մեծ է աղեստամոքսային համակարգի խանգարման հավանականությունը:

Ջրհոս: Ձեզ դուր չի գալիս այն ամենն, ինչով դուք այսօր զբաղվում եք, այդ իսկ պատճառով էլ օրը ոչ այնքան հաճելի տպավորություն է թողնում: Հնարավոր են կոնֆլիկտներ անծանոթ մարդկանց հետ, ցանկալի չեն շուկա և մարզական միջոցառումներ այցելելը, ցույցերի և այլ հասարակական-քաղաքական ակցիաների մասնակցելը: Օրը հարմար է ոչ վաղ անցյալի իրադարձությունները վերլուծելու համար:

Աստղերը ձեզ կօգնեն ճիշտ հետևություններ անել և ոչ միայն չկրկնել թույլ տված սխալները, այլև` արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և սթափ գնահատել ձեռք բերածն ու կորցրածը: Հնարավոր են հաճելի անակնկալներ: Սիրելի անձնավորությունը բաց չի թողնի ձեզ ուրախացնելու հնարավորությունը:

Ձկներ: Օրը շատ հարմար է շփումների և նոր ծանոթությունների համար: Ձեր հմայքը չի մնում աննկատ, ուշադրության նշանների պակաս  չեք զգա: Կարող եք ընտրել, թե ում հետ գործ ունենալ, իսկ ում հետ` ոչ: Նախազգացումը կօգնի  խուսափել սխալներից: Վառ են արտահայտվում ձեր բոլոր տաղանդները, դուք բազմաթիվ նոր երկրգապուներ ձեռք կբերեք;

Հիանալի օր է գործարքներ կնքելու համար, սակայն բացառապես` կարճաժամկետ: Կարելի է ուղևորությունների մեկնել, տեղափոխությոնը բարենպաստ կազդի ձեզ վրա: Օգտական կլինեն այնպիսի մարդկանց հետ հանդիպումները, որոնցից կախված է ձեր պրոֆեսիոնալ առաջընթացը: