Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Photo

«Շատ հուզվեցի, իսկապես, մեծ անակնկալ էր». կնոջ անակնկալը Արմուշի 41–ամյակին

Դերասան Արմուշը, ով ընտանիքի հետ բնակություն է հաստատել ԱՄՆ–ում, օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա Tert.am Life–ին պատմել է կնոջ, որդու և ընկերների պատրաստած անակնկալի, 41 տարիների ձեռքբերումների ու երազանքի մասին։

 

«Ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին աշխատում եմ այստեղի ռեստորաններից մեկում` որպես շոումեն։ Ծննդյանս օրն ու նախօրեն աշխատանքային էին։ Երեկոյան 11։30 ավարտել էի աշխատանքս, շտապում էի վերադառնալ տուն, որպեսզի կնոջս` Լուսինեի հետ կեսգիշերին նշեմ ծնունդս, սակայն աշխատանքային մտերիմ ընկերներս` Նարեկ Մակարյանը, Միստր X–ը, Ջոնի Կարապետյանը և այլք, ամեն ինչ արեցին, որպեսզի շուտ դուրս չգամ։ Միստր X–ն ասաց, որ ընկերը պետք է գա, հարսանիքի համար պայմանավորվենք, մյուս տղաները եկան և ասացին, որ պատվեր կա, 12։05 պետք է ծնունդ շնորհավորեմ։ Մեր բենդի տղաներն էլ ասացին, որ անհնար է չմնալս, խնդրել են, որ ես շնորհավորեմ ու բավականին գումար են թողել։ Մի խոսքով, ով ինչպես կարող էր պահեց ինձ աշխատավայրում։ Արդեն կռահում էի, որ տղաներն ինձ կշնորհավորեն։ Կեսգիշերին ինձ հրավիրեցին բեմ, շնորհավորեցին, մեկ էլ տեսնեմ՝ Լուսինեն՝ տորթով, մոմերով եկավ։ Շատ հուզվեցի, ինձ համար դա, իսկապես, մեծ անակնկալ էր, մեծ երջանկություն ապրեցի այդ պահին։ Լուսինեի հետ եղբայրս էր ու իր կինը։ Շատ գեղեցիկ անակնկալ էր»,– ասաց Արմուշը, ով հարազատների հետ մինչ ուշ գիշեր տոնել է տարեդարձը։

Արմուշը նկատեց, որ այսպիսի բաներն իր համար շատ ազդեցիկ են ու ժպիտով պատմեց, թե ինչպես էր արդարանում Լուսինեի առաջ, որ չի կարող կեսգիշերին տանը լինել։ «Ես զանգել, ասում էի` Լուս, կներես, 12.05 ծնունդ պիտի շնորհավորեմ, արդեն գումար են թողել, չեմ կարող հասնել տուն, բայց պարզվեց այս ամենը նախապես հենց Լուսինեն էր կազմակերպել:

 

 

)»,– ասաց դերասանն ու հավելեց, որ դա իր տարեդարձի ամենատպավորիչ նվերն էր։ Մեկ այլ հուզիչ նվեր Արմուշին մատուցել է ավագ որդին` Դանին։ Նա հայրիկի համար բացիկ է պատրաստել, բանաստեղծություն գրել ու առավոտյան նվիրել նրան։

Տարեդարձի հաջորդ օրն էլ Արմուշին անակնկալ են մատուցել Վարդուհի Ալեքսանյանի պարային ստուդիայում։ Դերասանը խաղում է «Չիպոլինո» մյուզիքլում։ Փորձի ժամանակ բոլոր լույսերն անջատվել են ու ստուդիայի սաները շնորհավորել են Արմուշին։ «Շատ սիրուն անակնկալ էր։ Սկսել եմ հուզվել նման բաներից»,– նկատեց նա։

 

Տորթի մոմերը փչելիս Արմուշը մտապահել է իր համար ամենակարևոր երազանքը, որպեսզի իր 2 ընտանիքի անդամները լինեն առողջ։

41–ամյա դերասանը նշեց, որ տարիքից չի վախենում, բայց հասկանում է, որ մեծանում է։ «Երբ փոքր էի, 40 տարեկան մեկին տեսնում էի, ասում էի` «ձյաձյա», հիմա հասկանում եմ, որ ես եմ արդեն «ձյաձյա»,– իրեն բնորոշ հումորով պատասխանեց Արմուշը, ով իր 41 տարիների ամենամեծ ձեռքբերումը համարում է իր ընտանիքին` կնոջը, երեխաներին, ծնողներին, քույրերին։ Մասնագիտական ամենամեծ ձեռքբերումն էլ Արմուշը համարում է այն, որ իր կյանքում հնարավորություն է ունեցել և մինչև օրս կարողանում է զբաղվել սիրելի աշխատանքով։

 

Ամենամեծ բացթողումը մտաբերել դերասանը դժվարացավ. «Բացթողումներ կյանքում շատ են լինում։ Որքան մեծանում ես, հետ ես նայում ու ասում` այսինչ բանը պիտի արած լինեի, ափսոս որ չեմ արել, սակայն շատ մեծ բացթողում, որպես այդպիսին, չեմ ունեցել»։

 

Դերասանն իրեն երջանիկ է համարում։ Ասում է` կյանքի ամենակարևոր մարդիկ` մայրը, քույրերը, կինը, երեխաները, կողքին են։ Թե ինչն է իրեն պակասում լիակատար երջանկության համար դերասանը կեսկատակ ասաց` մի քիչ փող, շա՜տ փող։