Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Ինչ է սվինգ-սեքսը ? ինչու են հայերը գնում դրան

Ի՞նչ է սվինգը` սեքսուալ փորձառություն, այլասերվածություն, պոլիգամիայի արտահայտման ձեւ, թե փոխադարձ դավաճանություն: Փորձենք հասկանալ:

Ջազ, թե սեքս: Անվանումն առաջացել է ջազային «սվինգ» տերմինից, որը նշանակում է կտրուկ անցում մի նոտայից մյուսին: Ըստ այդմ, սվինգի դեպքում մարդիկ անցում են կատարում մի զուգընկերոջից մյուսին: Այլ կերպ ասած՝ սվինգը սեքսուալ ակտիվության այն տեսակն է, երբ ընտանեկան (կամ մշտական) զույգերը փոխանակվում են ամուսիններով:

Սվինգ, թե խմբակային սեքս: Սվինգը, որպես կանոն, չի ենթադրում միայնակ տղամարդկանց կամ կանանց մասնակցություն՝ հենց դրանով էլ տարբերվելով խմբակային սեքսից: Մասնակիցները պետք է ձեւավորված զույգեր լինեն, ընդ որում՝ երկու զույգ, ոչ ավելի:

Էքսպերիմենտ, թե կենսակերպ: Ըստ հենց իրենց՝ սվինգերների, այս ֆենոմենը ոչ միայն սեքսուալ փորձարկում է, այլ հնարավորություն` ծանոթանալու հետաքրքիր զրուցակիցների, ընկերների, բազմազանություն մտցնելու միատարր կյանքում: Սվինգն էքսպերիմենտ է, որը վերածվում է կենսակերպի: Սվինգերներից շատերը զուգահեռաբար հարաբերություններ են հաստատում 2-3 ամուսնական զույգի հետ: Սվինգի գաղափարը ենթադրում է զույգերի մշտական թարմացում:

Թեթեւ, փակ եւ բաց: Թեթեւ սվինգի դեպքում զույգերը սեքսով են զբաղվում միմյանց ներկայությամբ, փոխանակվում զուգընկերներով միայն փեթինգի կամ օրալ սեքսի ընթացքում: Փակ սվինգի դեպքում զույգերը փոխանակվում են զուգընկերներով, բայց սեքսով զբաղվում են առանձին վայրերում: Բացի դեպքում զուգընկերներով փոխանակվում ու սեքսով զբաղվում են նույն վայրում:

Միգուցե «բաց ամուսնությո՞ւն»: Ոչ-ոչ, սա լրիվ այլ բան է: Բաց ամուսնության դեպքում զուգընկերներից յուրաքանչյուրը բացարձակ ազատ սեքսուալ հարաբերություններ կարող է ունենալ ում հետ ցանկանա, իսկ սվինգի դեպքում որոշումները միասին են ընդունվում:

Որտեղի՞ց է սվինգն արմատներով

Սվինգ-սեքսի «հայրենիքը» ԱՄՆ-ն է (այս անգամ եվրոպական բարքերն անմեղսունակ են): Նահանգներում սվինգը վաղուց եւ շատերի կողմից սովորական երեւույթ է համարվում: Այնտեղ այն իր կյանքով ապրում է արդեն մի քանի տասնամյակ ու բավական տարածված ժամանց է համարվում ամուսնական զույգերի շրջանում:

Երբ հիպիների շարժումն ԱՄՆ-ում կաթվածահար եղավ մոլեգնող սեռավարակներից, զույգերը սկսեցին սվինգ-միություններ կազմել, որը նվազեցնում էր վարակվելու հավանականությունը: Սվինգ-շարժման կողմնակիցներն այս երեւույթն ապագայի սեքսն են համարում: Նրանք կարծում են, որ այն կփրկի աշխարհը ՁԻԱՀ-ից, քանզի սվինգ-շարժում ընդունվում են միայն մարդիկ, ովքեր անկանոն սեռական կյանք չեն վարում: Ներկայում սվինգերներն ԱՄՆ-ում ունեն իրենց ակումբները, սվինգ-հավաքույթները, հրատարակչությունն ու էլ ինչ ասես:

Սվինգի մայրաքաղաքը Կալիֆորնիան է: Այստեղ, ինչպես տեղական աղբյուրներն են փաստում, ամեն երկրորդ զույգը երբեւէ փորձել, իսկ ամեն չորրորդը պարբերաբար սվինգ-սեքս է փորձարկում:

Սվինգային կանոնադրություն

Եթե ձեզ դուր եկավ սվինգի գաղափարը, ապա մի շտապեք պլաններ մշակել ձեր մտերիմ ընտանեկան զույգին գայթակղելու վերաբերյալ: Ծանոթացեք խաղի կանոններին:

Կանոն 1. Սվինգերը երբեք չի քանդում ամուսնությունը. սվինգ-ընկերները մնում են ընկերներ, իսկ ամուսինները՝ կյանքի ուղեկիցներ: Իհարկե, քանդվելու դեպքեր լինում են, բայց սվինգի դեպքում դրանք ավելի շատ բացառություն են, քան հաճախ հանդիպող երեւույթ:

Կանոն 2. Սվինգում ընդունված է նախապես մանրամասնորեն քննարկել, սահմանել ու հետեւել հանդիպման պայմաններին: Որեւէ փոփոխության դեպքում ամեն ինչ նախապես պետք է վերանայվի:

Կանոն 3. Սվինգ-սեքսն անոնիմ է, սա հստակ կանոն է: Սվինգ-համայնքից դուրս անուններ չեն տրվում:

Կանոն 4. Սվինգում ընդունված չեն ճնշում գործադրելը, վերջնագրերը, սպառնալիքները: Ամեն ինչ պետք է լինի ինքնակամ ու գիտակցված: Սվինգերները հարգանքով են վերաբերվում «ոչ» բառին: Նրանց համար «ոչ»-ը նշանակում է «պատրաստ չեմ» եւ ոչ մի վիրավորանք չի պարունակում:

Կանոն 5. Սվինգում մեծագույն դեր ունեն արտաքին տվյալներն ու հիգիենայի պահպանումը: Սվինգերները հորդորում են հետեւել հիգիենայի բարձրագույն նորմերին:

Հայաստանում կա սվինգ-սեքս

Այո, այո, որքան էլ զարմանալի թվա, Հայաստանում կան սվինգերներ ու սվինգ-սեքսի փակ շրջանակ: Եվ այն, որ մենք տեղյակ չենք դրանից, վկայում է նրանց կողմից կանոնների պահպանման մասին: Ինձ հաջողվեց զրուցել 44-ամյա մի սվինգերի հետ, ով կիսվեց սեփական հույզերով ու փոքր-ինչ բացեց Հայաստանում սվինգ-սեքսի վարագույրի փեշը:

«Սվինգ-սեքսը շատ է տարբերվում պարզապես ուրիշի հետ սեքսից. սեքս-զուգընկեր ես փոխում առանց դավաճանության: Ինչո՞ւ հենց սվինգ-սեքս, առնվազն 3 պատճառ նշեմ՝

1. անսահման հետաքրքրությունն ու ցանկությունն իրականում տեսնել, թե ինչպես են կին ու ամուսին սեքսով զբաղվում այլ զուգընկերների հետ ու թույլ տալիս դա իրար,
2. սեքսը միաժամանակ երկու տղամարդու եւ կնոջ հետ. ես բիսեքսուալ եմ,
3. երեւի թե ամենակարեւորն այն կիրքն է, որը բռնկվեց սվինգից հետո իմ ու ամուսնուս միջեւ, մեր հարաբերությունների թարմացումը, նոր շունչը»:

«Սվինգը դավաճանություն չեմ համարում, քանզի այն միշտ փոխադարձ համաձայնությամբ է. իրար չենք ստում, ոչինչ չենք թաքցնում: Սվինգի շնորհիվ մարդն ուրիշի հետ սեքսի ֆանտազիաներն իրականություն է դարձնում, հագենում, ստանում այն, ինչ ուզում է ու շարունակում իր կյանքը: Սվինգ փորձելն իրականում շատ մեծ վստահություն է պահանջում միմյանց հանդեպ»:

«Առաջին անգամ փորձեցինք ընկերուհուս ու նրա ամուսնու հետ: Պատահական եղավ, զրուցում էինք, ու ընկերուհիս ասաց, որ իրեն էլ միշտ հետաքրքրել է այդ թեման: Ամեն մեկս զրուցեցինք մեր տղամարդկանց հետ ու պայմանավորվեցինք հանդիպել նրանց տանն ու փորձել: Անսահման կիրք էր տիրում, բոլորս իրար գիտեինք, իմացանք նաեւ սեքսում, միմյանց համար ցանկալի էինք ու շատ ազատ: Կար նաեւ խանդ ու դա միայն հաճելի էր դարձնում ընթացքը: Փորձեցինք այն, ինչ մինչ այդ միայն ֆանտազիաներում էր»:

«Մենք փորձարկում ենք թե՛ բաց, թե՛ փակ սվինգ: Փակ լինում է, եթե զույգը նոր ու անփորձ է: Երկրորդ կամ երրորդ անգամից արդեն հանգիստ կարելի է եւ բաց տարբերակին անցնել»:

«Հայաստանում սվինգերները շատ չեն: Ցավոք, իրար գտնելու համար դեռ հուսալի ու հարմար վայրեր, հատուկ կայքեր, ֆորումներ ու պաշտոնական ակումբներ չկան: Միմյանց գտնում ենք հիմնականում սոցկայքերի միջոցով, որտեղ, սակայն, իրական զույգ գտնելը բարդ է, քանի որ սուտն ավելի շատ է: Մեր սվինգ շրջանակներում հիմնականում 30-50 տարեկան ամուսիններ են»:

«Անախորժություններ պատահում են. զույգից մեկին դուր չի գալիս կամ կեսից սկսվում է խանդը: Տհաճ է նաեւ, երբ «հնարամիտ» հայ տղամարդիկ վարձած աղջկա հետ են գալիս սվինգ փորձելու, ինչն, իհարկե, միանգամից հասկանում ենք եւ արագ ավարտում հանդիպումը»:

«Հասարակական կարծիքն ինձ բացարձակապես չի անհանգստացնում: Սվինգերները չեն սահմանափակում ուրիշների իրավունքներն ու ազատությունը, չեն խանգարում ոչ ոքի եւ սվինգ-սեքս ծավալում միայն գաղափարակիցների հետ ու փոխադարձ ցանկությամբ»:

Հ.Գ. Դե, ինչ, սվինգը կարելի է չընդունել, չսիրել, այն կարելի է արհամարհել, բայց հնարավոր չէ ժխտել, որ այն կա ու աստիճանաբար ավելի տարածված է դառնում` որպես ամուսնական զույգերի սեքսուալ կյանքի թարմացում: Դե, ինչ, սկսեք ուսումնասիրել ձեզ շրջապատող զույգերին: