Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
Lifestyle

Ով կմտածեր, որ ես մերժել եմ ԱՄՆ նախագահին.Լռությունը խախտվեց․ Դոնալդ Թրամփի սիրտը գերած հայուհին խոսել է ամենի մասին

Հայաստանում է ԱՄՆ նախագահի սիրտը գերած հայուհին, նա Հայաստան է եկել բարեգործական նպատակներով: Խոսքը ռուսաստանաբնակ հայուհի Էդիտա Շահումյանի մասին է: Տարիներ առաջ Էդիտա Շահումյանը մասնակցել է միջոցառման, որին ներկա է եղել նաեւ Դոնալդ Թրամփը, որտեղ և գերել է գերտերության նախագահի սիրտը: Պարզապես մոտեցել էի Թրամփի հետ նկարվելու.- նշում է Էդիտան, խոստովանելով, որ այդ ժամանակ բացարձակ անգլերեն չէր կարողանում խոսել: Թրամփը հետաքրքրվել է, թե արդյոք հայուհին մրցանակաբաշխության մասնակից է, թե ոչ: Ապա Դոնալդ Թրամփը նրան առաջարկել է իր հետ մեկնել Միացյալ նահանգներ: Գեղեցկուհի հայուհին մերժել է հրավերը: Հետո, երբ Թրափմն առաջադրել է իր թեկնածությունը, նախագահական ընտրություններում, Էդիտան հրապարակել է իր լուսանկարները, որոնք լայն տարածում են գտել ռուսական եւ արտասահմանյան մամուլում: Շուտով լույս կտեսնի նաեւ այդ մասին պատմող գիրքը: Էդիտա Շահումյանն իր կյանքի հետաքրքիր դրվագների մասին կիսվել է Armday.am-ին:

-Քանի տարի է ի նչ Հայաստանում չեք և որքան հաճախ եք լինում հայրենիքում։

-Ես ապրել եմ Հայաստանում մինչև չորս տարեկան, հետո տեղափոխվել եմ Մոսկվա և ապրել մինչև ինը տարեկան: Մոսկվայի դպրոցին ոչ մի կերպ չէի հարմարվում, անգամ մի տղայի եմ ծեծել՝ կոպիտ պահվածքի համար, և հայրիկս որոշեց տեղափոխել ինձ Հայաստան, որպեսզի հայրենիքում շարունակեմ ուսումս: Մինչև 7-րդ դասարան սովորել եմ այստեղ՝ Երևանում, այնուհետև տեղափոել եմ կրկին Մոսկվա և հետո չեմ եղել Հայաստանում 10 տարի։

 -Ինչու հենց դերասանուհու մասնագիտությունը ընտրեցիք:

-Իմ մայրը երազել է, որ դառնա դերասանուհի, սակայն հայրս շատ պահպանողական, ավանդական, հայկական ամուսին է եղել մորս համար, և այս մասին անգամ քննարկում չէր կարող լինել: Գուցե գենետիկորեն մորս երազանքը փոխանցվել է ինձ, փոքր տարիքից ես ուզել եմ բեմի վրա լինեմ: Փոքր տարիքում Հայաստանում պարի եմ հաճախել, և կարող եմ ասել, որ ինչ որ մի արտիստիկ բան կա իմ մեջ, որ անընդհատ դուրս է պոռթքում։ Չորս տարի անընդմեջ դիմել եմ թատերական համալսարան ընդունվելու համար, բայց չեմ ընդունվել, այնուհետև միանգամից ինձ ընդունել են էստրադային ֆակուլտետ։ Հետո շարունակել եմ ուսումս Նիկտա Միխալկովի ակադեմիայում, հիմա ես ինքս ունեմ իմ թատերական դպրոցը։

 -Էդիտա, Թրամփի հետ կապված պատմությունը շատ քննարկվեց թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս: Դուք երբևէ մտածել էի՞ք, որ օրերից մի օր ԱՄՆ նախագահը ձեզ նման առաջարկ կաներ:

-Ես դեռ մանկուց գիտեի, որ ես սովորական երեխա չեմ, տարբեր եմ, գիտեի, որ մի օր նմանատիպ մի բան լինելու է իմ կյանքում: Շատ դեպքեր են եղել, որ նմանատիպ իրավիճակում եմ եղել, և Թրամփը առաջին մարդը չէ, ասեմ ավելին՝ որպես սանդղակ էլ չեմ դիտարկում, ուղղակի ստացվեց այնպես, որ նա դարձավ ԱՄՆ նախագահը։ Այդ միջոցառմանը ես հայտնվել եմ շատ պատահական, ընկերուհուս հետ եմ եղել նայել ենք ամբողջ համերգը, հետո բարձրացանք միջոցառումից հետո տեղի ունեցող փարթին, որտեղ ես Vip հյուրերի մեջ էի։ Ես պարզապես մոտեցել եմ Թրամփի հետ նկարվելու։ Այդ ժամանակ ես բացարձակ անգլերեն չէի կարողանում խոսել, մի կերպ հասկացրեցի, որ ուզում եմ նկարվեմ իր հետ, իսկ ինքը ինձանով հիացած կրկնում էր անդադար «woow your eyes» : Այդ պահին մեզ մոտեցավ երգիչ Տիմատին, որպեսզի նա էլ նկարվի: Ընկերուհիս իմ հեռախոսով նկարում էր մեզ, իսկ Թրամփը այդ պահին ինձ հարցնում էր արդյոք Տիմատին իմ ընկերն է և մենք կանգնեցինք, որպեսզի բոլորով նկարվեք: Այդ պահին լրագրողները եւս սկսում են մեզ նկարել, նկարում է նաեւ ընկերուհիս և այս պահին Թրամփը ինձ հարցնում է, թե՞ ես այս մրցանակաբաշխության մասնակից եմ թե՞ պարզապես հյուր։ Անգլերեն չիմանալու պատճառով, խնդրում եմ Տիմատիին, որպեսզի նա թարգմանի։ Դե՛, բանականաբար ասում եմ, որ ես պարզապես հյուր եմ, իսկ ինքը առաջարկում է ինձ իր հետ մեկնել ԱՄՆ, այդ ամենը ինձ թարգմանել է Տիմատին (ծիծաղում է): Դե՛, այդ պահին ժպտում եմ և չեմ մտածում, որ առաջարկը լուրջ է , Տիմատին շրջվում է դեմքով դեպի ինձ և ասում, որ նա շատ լուրջ առաջարկում է քեզ մեկնել իր հետ ԱՄՆ։ Դե ես էլ իմ հերթին պատասխանում եմ, որ ես հայ եմ և մեր մոտ այդպես ընդունված չէ, դուք պետք է սկզբից ծանոթանաք իմ մոր հետ։ (Այդ ժամանակ հայրս արդեն մահացած էր.)

 -Ի՞սկ ինչ եղավ այդ ամենից հետո

-Այդ ամենից հետո մարդիկ սկսեցին հավաքվել իր շուրջը, և ես մտածեցի գնամ մի կողմ, քանի որ այն ինչ ուզում էի, դա լուսանկարվելն էր և ես դա արել եմ։ Այդ պահին նա բռնում է իմ ձեռքը ու ասում. Մի՛ գնա սպասի մի րոպե և փոխանցում է ինձ իր այցեքարտը։ Հետո ես իմացա, որ առհասարակ նա մարդկանց ձեռքը չի բռնում և չի կպնում( ժպտում է)։ Ես բնականաբար չեմ զանգահարել նրան:

 

-Իսկ ինչո՞ւ չեք զանգահարել նրան:

-Որովհետև ես չգիտեի անգլերեն (ծիծաղում է), եւ հետո որովհետև Թրամփը ինձ այդքան էլ հետաքրքիր չէր և ես չէի պատրաստվում գնալ ԱՄՆ, քանի որ շատ նախագծեր ունեի, որ պիտի կյանքի կոչեի ։

 -Իսկ ինչպե՞ս սկցվեց այս ամենը քննարկվել մասսմեդիաներում

- Երբ Թրամփը դարձավ նախագահ այդ ժամանակ ես մեր լուսանկարները տեղադրեցի իմ անձնական ֆեյսբուքյան էջում և նկարի վերևում մեկնաբանություն էի գրել հետևյալ տեսքով ․ <Ով կմտածեր, որ ես մերժել եմ ԱՄՆ նախագահին>։ Հենց նուն օրը Մոսկվայում ես այցելում եմ ֆիլմի պրեմիերայի և այնտեղ լրագրողները արդեն սկսում են ինձ հարցախեղդ անել։ Այդ ամենից հետո անցնում է ևս մեկ տարի և ԱՄՆ-ից լրագրողները, ովքեր գիրք են հրպարակելու Թրամփի մասին, գտնում են ինձ և նորից հարցազրույց վերցնում։

- Եթե Թրամփը այդ գրքի հրատարակումից հետո փորձի Ձեզ հետ նորից կապ հաստատի, ի՞նչ կանեք, կրկին կմերժե՞ք:

- Եթե հանդիպում ուզի , կհանդիպեմ:

-Մերժել եք Դոնալդ Թրամփին, ապրում եք Մոսկվայում, բայց հայուհի եք, ինչպիսի՞ տղամարդ պետք է լինի որ Ձեր սիրտը գրավի

- Կարծում եմ յուրաքանչյուր աղջկա տղամարդու իդեալը դա իր հայրն է, ինձ համար հայ տղամարդու իդեալը դա ուժեղ, շռայլ, խելացի, հմուտ, ինքնավստահ լինելն է… Ես պետք է ինձ վստահ, իմ տղամարդը իմ մեջքին պետք է ամուր կանգնած է լինի ցանկացած հարցում։

 -Ձեր սիրտը այս պահին ազատ է , և մեր հայ տղամարդիկ կարող են պայքարել

-Այո ազատ է, և միանշանակ պայքարելու են հայ տղամարդիկ:

-Ի՞նչ երազանք ունեք, որը ցանկանում եք իրականացնել:

- Փոքր տարիքից ես երազում եմ դառնալ շատ հայտնի, և գիտեմ թե ինչու, ես չեմ ամաչում դա ասել: Պատասխանը պարզ է՝ ես ուզում եմ, որ ինձ շատ մարդիկ սիրեն, ես սիրում եմ սիրել և սիրում եմ, երբ ինձ են սիրում․․․

 - Վերադառնանք այն փաստին, թե ի՞նչու եք հիմա Հայաստանում:

-Մենք այստեղ ենք բարեգործան ֆոնդը հայաստանում գրանցելու համար , ես և քույրս՝ Էսթեֆանիան, ի հիշատակ մեր հայրիկի զբաղվում ենք բարեգործությամբ , հիմա Երևանում ենք, որպեսզի օրինական գրանցենք մեր բարեգործական ֆոնդը, որը կօգնի բացառապես մշակույթի և սպորտային գործիչներին, ովքեր այժմ գտնվում են թոշակի տարիքում և ովքեր հայտնվել են ծանր սոցիալական պայմաններում։ Մենք Մոսկվայում արդեն ունենք բարգործական ֆոնդ՝ << лучик счастья >>, որը գործում է շուրջ չորս տարի, և օգնում ենք մանուկներին ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ինչպես նաև Հայաստանում։

Նյութի աղբյուրը՝ այստեղ