Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank
Video

Աստղագուշակ մարտի 22-ի համար

Խոյ. Կենսական ներուժը շատ բարձր է, դուք լի եք էներգիայով և նոր ուժերով, դրա համար էլ հաջողության եք հասնում ամենաբարդ իրավիճակներում: Այսօր հնարավորություն կընձեռվի կյանքի կոչել նախկինում կազմած ծրագրերը: Ձեր համարձակ գաղափարներն աջակցություն կստանան, ամենատարբեր ստեղծագործական փորձարարությունները հաջող են ստացվում:

Դուք շատ լավ տեսք ունեք և քիչ հաճոյախոսություններ չեք լսում ձեր հասցեին: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, լավ են անցնում ռոմանտիկ ժամադրությունները: Սպորտով զբաղվելը ձեր օգտին է, ակտիվ հանգիստը բարձրացնում է տրամադրությունը և օգնում մոռանալ խնդիրների մասին:

Ցուլ. Հաջող օր է, ստացվում է ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում դժվարությամբ էիք շփվում: Օրը համար է ինչպես գործնական, այնպես էլ անձնական խնդիրների լուծման համար: Դուք ճիշտ եք գնահատում ստեղծված իրավիճակը և ճիշտ որոշումներ եք կայացնում: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ և հաջող գնումներ:

Օրը հարմար է կարճ ուղևորությունների, էքսկուրսիաների և անհայտ վայրեր այցելությունների համար: Այն ցուլերը, որոնք կնախընտրեն տանը մնալ, կարող են վերաձևավորել իրենց բնակարանը: Երեկոն ցանկալի է նվիրել հանգստին. հետաքրքիր գիրքը, լավ ֆիլմն ու երաժշտությունը կբարձրացնեն տրամադրությունը:

Երկվորյակներ. Ծարավ եք նոր տպավորությունների, և սովորականի պես չեք ձեզ պահում, ինչով էլ զարմացնում եք շրջապատին: Հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությանն այսօր հեշտությամբ կարժանանաք: Նրանք կնկատեն ոչ միայն ձեր անթերի արտաքին տեսքը, այլև տաղանդները: Բարենպաստ օր է գնումներ անելու և գործարքներ կնքելու համար:

Ինքնազգացողությունն օրվա սկզբում լավ կլինի, բայց երկրորդ կեսին հնարավոր է ձեզ վատ զգաք: Դուք խելամիտ կվարվեք, եթե նվազեցնեք ձեր ծանրաբեռնվածությունը, հատկապես այն գործերը, որոնք ֆիզիկական ջանք են պահանջում:

Խեցգետին. Այսօր արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ օրը խոստանում է մասնագիտական հաջողություններ, հնարավոր է նաև ինքնադրսևորում ծառայության ոլորտում: Ձեզ համար դժվար չի լինի գտնել դաշնակիցների, ընդ որում, նրանց մեծամասնությունը պատրաստ է աշխատել գաղափարի համար և առանձնապես հետաքրքրված չէ նյութական վարձատրությամբ: Օրը հարմար է իրավաբանական հարցեր լուծելու համար, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր:

Ցավոք, հարաբերությունները մտերիմների հետ դասավորվում են ոչ այնքան բարենպաստ: Ձեր տրամադրությունը փոփոխական է, ինչը դժվարացնում է շրջապատի հետ փոխըմբռնումը:

Առյուծ. Ինչքան էլ որ ձեր կայացրած որոշումները շրջապատի համար տարօրինակ լինեն, դրանց ճշմարտացիության մեջ պետք չէ կասկածել: Ինտուիցիան հուշում է, թե ինչպես պետք է գործել, բացի այդ դուք չեք գերագնահատում ձեր ուժերը և հանձն չեք առնում այնպիսի գործեր, որոնք չեք կարող գլուխ բերել:

Տնային գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն թվում, բացի այդ՝ մտերիմները հաճույքով օգնում են ձեզ: Ցանկալի է տան համար որոշ իրեր գնել, օրինակ՝ կենցաղային տեխնիկա, դեկորատիվ էլեմենտներ: Զգույշ եղեք օծանելիքներից և դիմահարդարման նյութերից, ալերգիկ ռեակցիաների հավանականությունը շատ մեծ է:

Կույս. Սա այն օրերից է, երբ ձեր մեջ, չգիտես որտեղից, գլուխ է բարձրացնում ձեզ ոչ բնորոշ եսասիրությունը, իսկ դրա դրսևորումներն էլ համընդհանուր դժգոհություն են առաջացնում շրջապատի մոտ: Սակայն քննադատությունը ձեզ այնքան էլ չի անհանգստացնում, դուք հստակ տեսնում եք ձեր նպատակը, և ոչ ոք չի կարող ձեզ շեղել ընտրած ուղուց: Անգամ տհաճ միջադեպերը, որոնցից, ցավոք, հնարավոր չի լինի խուսափել, լուրջ խնդիրներ չեն առաջացնում, դուք մեկը մյուսի ետևից հաղթահարում եք բոլոր արգելքները:

Կշեռք. Օրն անհանգիստ է ու բարդ, լի մանր իրադարձություններով և աննշան միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ կարևոր գործերի վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, դուք հետզհետե կորցնում եք հավասարակշռությունը, հաճախ գործում եք սթափ մտածողությանը վ: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ տխրեցնում է: Աճում են ծախսերը, ընդ որում՝ ոչ արդարացված:

Կարիճ. Օրը խոստանում է հաճելի հանդիպումներ: Հին ընկերոջ հետ սրտաբուխ զրույցները կօգնեն ձեզ մի շարք իրադարձություններ տեսնել այլ հարթության մեջ, ընդունել ճիշտ որոշումներ կամ էլ ելք գտնել բարդ իրավիճակում: Մասնագիտական խնդիրները հեշտությամբ եք լուծում և արագ հաջողության հասնում: Հնարավոր են ձեռնտու գործարքներ:

Օրը հարմար չէ ուղևորությունների համար, քանի որ ճանապարհին դուք հոգնում եք, իսկ ահա տանն անցկացրած ժամանակը լավ է անդրադառնում ձեր տրամադրության և ինքնազգացողության վրա:

Աղեղնավոր. ատ բարդ է օրվա առաջին կեսը: Դա այն ժամանակահատվածն է, երբ շրջապատը ձեր հանդեպ տրամադրված է թշնամաբար, դուք ստիպված եք պաշտպանության անցնել, ինչը ձեզ համար չափազանց ձանձրալի և հոգնեցուցիչ է և լավագույն ձևով չի անդրադառնում տրամադրության վրա: Օրվա ընթացքում ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել:

Երեկոյան դրական միտումները թափ կհավաքեն, և դուք կկարողանաք հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների և ընկերների հետ: Ռոմանտիկ ժամադրություն ավելի լավ է չնշանակել, դժվար կլինի համապատասխան ձևով տրամադրվել:

Այծեղջյուր. Այս օրը դեռ երկար կմնա ձեր հիշողության մեջ, քանի որ օրվա ընթացքում կդիմեք արտասովոր քայլերի, կխախտեք ավանդույթները, կզարմացնեք շրջապատին ձեր եզրակացությունների յուրօրինակությամբ և միևնույն ժամանակ՝ ճշգրտությամբ: Կարևոր տեղեկություններ կստանաք, որոնք ձեզ հետագայում պետք կգան:

Օրը հաջող է դասավորվում նշանի այն ներկայացուցիչների համար, ովքեր զբաղվում են ճշգրիտ և բնական գիտություններով, ինչպես նաև՝ բիզնեսմենների, հասարակական-քաղաքական գործիչների համար:

Ջրհոս. Օրն ավելի շատ անակնկալներ կբերի, քան դուք կցանկանայիք: Ստիպված եք պլանները փոխել ընթացքում, վերանայել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նշանի մի շարք ներկայացուցիչներ հարկադրված են հրաժարվել արդեն շատ մոտ թվացող նպատակներից, քանի որ ճանապարհին հանկարծ անհաղթահարելի խոչընդոտներ են հանդիպում:

Մտահոգվելու տեղիք են տալիս ֆինանսական գործերը՝ կարծես թե դուք ծախսել եք ավելին, քան պետք էր, և հենց դրա համար էլ այժմ ստիպված եք լինելու խնայել: Հնարավոր են լուրեր հեռվից, չի բացառվում, որ ձեզ գումար պետք գա՝ չծրագրված ուղևորության մեկնելու համար:

Ձկներ. Օրն անցնում է հանգիստ, առանց ցնցումների: Մասնագիտական հացերում ծագում են աննշան խնդիրներ, որոնք դուք արագ կարգավորում եք: Ճիշտ ժամանակին ընդունած խելամիտ որոշումը կարող է ձեզ օգնել խուսափել բարդություններից, ինչպես նաև ամրապնդել պրոֆեսիոնալ դիրքերը, նվաճել ղեկավարության վստահությունն ու համակրանքը: Համառություն դրսևորեք և շատ շուտով դուք բավական գայթակղիչ և խոստումնալից առաջարկ կստանաք:

Տարաձայնություններ չեն ծագի մտերիմների հետ, այսօր կարող են լուծվել բազմաթիվ խրթին հարցեր: Ռոմանտիկ հարաբերություններում ողջունվում է նախաձեռնողականությունն ու հնարամտությունը: