Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Պաշտոնական առաքելությունների աշխատակիցների հարազատները Ֆրանսիայում վարձատրվող աշխատանք կունենան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության՝ հինգշաբթի օրը կայանալիք նիստի օրակարգում ներառված որոշման նախագծերից մեկը վերաբերում է Հայաստանի ու Ֆրանսիայի՝ պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածությանը:

Առաջարկվում է վավերացնել 2017 թ. դեկտեմբերի 22–ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը, որը ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Համաձայնագրի նպատակն է հնարավորություն ստեղծել կողմերի՝ պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամներին մյուս պետությունում իրականացնելու վարձատրվող գործունեություն:

Համաձայնագրի դրույթներին համապատասխան և փոխադարձության հիման վրա յուրաքանչյուր պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամները, ովքեր ունեն մյուս պետության արտաքին գործերի նախարարության կողմից տրամադրված կացության հատուկ կարգավիճակ կամ դիվանագիտական քարտ, կարող են ստանալ ընդունող պետության տարածքում վարձատրվող գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Նախագծում ասված է, որ վարձատրվող աշխատանք իրականացնող ընտանիքի անդամը ենթարկվում է ընդունող պետության օրենքներին՝ առանց զրկվելու անձնական և բնակության վայրի անձեռնմխելիությունից՝ այս ոլորտում գործող դիվանագիտական սովորույթներին համապատասխան: Նա պահպանում է իր կացության հատուկ կարգավիճակը կամ իր դիվանագիտական քարտը:

Վարձատրվող աշխատանք իրականացնող ընտանիքի անդամը չի օգտվում քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, ոչ էլ՝ աշխատանքային գործունեության հետ կապված դատական որոշման կատարման նկատմամբ անձեռնմխելիությունից, և այդ գործունեությանն առնչվող բոլոր հարցերով ենթարկվում է ընդունող պետության օրենսդրությանն ու դատական ատյաններին:

ՀՀ արդարադատության նախարարությունը համաձայնագրի հետ կապված հայտնել է, որ դրա դրույթները չեն հակասում ՀՀ օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին և չեն պարունակում ՀՀ նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող նորմեր:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի՝ դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին կողմերի վերջին ծանուցումն ստանալու ամսաթվին հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Նախագծում նաև ասված է, որ այս տարվա փետրվարի 5–ի դրությամբ ֆրանսիական կողմից չի ստացվել ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

Հավելենք, որ համաձայնագիրը կվավերացվի Ազգային ժողովի կողմից: