Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արամ Կարապետյան. «Սերժ Սարգսյանի վարչապետությունը գին ունի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ապրիլին ընդառաջ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը նրա վերջին հարցազրույցից հետո քննարկումների նոր դաշտ է տեղափոխվում: Այդուհանդերձ՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը շարունակում են գործող նախագահի վարչապետությունը կանխելու մասին հայտարարություններ անել:

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ զրույցում հետաքրքրվեցինք՝ նշվածի շուրջ քաղաքական օրակարգ ձևավորելու ի՞նչ հնարավորություններ կան:

«Ես ևս համարում եմ, որ Սերժ Սարգսյանի կառավարման տարիները որևէ լավ բան երկրին չեն բերել: Չէի ցանկանա, որ նա երրորդ անգամ էլ այլ կարգավիճակով դառնար Հայաստանի ղեկավար: Սա իմ կարծիքն էր որպես ՀՀ քաղաքացի, բայց քաղաքական թեման շատ ավելի բարդ է: Խնդիրն այն չէ, թե ընդդիմությունը կարո՞ղ է օրակարգ ձևավորել կամ ժողովուրդը դուրս կգա՞, թե ոչ: Հարցը միայն նշվածների մեջ չէ, ավելի բարդ է: Հարցն այն է, թե որն է լինելու Սերժ Սարգսյանի վարչապետության գինը՝ հատկապես գեոքաղաքական առումով: Պարզ է չէ՞, որ դժվար թե որևէ մեկը ձայն չհաներ, լուռ մնար այս դատավարությունների խնդրով (Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով,– խմբ.): Հիշո՞ւմ եք, նախկինում Եվրոպայից, ԱՄՆ–ից արձագանքում էին նման դեպքերին: Հիմա, եթե նկատել եք, արձագանքներ գրեթե չկան: Պարզ է, որ ինչ–որ բան է կատարվում: Առաջինը՝ նախ աշխարհն է փոխվել, դեմոկրատիան առաջնային չէ: Երկրորդ՝ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանի վարչապետությունից և Ալիևի նոր ընտրությունից հետո աշխարհն ինչ–որ բան է սպասում, որը կարող ենք կռահել, բայց հստակ չգիտենք: Վարչապետությունը գին ունի՝ երկրի ներսում մի գին է, գեոքաղաքական դաշտում՝ այլ գին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Կարապետյանը:

Նա շեշտեց՝ Սերժ Սարգսյանը լուռ էր, մինչև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրվելը:

«Բոլորն այս հանգամանքը կապում են նրա հետ, թե Պուտինն ընտրվեց և դրանից հետո Սերժ Սարգսյանի ձեռքերն արդեն ազատ են: Ես այդպես չեմ մտածում: Նախ՝ Պուտինի՝ տոկոսային այդպիսի հարաբերակցությամբ ընտրվելը Պուտինի ձեռքերն է ազատում շատ հարցերում: Հիշեցնեմ՝ սրանից մոտ մեկ ամիս առաջ պուտինամերձ շրջանակներից Ալեքսանդր Դուգինն ասում էր, որ հինգ շրջաններ հանձնելու մասին պայմանագիր կա: Ես չգիտեմ՝ ճիշտ է, թե ոչ, բայց ես Դուգինին ճանաչում եմ և գիտեմ նման մարդկանց գործելակերպը: Ինչո՞ւ է այս ամենն ասվում: Եթե նույնիսկ չկա այդպիսի պայմանավորվածություն, փորձում են հետախուզել հասարակական միտքը: Ավելի կոնկրետացնեմ ասելիքս: Մենք պայքարելու ենք, որ Ս. Սարգսյանը երրորդ անգամ չդառնա երկրի ղեկավար, բայց դրանից հետո ես օրակարգն ավելի կմեծացնեի: Կա ավելի մեծ օրակարգ, քան վարչապետ դառնալը կամ չդառնալն է: ի՞նչ է սպասվում ՀՀ–ին Արցախի հարցում, տնտեսական փոփոխությունների, կառավարման համակարգի առումով: Ի՞նչ է սպասվում Իրանի, Սիրիայի, Թուրքիայի նկատմամբ հարաբերությունների քաղաքական կոշտացման պարագայում: Այս օրակարգի շուրջ է, որ կարող է լուրջ շարժում սկսվել»,– ասաց նա:

Իսկ թե ինչ գնի մասին է խոսքը, Ա. Կարապետյանը ընդգծեց. «Որպես մարդ, ով շատ մեծ հնարավորություններ ունի ինֆորմատիվ և էքսպերտային հանրության մեջ, գիտեմ, որ Պուտինի ընտրվելն էլ գին ունի: Փետրվարի 1–ին ԱՄՆ–ում պետք է պատժամիջոցներ մտցվեին: Որքան հիշում եմ՝ ՌԴ–ի հատուկ ծառայությունների ղեկավարները գնացին ԱՄՆ: Իմիջիայլոց՝ Նարիշկինը, լինելով սանկցիոն ցուցակի մեջ, գնաց ԱՄՆ: Սա ասում եմ, որ հասկանալի լինի աշխարհի ներկայի դրվածքը: Այսինքն՝ փակ խմբերում կան փակ պայմանավորվածություններ, որոնց մասին դուք չգիտեք: Ամեն ինչ իր գինն ունի հիմա: Սերժ Սարգսյանի վարչապետությունն էլ գին ունի: Թե ինչ գին ունի, ես դա ինձ համար գիտեմ, բայց որպեսզի դա բարձրաձայնեմ ու մինչև վերջ ասեմ այդ մասին, պետք է մինչև վերջ փաստեր ունենամ: Այդուհանդերձ՝ Սերժ Սարգսյանը չի կարողանալու այդ գինը տալ: Եթե նույնիսկ խոստանա, չի կարողանա: Ալիևը ևս չի կարողանալու անել»:

Արամ Կարապետյանը շեշտեց՝ հիշո՞ւմ եք, թե «Սասնա ծռերի» գործողությունը երբ եղավ և դրանից հետո ինչ կատարվեց. «Եթե ճիշտ եմ հիշում, Սերժ Սարգսյանը հետո գնաց Մոսկվա: Խոսվում էր հողեր հանձնելու պայմանավորվածությունների մասին, որը չիրականացավ, որովհետև երկրի ներսում զինված ապստամբություն էր: Պարզ էր նաև ապստամբության հիմնական թեզը: Ղարաբաղյան ազատամարտի մասնակիցներն էին՝ ամբողջ աշխարհը հասկանում էր չէ՞, թե ինչու են հենց այս մարդիկ դուրս եկել: Մեծ հաշվով՝ կան պայմանավորվածություններ, որոնք դրժվում են կամ սեփական խոսքով, կամ չեն կատարում, որովհետև ենթադրյալ իրավիճակը թույլ չի տալիս: Ապստամբություն է լինում, նստացույցեր են լինում: Մարդն ասում է՝ տեսե՛ք, թե որքան մարդ կա, որ ինձ դեմ է, ես ինչպե՞ս գամ ու այդ թղթերը ստորագրեմ: Այսինքն՝ կան ռեալ երևացող բաներ, և կան պայմանավորվածություններ, որոնք տեսանելի չեն: Համոզված եմ՝ մեծ օրակարգը վերաբերում է Հայաստանի և Ղարաբաղի ապագա բախտին: Շեշտում եմ՝ ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի, որովհետև Հայաստանին անկախությունից զրկելու նկրտումները շատ մեծ են»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում