Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Արմեն Մարտիրոսյանը հորդորում է «Ժառանգությանը» չխառնել երկու կանանց «ռազբորկաներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով հանրային բողոքի ակցիաներ կազմակերպելուց բացի որևէ այլ կերպ հնարավոր չէ պայքարել ներկա իշխանությունների դեմ, քանի որ երկրի որևէ ինստիտուցիոնալ համակարգ չի գործում:

«Խորհրդարանն էլ գաղափարական առումով դարձրել են ապաքաղաքական մարմին և փաստորեն, այնտեղ նույնպես, այլևս ոչինչ չկա անելու: Խորհրդարանում իհարկե կարող են քննադատական ելույթներ հնչել, բայց որևէ քաղաքական ուժ չի կարող իրավիճակի փոփոխության մասին խոսել: Այսինքն, առանց հանրային ճնշման Հայաստանում որևէ փոփոխություն իրականացնել հնարավոր չէ»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Մարտիրոսյանը:

Նրա կարծիքով, որքան էլ նախորդ փորձերն անհաջող են եղել ու փաստացի որևէ փոփոխության չեն հանգեցրել, այնուամենայնիվ չի կարելի կանգ առնել: Անգամ ֆրանսիական հեղափոխությունը միանգամից չի իրականացվել և նույնիսկ այդ ժամանակ, մինչ իրական հաջողության հասնելը, մարդիկ հայտնվել են բանտերում, ինչպես հիմա:

«Ֆրանսիայում էլ բազմաթիվ ապստամբություններ են տեղի ունեցել, որոնք ճնշվել են իշխանությունների կողմից, սակայն հետո հնարավոր է դարձել հեղափոխություն անել: Ուրիշ ճանապարհ չկա»,– համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Նա նշեց նաև, որ Հայաստանում ո՛չ արդարություն կա, ո՛չ էլ դատական համակարգ, որոնց միջոցով հնարավոր կլիներ պայքարել իշխող վարչախմբի դեմ: Նույնիսկ Եվրոպական դատարան դիմելը չի օգնի երկրում առկա անարդարության դեմ պայքարել, քանի որ, ըստ նրա, Հայաստանի դեմ կայացված ՄԻԵԴ բազմաթիվ վճիռները նույնպես որևէ շոշափելի արդյունքի չեն հանգեցրել: Խոսելով վերջին շրջանում կաշառք վերցնելու կամ այլ ապօրինություններ իրականացնելու գործերով ձերբակալությունների մասին Ա. Մարտիրոսյանը նշեց, որ նման գործելաոճը նույնպես նորություն չէ:

«Մեզ մոտ կոռուպցիան համակարգային է և այս առումով երբևէ որևէ փոփոխություն չի եղել: Հայաստանում միշտ էլ սլաքավարներին են բռնել: Եվ այնպես չէ, որ իրական մեղավորներն են դատապարտվում: Այս ամենը ինքնամաքրման երևույթ չի կարող լինել: Եվ պետք չէ մոռանալ, որ օրինակ Միհրան Պողոսյանի օվշորային սկանդալից հետո Հանրապետականի ցուցակով նա դարձավ պատգամավոր: Այսինքն, մնացածը, թե երկրում կարող է ինչ–որ բան փոխվել՝ հեքիաթների ժանրից է»,– ասաց Ա. Մարտիրոսյանը: Նա նշեց, որ այդ իսկ պատճառով է, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատը ոչ միայն իշխանափոխության, այլև համակարգային փոփոխության պահանջ է ներկայացնում:

Ի դեպ, մարտի 23–ին կայանալիք հերթական բողոքի ակցիայի ժամանակ ճակատի անդամները կրկին պահանջելու են Սերժ Սարգսյանի վարչապետության կանխում, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության հիմնում, սահմանադրական բարեփոխումներ, նոր «Ընտրական օրենսգրքի», «Կուսակցությունների մասին» օրենքի ընդունում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սա այն մոտավոր սխեման է, որով «Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է շարունակել իր պայքարը, բայց առանց հիմնական պահանջի՝ Սահմանադրության փոփոխության, չի կարողանա հաջողել մնացած պայքարներում, համոզված է կուսակցության առաջնորդը:

«Պետք է կառավարման համակարգում անպայման ներդնել հակակշիռների մեխանիզմը: Եվ եթե այս անգամ էլ իշխանությունների վրա հանրային ճնշում գործադրել չհաջողվի, ապա արդյունքում մենք կրկին մի քանի հարյուրհազար արտագաղթող կունենանք»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է հաջողության չհասնելու դեպքում ինքը կրկին դիտարկի երկրից արտագաղթելու տարբերակը, նա նշեց, որ ոչինչ բացառել հնարավոր չէ:

«Չի բացառվումը, երբեք էլ չի բացառվում: Ինչ վերաբերում է իմ կողմից նշած պահանջների շուրջ համախմբվելու կոչին, ապա առաջիկայում պարզ կլինի, ոչ միայն «Ժառանգության», այլ մնացած գործընկերների հետ միասին կկարողանա՞նք միասնական հարթակ ստեղծել, թե՝ ոչ: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել երկրում, որ նույնիսկ դատապարտյալին թույլ չեն տալիս վերջին խոսքն ասել, ինչպես եղավ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում: Ստալինի տրոյկաների ժամանակ, գնդակահարությունից առաջ անգամ, թույլ էին տալիս վերջին խոսք ասել, բայց հիմա մեզ մոտ դա էլ չեն թույլատրում»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

Խոսելով Երևանի ավագանու վերջին նիստի ժամանակ Զարուհի Փոստանջյան–Անահիտ Բախշյան «փոխհրաձգության» մասին, նա նշեց, որ ինքը բեմադրությունները սիրում է թատրոններում դիտել:

«Կարծում եմ «Ժառանգություն» կուսակցությանը պետք չէ խառնել նրանց ռազբորկաների մեջ: Իրենք բավականին շատ բան են ստացել «Ժառանգությունից» և իմ պահանջն է, որ մեր կուսակցության անունը չշահարկվի»,– ասաց Ա. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում