Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
Politics

ՀՀԿ–ն առանց Հովիկ Աբրահամյանի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող խմորումները շարունակում են ավելի հետաքրքիր գունավորում ստանալ։ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել Նախկին վաչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը։
Այս շրջադարձը, բնականաբար, բազմաթիվ ենթադրությունների և վարկածների տեղիք է տալիս, որոնցով հեղեղվելու է հայաստանյան լրատվական դաշտը։ Արդեն իսկ հնչում են ամենատարբեր մեկնաբանություններ Աբրահամյանի որոշման վերաբերյալ, ընդ որում` այդ մեկնաբանություններն ընդգրկում են Հովիկ Աբրահամյանի «նեղացածությունից» մինչև իշխանական խաղն ընկած ամբողջ սպեկտրը։
Սակայն ենթադրությունների և մեկնաբանությունների անշնորհակալ գործից հրաժարվելով, արձանագրենք մի շարք իրողություններ, որոնք ստեղծում են մի նոր քաղաքական իրավիճակ։ Նախ և առաջ, պետք է նշել, որ Հանրապետական կուսակցության առանցքային դեմքերից մեկի հեռանալը կուսակցությունից ցրում է այն միֆը, թե Հանրապետականը հայաստանյան ամենակուռ քաղաքական կառույցն է։ Ըստ էության, ծրագրային, գաղափարական և ադմինիստրատիվ կայուն առանցք ունեցող կուսակցություններում բացառվում են առանցքային կուսակցականների նման քայլերը։ Սակայն Հանրապետական կուսակցությունը, որքան էլ հակառակը պնդեն հանրապետականները, իրենից ներկայացնում է մի կորպորացիա, որտեղ միավորված են տարբեր խմբակային ու անձնական շահեր ունեցող և հետապնդող ուժեր, որոնք որոշակիորեն հաջողել են մինչ օրս իշխանությունն իրենց ձեռքում պահելու գործը։
Միաժամանակ Հանրապետական կուսակցությունում լայն ներկայացվածություն ունեն հայաստանյան բիզնես էլիտան և օլիգարխ ընկալվող անհատները, որոնք հայտնվել էին իշխանության կուսակցությունում զուտ իրենց անձնական կամ ընտանեկան բիզնեսները, իսկ որոշ դեպքերում էլ մենաշնորհները պահպանելու համար։ Այս ֆոնին Հովիկ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից առավել քան տրամաբանական է դառնում, քանի որ ունենալով լուրջ ֆինանսա–տնտեսական ռեսուրսներ, տարիներ շարունակ լինելով կուսակցության երկրորդ դեմքը, Աբրահամյանը պարզապես չէր կարող վարչապետի պաշտոնից ազատվելուց հետո ձեռքերը ծալել և հեռանալ ակտիվ քաղաքականությունից։ Այստեղ խնդիրն այն էր, թե նախկին վարչապետն ինչ ձևաչափով իր մասնակցությունը կունենա երկրում կատարվող քաղաքական գործընթացներին։
Ի դեպ, այս առումով պետք է նշել, որ Աբրահամյանի առաջիկա հայտարարությունից արդեն իսկ կգծագրվի նշված ձևաչափը։
Մյուս կողմից, ներկայում արդեն իսկ շրջանառվում է այն թեզը, թե Հովիկ Աբրահամյանի՝ Հանրապետականից հեռանալուց հետո, իշխանության կուսակցությունում կարող է սկսվել առնետավազք։ Այս թեզը սակայն, կարծում ենք այնքան էլ իրագործելի չէ, քանի որ նման քաղաքական զարգացումները հնարավոր են միայն Հանրապետականի իշխանությունից հեռանալուց հետո, ինչպես եղավ 1998 թվականին ՀՀՇ–ի պարագայում, իսկ Հանրապետականը ներկայում, անկախ ամեն ինչից, շարունակում է իր ձեռքում պահել իշխանական բոլոր լծակները։ Սա, ըստ էության, կարևոր հանգամանք է, քանի որ պետական իշխանության համար գործողության մեջ անհատներ կամ նույնիսկ խմբերը չեն կարող ստանդարտ իրադրության մեջ լուրջ խոչընդոտներ դառնալ։ Այլ հարց է, թե ինչպիսի քաղաքական իրավիճակ կձևավորվի ապրիլի երկուսից հետո, սակայն սա այլ խնդիր է։
Վերջապես պետք է նշել, որ Աբրահամյանի հեռանալը կուսակցությունից բավական լուրջ խնդիրներ է հարուցում Հանրապետականի ներսում, քանի որ կուսակցության մեջ տարբեր թևերի առկայության մասին լուրերը դեռ շատ վաղուց էին շրջանառվում, նման պարագայում արդեն Հանրապետականի, այսպես ասած, մարգինալ կամ առավել պասիվ հատվածը դառնալու է առավել զգուշավոր՝ վարչակարգին իր նվիրվածությունն ապացուցելու գործում, ինչը լրջորեն վնասելու է ընտրությունների կազմակերպական գործընթացներին, քանի որ հենց այս թևը առանցքային դեր էր կատարում կուսակցության ձայներն ապահովելու գործընթացներում։

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: