Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
Lifestyle

Հեշտոցի 5 ամենազիլ «սեքս-մարզիչները»

*Կեգելն ու հեշտոցի կառուցումը

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ որոշեցի թարգմանել ռուսալեզու, արդեն վաղուց շրջանառվող «вумбилдинг» հապավումը (вагинально управляемые мышцы` ռուսերենից թարգմ.՝ «հեշտոցի կառավարվող մկաններ», building`անգլերենից թարգմ.՝ կառուցում): Ամենահարմարը, ոնց որ թե, «հեշտոցաշինությունն է»:

Ըստ լեգենդների՝ թայլանդական սեքս-տիրուհիները, ճապոնական գեյշաները, չին կայսերական սիրուհիներն ու հունահռոմեական օրգիաների փերիներն այնքան վարժ էին կառավարում իրենց վագինալ մկանները, ինչպես աստեղային պատերազմների ջեդայներն՝ իրենց լուսաթրերը: Ենթադրվում է, որ հեշտոցի մկանները սքանչելիորեն մարզելու արդյունքում երկնային հաճույքներ կարելի է ստանալ, ինչպես նաեւ պարգեւել սեքս-զուգընկերոջը: Բայց առաջարկում եմ լեգենդներից ու սեքս-փերիներից տեղափոխվել 1947թվական:

Առնոլդ Կեգել (1894-1981)՝ գերմանական արմատներով ամերիկացի գինեկոլոգ, Հարավային Կալիֆորնիայի ինստիտուտի Բժշկական ամբիոնի պրոֆեսոր: 1947-ին Կեգելն արտոնագրեց «Կեգելի մարզասարքը», իսկ 1952-ին գիտնականը մշակեց ու ներկայացրեց «Կեգելի վարժությունները»: Տարածված կարծիք կա, որ Կեգելի վարժությունները մարզում են հեշտոցի մկանները: Իրականում, սա ճիշտ չէ: Բուն հեշտոցում կա մեկ հարթ մկանային հյուսվածք, որը կամավորապես կառավարել հնարավոր չէ: Դրա փոխարեն կա կոնքի հատակ, որի մկաններն ու ուժը միանգամայն կառավարելի են եւ մարզման ենթակա:

*Ինչպես մարզել հեշտոցը

Կոնքի հատակի մկանների լարումը՝ որպես վարժություն, հեշտ է զգալ, եթե փորձենք ձգել հեշտոցի մուտքի հատվածը, ինչպես միզելու ցանկությունն ենք զսպում, հետո թուլացնել հեշտոցը, ինչպես մատները կամ որեւէ այլ առարկա մտցնելիս: Կեգելի վարժությունները ցանկալի է հետաձգել, եթե առկա է հղիություն, մենստրուացիա կամ գինեկոլոգիական բուժման որեւէ ընթացք:

Կոնքի հատակի մկանների մարզումը, այլ կերպ ասած՝ Կեգելի վարժությունները, գերազանց կանխարգելում են տարիքային կամ հետծննդաբերական անմիզապահությունը, հեշտացնում ծննդաբերության ընթացքը, բարելավում են փոքր կոնքի օրգանների արյան շրջանառությունն ու թույլ են տալիս առավել ուժգին սեքսուալ հաճույքներ զգալ: Պայմանավորված անհատական ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ բախտը կարող է ժպտալ, ու նման վարժություններով կարող եք սովորել հասնել օրգազմի առանց սեռօրգաններին առհասարակ դիպչելու, այսպես ասած՝ «օդի մեջ»:

Հեշտոցի սեքսուալ «մարզիչ-խաղալիքները»

Տեսականին, իհարկե, ահռելի է: Բայց ես ընտրել եմ ամենագեղեցիկներն ու գայթակղիչները: Մարզվել պետք է ոգեւորված եւ մոտիվացված՝ էսթետիկ սարքիկներով:

1.Մինիմալիզմի սիրահարների համար

Սարքը նախատեսված է որոշակիորեն մարզված կանանց համար: Ունի 3 սմ տրամագիծ եւ 70 գրամ քաշ: Բաղկացած է երկու գնդիկից: Կառուցված է ըստ հանրահայտ սկզբունքի. յուրաքանչյուր գնդում տեղակայված է ոչնչով չամրացված, ազատ շարժվող փոքրիկ գնդիկ, որի շնորհիվ վարժությունների ընթացքում ծանրության կենտրոնն անընդհատ փոխվում է, իսկ մկանները ռեֆլեքսորեն շարժվում են ի պատասխան:

2.Գլամուրային նմուշ

Հավաքածուի մեջ ներառված է 4 գունդ՝ 35 եւ 45 գրամներով: Սա թույլ է տալիս տարբեր քաշեր համակցել ու աստիճանաբար քաշն ավելացնել: Բոլոր գնդերը նույն չափսի են՝ 3,3սմ, ամրակներով հանդերձ՝ 3,7սմ: Դրանք տեղադրվում են ամուր սիլիկոնե ամրակների մեջ ու չեն կարող կորչել: Օգտագործելուց հետո պարտադիր է ամրակից հանել ու լվանալ գնդիկները՝ խուսափելու համար արանքներում կուտակվող մանրէների բազմացումից:

3.Բարձր արդյունավետություն

Լորա Բերմանը հոգեբուժության ու գինեկոլոգիայի ոլորտներում մասնագիտացած բժշկուհի է, ով սեփական անվան մակնիշով սարք է արտոնագրել ու արտադրել: Տեսքը չի գայթակղում առանձնապես, բայց արժեքի ու արդյունավետության համադրությունը շատ ոգեւորիչ է: Ջունոյում տեղակայված է միանգամից մի քանի ծանր գնդիկ՝ տարբեր քաշերով ու տրամագծերով: Մարզվել կարելի է՝ սկսելով ամենափոքրից: Սա նման է գլամուրային նմուշին, բայց այստեղ գնդիկները հաստատ չեն կորչի:

4.Բարձր տեխնոլոգիաների հարմարավետությունը

Այս սարքի ստեղծման համար գումարը հավաքվել է քրաուդֆանդինգի միջոցով: Գաղափարը լավն է ու իրեն լիովին արդարացրած: Սարքը պետք չէ ուժով պահել հեշտոցում. այն ուռուցիկ է եւ պինդ տեղադրվում է հեշտոցի պատերի արանքում: Հաջորդ քայլով հանդես է գալիս բջջային հավելվածը, որով կարելի է նշել անցած ու սպասվելիք մարզումների պլանը: Այս սարքը կարելի է նաեւ կրել. այն չի խանգարում նստելուն, քայլելուն ու կռանալուն:

5.Շքեղություն հեշտոցում

Փառահեղ հեշտոցի գնդիկներ կամ հեշտոցի փառահեղ գնդիկներ՝ այս հավաքածուն նվիրելիս բնորոշումն ընտրեք ինքներդ: Ձուլված են բացառապես ոսկուց, ունեն 3,5 սմ տրամագիծ: Նախատեսված են այն կանանց համար, ովքեր ամեն ինչ տեսել են, ամեն ինչ ունեն, բայց անձեռք օրգազմը դեռ չի ստացվում: Այս ոսկյա գնդիկները, որոնք զարդի են նման, ոգեշնչելու բոլոր շանսերն ունեն, հարկավ:

Եզրակացության փոխարեն

Սեքսոլոգները մշտապես նշում են, որ անօրգազմիան մեծ խնդիր է Հայաստանում: Այսինքն՝ նման սարքերը, Կեգելն ու հեշտոցային մարզումները կարող են արդյունավետորեն պայքարել դրա դեմ: Դե, ուրեմն բարի գալուստ եմ մաղթում այս ամենին ու նման սարքեր նվիրելու մշակույթին: Հատկապես, որ գնային տեսականին շատ մեծ է: Հատկապես, որ կարելի է առցանց եւ թաքուն պատվիրել, կարիք չկա Հայաստանում գոյություն չունեցող սեքս-շոփ մտնել: Ու հատկապես, որ միջին վիճակագրական կինը Հայաստանում(եռամսյա կտրվածքով) մազերը ներկելու վրա ավելի շատ գումար է ծախսում, քան մեկ սարքի միանվագ գնումը կկազմի: Ասեմ ավելին, եթե կնոջ անօրգազմիայի հարցը լուծվի, միգուցե նա կարիք չունենա ամեն ամիս մազի գույն փոխել: Այո, ստաբիլ օրգազմը հրաշքներ է գործում:

Աուրա Ֆ.
BRAVO.am