Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
Politics

Ընտրապայքարում կարևոր գործոն է դարձել փողը, բայց խաղի այդ կանոնը պետք է փոխվի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է հրապարակախոս, հասարակագետ Կարինե Հակոբյանը

– Մամուլում լուրեր են շրջանառվում, որ Դուք «Հայկական վերածնունդի» ցուցակում եք, երկրորդ կին թեկնածուն եք: Այդպե՞ս է:

– Ես երկրորդը չեմ, ինձնից առաջ կան երկու կանայք, ովքեր երկար տարիներ մեծ աշխատանք են կատարել այդ կուսակցությունում: Ես նաև ՀՎԿ–ի վարկանիշային ցուցակով եմ մասնակցելու ընտրություններին Արաբկիր, Դավիթաշեն և Աջափնյակ համայնքներում: Իսկ դրանք այն համայնքներն են, որոնք հայտնի են իրենց քաղաքացիական կեցվածքով:

– Նախկինում եղել եք «Ժառանգության» անդամ: Ինչո՞ւ որոշեցիք այս անգամ միանալ ՀՎԿ–ին:

– Այո, երկու տարի եղել եմ «Ժառանգության» քաղաքական հարցերով քարտուղարը: Եվ ճիշտն ասած, չէի մտածում, թե նորից կմտնեմ քաղաքականություն: Ամեն դեպքում, որոշում կայացրի լինել ավելի ակտիվ և ոչ թե միայն դիտողի դերում: Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր համարում են, որ կարող են օգտակար լինել Հայաստանի վիճակի բարելավմանը, պետք է ավելի գործուն լինեն և չխուսափեն քաղաքական պայքարին մասնակցելուց: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, բոլորովին պատիվ չի բերում մեզ: Այնպես, ինչպես հայն ապրում է իր հայրենիքում, ուրիշ ոչ մի երկրում չի ապրում: Ու այդ պայքարում հաջողության հասնելու համար քաղաքական ամբողջ դաշտում ինձ համար նախընտրելին եղավ «Հայկական վերածնունդը»:
– ՀՎԿ–ն այն եզակի ուժերից է, որ ընտրություններին գնում է առանձին: Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող միավորումներին չի մասնակցում: Այդ ուժն այդքան ինքնաբա՞վ է:

– ՀՎԿ–ն ինքն իրենով արդեն դաշինք է: Այն հիմնադրվել է որպես կուսակցությունների, հասարակական կառույցների միավորում: Եվ հիմա էլ բաց է համագործակցության համար: Սակայն մեկ կարևոր հանգամանք եմ ուզում ընդգծել. ընդդիմադիր դաշտում անկախ նրանից, թե որ կուսակցությունը որ դաշինքի մեջ է, բոլոր կուսակցությունները պետք է հանդես գան ընդդիմադիր համերաշխությամբ, ոչ թե մեկը մյուսին վարկաբեկի, քննադատի, ինչպես հաճախ տեղի է ունենում: Ինձ զարմացնում է, օրինակ, երբեմն, որոշ ոչ իշխանական կուսակցությունների նախանձախնդիր վերաբերմունքը ՀՎԿ–ի հանդեպ:

– Գուցե ՀՎԿ–ն չի ընկալվում որպես ընդդիմադիր:

– Հակառակը: Ընդհանրապես կյանքում էլ միշտ ավելի քննադատում են նրան, ում մեջ մրցակից են տեսնում: Եթե «Հայկական վերածնունդը» չլիներ ուժեղ, նրանք չէին քննադատի: Նրա մեջ չէին տեսնի վտանգավոր մրցակից: Այլ կերպ այդ վերաբերմունքը չես կարող բացատրել:

– Ուշագրավ է, որ ընդդիմադիր դաշտից այսօր ընտրություններին առանձին մասնակցում են միայն ՀՎԿ–ը և ՀՅԴ–ը: Այսինքն, ուժեր, որոնք այս կամ այն ժամանակահատվածում եղել են իշխանության մաս: Սա պատահականությո՞ւն է:

– Պետք չէ զուգահեռ անցկացնել ՀՎԿ–ի և ՀՅԴ–ի միջև: Վերջինս այսօր էլ իշխանության մաս է կազմում, կոալիցիայի մեջ է և ունի վարչական ռեսուրսներ: Իսկ Հայաստանում, ցավոք, դա ընտրությունների ժամանակ աշխատող գործոն է: Այն դեպքում, երբ ՀՎԿ–ն կազմակերպված և անկախ քաղաքական միավոր է:

– Բայց ՀՎԿ–ի ղեկավարը տարբեր ժամանակներում զբաղեցրել է պետական պաշտոններ, ՕԵԿ–ը եղել է կոալիցիայի անդամ:

– Բայց դա նորմալ է, երբ կուսակցությունը լինում է իշխանություն, հետո դառնում է ընդդիմություն, հետո նորից` իշխանություն: Դա այն մեխանիզմն է, որը պետք է աշխատի Հայաստանում, եթե մենք ընտրել ենք ժողովրդավարական կառավարման համակարգը: Իսկ ՀՅԴ–ի վերաբերյալ, երբ ասում եմ, խոսքը ներկա ժամանակահատվածի մասին է, երբ միայն ՀՅԴ է, որ իրավական առումով նաև ՀՀԿ–ի հետ է:

– Գաղտնիք չէ, որ ընտրություններին մասնակցելը ֆինանսական և մարդկային լուրջ ռեսուրսներ է պահանջում: Դուք ունե՞ք բավարար միջոցներ:

– Այդ հարցը պետք է ուղղեք կուսակցության ղեկավարներին, որովհետև ես չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը: Բայց ընդհանրացնելով հարցը, ուզում եմ իմ կարծիքը հայտնել դրա վերաբերյալ: Իմ կարծիքով` այդ առումով Հայաստանը սխալ ճանապարհով է ընթանում: Նա ընդօրինակում է ամերիկյան մոդելը, որտեղ ֆինանսները առավել մեծ դեր են կատարում: Եվ ես տեսնում եմ, օրինակ, որ Գ. Ծառուկյանի` քաղաքական ասպարեզ մտնելով, ֆինանսական մրցակցությունն ավելի է սրվել: Սա շատ վտանգավոր և ոչ մի տեղ չտանող ճանապարհ է Հայաստանի համար: Քաղաքական խաղի այս կանոններն անհրաժեշտ է փոխել:

– Գուցե կուսակցությունները չե՞ն կարողանում առաջադրել այն գաղափարները, որոնք հասարակությունը սրտաբաց կընդունի, կընկալի, ուստիև գործում է միայն փողը:

– «Հայկական վերածնունդը» առաջարկում է: Բայց որպեսզի կարողանաս գաղափարներդ իրականացնել, պետք է ունենաս լծակներ: Եվ բացի այդ. ընդդիմությունը նույնպես չպետք է լինի լուսանցք մղված միավորում, պետք է ազդեցություն ունենա հասարակական և քաղաքական կյանքում: Այնինչ մեզանում եթե ընդդիմություն ես, զրկվում ես բոլոր լծակներից:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: