Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times
uncategorized

Աստանայի գագաթաժողովի հնարավոր արդյունքների շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

– Պարոն Նավասարդյան, Աստանայում տեղի ունեցավ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ գագաթաժողով` նպատակ ունենալով կարգավորել սիրիական ճգնաժամը: Ամերիկայի Միացյալ Նահանգները չի մասնակցում: Սա ի՞նչ է նշանակում` այս երկիրը հե՞տ է քաշվում հարցի լուծումից:

– Ճիշտ է, անունը գագաթաժողով է, բայց չմասնակցեցին առաջին դեմքերը: Սիրիայի կարգավորման խնդիրը Ռուսաստանը բարձրացրել է ԱՄՆ–ի հետ համատեղ` ԻԼԻՊ–ի դեմ պայքարելու ճանապարհով: Այնպես որ ԱՄՆ–ի չմասնակցելու պարագան կարող է լիարժեք արդյունք չտալ:
Բանն այն է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ ԱՄՆ–ը մասնակցի համաժողովներին: Լավրովն ու Քերին մի քանի անգամ խոսել են այդ մասին: Կան նաև սկզբունքային պայմանավորվածություններ:
Թուրքիան ևս Թրամփի գալուց հետո շահագրգռված է շտկել հարաբերություններն ամերիկայի հետ: Մասնավորապես հույս ունի, որ հնարավոր է Վաշինգտոնն իր դիրքորոշումը փոխի քրդական հարցի վերաբերյալ: Գիտենք, որ Օբամայի օրոք հարաբերությունները սրված էին հենց այդ հարցի կապակցությամբ:
Բայց ԱՄՆ–ի մասնակցությանը դեմ է արտահայտվում Իրանը: Բանն այն է, որ Թրամփը որոշ հայտարարություններ արեց նախընտրական շրջանում: Մասնավորապես, որ պետք է վերանայվի Իրանի միջուկային ծրագրի հարցը: Նաև առկա էր պատժամիջոցների թեման նրա խոսքում: Իհարկե, Իրանի համար մեծ նախազգուշացում էր սա: Այդ իսկ պատճառով Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ այս պետության դիրքորոշումը բավականին լարված է: Ու անմիջապես արդեն իրանական կողմը սկսում է խոսել Իսրայել–ԱՄՆ հարաբերությունների մասին:

– Հակասություններ չկա՞ն այս երեք երկրների շահերի մեջ: Նրանց սրերը չե՞ն խաչվում սիրիական հողում:

– Անշուշտ խաչվում են: Ռուսաստանը հիմա խաղադրույքը դնում է Թուրքիայի վրա: Բայց Թուրքիան իրո՞ք Ռուսաստանի համար դարձավ այդքան սիրալիր գործընկեր, իրո՞ք Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների մեղրամիս է սկսվում: Իմ խորին համոզմամբ ռուս–թուրքական հարաբերություններում մեծ դեր են խաղում կոնյուկտուրան, ժամանակավոր հաշվարկները:
Ռուսաստանը պատերազմական գործողությունների մեջ շատ խորացավ Սիրիայում: Եվ շատ մեծ հաջողություններ ունեցավ: Բայց այսօր ցանկանում է արդեն բեռնաթափել իր ծանրաբեռնվածությունն այս երկրում: Եվ ուզում է դա անել Թուրքիայի օգնությամբ: Իսկ Հալեպի ազատագրման ժամանակ նման էքսպերիմենտ եղավ. համագործակցեցին այս երկու երկրները:
Այնպես որ Թուրքիան և Ռուսաստանը ժամանակավոր համագործակցության մեջ են: Ինչպես պատմականորեն մշտապես տեղի է ունեցել: Չնայած ռուս–թուրքական 12 պատերազմների ժամանակ նրանք երբեք դաշնակիցներ չեն եղել և չեն համագործակցել բազային հարցերում:

– Իսկ Ասադի` իշխանության մնալ–չմնալու հարցում համաձայնության կգա՞ն:

– Այսօր Ասադի իշխանությունը համընկնում է Ռուսաստանի շահերին: Իսկ Թուրքիան չունի այնքան ռեսուրսներ, որ ընդդիմանա Ռուսաստանին: Հատկապես եթե նկատի ունենանք այս երկու երկրների համագործակցության տնտեսական հեռանկարների նշանակությունը Թուրքիայի համար:

– Իսկ Անկարան ինչպե՞ս կընկալի այդ բանակցություններում Հզբոլահի ներկայությունը:

– Եկանք ամենակարևոր հարցին. Ռուսաստան–Իրան–Թուրքիա եռակողմ համագործակցություն չի կարող լինել ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ներքին խնդիրներ և խորքային տարաձայնություններ, այլ նախ և առաջ այն պատճառով, որ առճակատվում են Թեհրանի ու Անկարայի շահերը:
Թուրքերը համառորեն պնդում են, որ Հզբոլահը ահաբեկչական կազմակերպություն է և պետք է դուրս գա Սիրիայի տարածքից: Իսկ դրան երբեք չի համաձայնի Իրանը: Ի վերջո երկու տարի է նաև Հզբոլահն է իր վրա կրում պատերազմական հիմնական բեռը: Ես նկատի ունեմ ցամաքային զորքերը:
Իրանն էլ իր հերթին հայտարարում է և պնդում է, և ապացուցում է, որ Թուրքիան երբևէ չի պայքարել ահաբեկիչների դեմ: Այս երկիրը վերջին հաշվով ամեն ինչ անում է, որ տարածքներ ձեռք բերի Սիրիայի ապագա փլուզման հաշվին:
Բացի այս ամենից կան նաև աշխարհաքաղաքական գերակայությունների խնդիրներ: Իրանը երբեք չի համաձայնվի, որ Թուրքիան գերակայություն ունենա այս տարածաշրջանում: Թուրքիան էլ ամեն ինչ անում է Օսմանյան կայսրության փառքը հետ բերելու համար: Մի խոսքով` նրանք չեն կարող գալ ընդհանուր համաձայնության:

– ԱՄՆ–ի մասնակցությամբ կարո՞ղ է ինչ–որ բան փոխվել:

– Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ճանապարհով կգնա ամերիկյան այսօրվա վարչակազմը: Եթե Թրամփի հայտարարությունը իսլամական ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու վերաբերյալ դառնա իրականություն, ապա այս երկիրը և Ռուսաստանը, համատեղ գործելով, կկարողանան ինչ–որ չափով 21–րդ դարի քաղաքական ժանտախտի դեմն առնել: Հակառակ դեպքում ոչ Հալեպի ազատագրումը, ոչ այլևայլ մյուս գործողությունները, ոչ էլ որևէ գագաթաժողով չեն կարող տալ որոշակի արդյունք:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: