Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Գեղարքունիքում տղամարդը, չնայած կնոջ աղերսանքներին,«իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» ստիպել է նրան խմբակային սեքսով զբաղվել

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ:
Ըստ մեղադրանքի՝ 33-ամյա Մանուկն իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, «չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով» համոզել է կնոջը, որ սեռական հարաբերություններ ունենան երեքով՝ իրենց անկողին «հրավիրելով» ևս մի տղամարդու:
«Հրավիրված» տղամարդը խմբակային սեքսի համար վճարել է Մանուկին:
Ըստ դատական ակտի՝ Մանուկը շուրջ երկու ամիս համոզել է կնոջը: 2010 թվականի կեսերին Երևանի Զաքյան փողոցում գործող «Աստորիա» հյուրանոցում Մանուկը կազմակերպել է իր, կնոջ ու ինտերնետային կայքից իրեն ծանոթ Ակայի ինտիմ հանդիպումը: Խմբակային սեքսի համար «Ական» վճարել է 20 հազար դրամ:
Մանուկը իր կնոջը սեռական շահագործման ենթարկելու հանցավոր դիտավորությունն
իրականացնելու նպատակով, նրա կողմից արդեն մեկ անգամ խմբակային սեքսին մասնակցած լինելու փաստը որպես արատավորող տեղեկություն՝ տարածելու, այդ հանգամանքը շահարկելով՝ կնոջը մայրական իրավունքից զրկելու հարց բարձրացնելու սպառնալիքներով, կնոջ խոցելիությունն օգտագործելով, երբեմն նաև կնոջ առողջության նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելով՝ ծեծելով՝ 2010 թվականի վերջերից մինչև 2013 թվականի հունիս ամիսը կնոջը ենթարկել է պոռնկության շահագործման:
Մանուկը պարբերաբար, ընդհանուրը՝ մոտ 20 դեպքով կնոջը ստիպողաբար ներգրավել է համացանցի «Օդնոկլասնիկի» և այլ կայքերով ծանոթացած մի խումբ տղամարդկանց, նրանց ընկերուհիների մասնակցությամբ խմբակային սեռական հարաբերություններին:«Հրավիրվածների» վճարած գումարները Մանուկը տնօրինել է իր հայեցողությամբ:
Ըստ դատական ակտի՝ Մանուկը 2013 թվականի նոյեմբերի 2-ին, լինելով ալկոհոլ օգտագործած վիճակում, վիճել է կնոջ հետ, ոտքերով ու ձեռքերով ծեծի ենթարկել նրան՝ ձախ աչքի տակ արյունազեղում առաջացնելով:
Մանուկ Ե.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասով և 118 հոդվածով:
Տուժող ճանաչված կինը ցուցմունք է տվել, որ Մանուկի հետ ծանոթացել է բժշկական քոլեջում սովորելու ժամանակ:
Ինտիմ հարաբերություն է ունեցել Մանուկի հետ, զրկվել է կուսությունից: 2008 թվականին ամուսնացել են: Ապրել են վարձու բնակարանում: Ծնվել է իրենց դուստրը:
Շուրջ մեկ տարվա համատեղ կյանքից հետո Մանուկը սկսել է հաճախակի այցելել պոռնկագրական կայքեր, առաջարկել է այլ տղամարդու ներգրավել ու խմբակային սեռական հարաբերություն ունենալ: Ամուսնու առաջարկներն ինքը մշտապես մերժել է:
Մի օր Մանուկի առաջարկով գնացել են «Լունապարկ»: Ամուսինը պատմել է, որ համացանցով ծանոթացել է մի տղամարդու հետ ու պայմանավորվել խմբակային սեքսի վերաբերյալ: Մանուկն ասել է, թե դրանով կամրապնդվի իրենց փոխադարձ սերը:
Նույն պահին ընդառաջ է եկել մի տղամարդ, նա էր իրենց ինտիմ հարաբերության երրորդ
մասնակիցը:
Ըստ կնոջ՝ վստահելով ամուսնուն, տարիքով փոքր լինելով ու չգիտակցելով, թե ինչ քայլի է դիմում՝ հանուն փոխադարձ սիրո համաձայնել է:
Մանուկի առաջարկով «Ակայի» հետ գարեջուր են խմել այգու սրճարաններից մեկում, հետո միասին գնացել են «Աստորիա» շոգեբաղնիք-հյուրանոց, որտեղ երեքով սեռական հարաբերություն են ունեցել, և «Ական» Մանուկին վճարել է 20 հազար դրամ:
Մոտ մեկ ամիս անց Մանուկը նորից սկսել է համոզել, որ օտար տղամարդու հետ նմանատիպ հանդիպում ունենան:
Ինքը հրաժարվել է: Մանուկը սկսել է սպառնալ, թե բոլորին կպատմի առաջին խմբակային սեքսի մասին, ծնողներին կասի, որ ամուսնության պահին ինքը կույս չի եղել:
Ծնողների և մյուսների մոտ խայտառակ չլինելու համար ինքը համաձայնել է երկրորդ հանդիպմանը:
Ավան-Առինջում գտնվող «Գինետուն» համալիրում ստիպված է եղել կատարել ամուսնու և անծանոթ տղամարդու սեքսուալ ցանկությունները:
Տղամարդը հանդիպումից հետո Մանուկին 25 հազար դրամ է տվել: Ամուսնու սպառնալիքների ազդեցության տակ մինչև 2011 թվականի ձմեռը մոտ 10 անգամ գնացել է այլ տղամարդկանց կամ զույգերի հետ հանդիպումների, որոնց ժամանակ խմբակային սեքս են արել:
2011 թվականի նոյեմբերին ամուսնու հետ մեկնել է Ռուսաստան: Այլ տղամարդկանց հետ ինտիմ հանդիպումները դադարել են: Ինքը 2-3 ամիս հանգիստ շունչ է քաշել:
2012 թվականի հունվարին վերադարձել են, բնակվել Գեղարքունիքի մարզում:
Կինը նկատել է, որ Մանուկը նորից սկսել է համացանցով ինչ-որ մարդկանց հետ ծանոթանալ, շփվել:
Մեկի անունը Գևորգ է եղել՝ մոտ 50 տարեկան: Նա եկել է իրենց գյուղ, Մանուկին 10 հազար դրամ է տվել: Ընթրել են, Մանուկն ու Գևորգը պառկել են նույն անկողնում: Հետո կինը Մանուկի ներկայությամբ սեռական հարաբերություն է ունեցել Գևորգի հետ:
Գևորգը մի անգամ էլ է հայտնվել: Այս անգամ, ըստ կնոջ, Մանուկն է Գևորգին մեքենայի մեջ սեքսուալ բնույթի ծառայություններ մատուցել:
Խմբակային սեքս է եղել նաև Մանուկի կնքահոր որդու հետ, ով պարբերաբար Մանուկին 2-3 հազար դրամ է տվել:
2013 թվականի նոյեմբերի 2-ին Մանուկը, խմած լինելով, վիճել է կնոջ հետ, ասել, թե մոտակա օրերին նորից խմբակային սեքս են անելու:

Կինը, իր ասելով, վերջնականապես հրաժարվել է: Մանուկը ծեծել է կնոջը: Կինը փախել, մտել է նկուղ:
Ապա հարևանի մեքենայով երեխայի հետ գնացել է մոր տուն:Մայրն արդեն դիմել էր ոստիկանություն:
Կինը ոստիկանությունում պատմել է ամեն բան…
Նախաքննական մարմնի կողմից հայտնաբերվել ու հարցաքննվել են Մանուկի հետ համացանցային
ծանոթություն, ապա խմբակային սեքս ունեցած տղամարդիկ:Ի պատասխան հաշտվելու՝ ամուսնու խնդրանքին, կինը հեռախոսային հաղորդագրությամբպատասխանել է. «Իսկ որ ես էի քեզ խնդրում՝ ուրիշը չլինի մեր կյանքում, խի՞ չէիր լսում, թե՞ փողի ու հաճույքի կարիք ունեիր, ես էլ առաջվա հիմարը չեմ, էլ չզանգես, մոռացի մեզ… նոր կյանք սկսի, բայց նոր կնոջդ փողով չծախես…»:
Մանուկ Ե.-ն մեղավոր է ճանաչվել ու վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման և 60 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2013 թվականի դեկտեմբերի 18-ից:
Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Մանուկ Ե.-ն՝ խնդրելով բեկանել դատավճիռը և արդարացնել իրեն, որովհետև ինքը կնոջը սեռական շահագործման չի ենթարկել, նրան ոչնչի չի հարկադրել, նրա նկատմամբ բռնություն չի գործադրել:
Վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալի բողոքը անհիմն համարեց: Մանուկ Ե.-ի վերաքննիչ բողոքը մերժվեց:
Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մնաց օրինական ուժի մեջ՝ անփոփոխ: