Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
World

«Էս էի՞ք ուզում, էրեխեքին սպանեցի, դե գնացեք դիակները հավաքեք»:

Այսօր 34-ամյա Ռոզա Ալոյանի ձեռքով սպանված երկու երեխաների թաղման արարողությունը ցնցել էր Նոր Նորք համայնքը: 4 եւ 6-ամյա եղբայրներին գերեզմանատուն են տարել նրանց հոր տնից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին` առավոտյան, Ռոզա Ալոյանը երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Ինչպես ինքն է հայտնել ոստիկանությանը՝ իրեն միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին: Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12:00-ի սահմաններում, նա, իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց եւ ավագ որդուն` Վ. Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել: Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն` Հ. Ալոյանին: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր մտադրությունը: Երեխաներին վերմակով ծածկել է եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան:

 Ըստ դատախազության հաղորդագրության՝ Ռ.Ալոյանի հայրը ընտանիքը լքել է, երբ նա դեռ եղել է մանկահասակ: Իսկ մայրը սպանվել է՝ կացնահարվել, 1989 թվականին այդ ընթացքում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող Հակոբ Թադեւոսյանի կողմից: Մոր սպանությունից հետո քրոջ եւ եղբոր հետ մեծացել է Գավառի մանկատանը:

«Հետքի» հետ զրույցում Ռոզայի մանկատան ընկերուհին՝ Նունե Սիմոնյանը պատմեց, որ մանկատանը նա չէր առանձնանում ոչ նորմալ վարքով. «Նա շատ նորմալ վարք է ցուցաբերել, 3 երեխաներն էլ շատ շփվող էին: Նրանց քույրն առանձնանում էր իր ակտիվությամբ, իսկ Ռոզան միշտ խոսել է, շփվել. որեւէ տարօրինակություն նրա մոտ չէր նկատվում»,- պատմում է Նունե Սիմոնյանը:

Նունեն Ռոզային վերջին անգամ տեսել էր նրա առաջնեկի ծնվելուց հետո: «Երբ նրա առաջին տղան ծնվեց, ես գնացել էի: Նրա սկեսրայրն ու ամուսինն էլ էին եկել: Ծննդատնից նրան տարան Մասիվի իրենց տունը: Ամեն ինչ կարծես թե նորմալ էր: Վերջին անգամ այդ ժամանակ եմ տեսել, իսկ հետո բաժանվել, գնացել է Արարատում ապրելու, էլ չենք շփվել: Արարատում բնակարան էր ստացել, բայց ինքը չէր աշխատում: Աղջիկները պատմում էին, որ բողոքում էր, թե ամուսինն իրեն չի օգնում»,- շարունակում է Նունեն:

Նունեին հայտնի էր նաեւ մի պատմություն, որը կարող էր ծանր հոգեբանական հարված հասցնել Ռոզային: «Ինքը բաժանվելուց հետո մի մարդու հետ էր կապվել՝ ամուսնուն հակառակվելու համար: Էդ մարդն ասել էր, թե իրեն ամեն ինչով կապահովի, բայց հետո թողել-գնացել էր: Ասում են՝ դրանից էլ ա խախտվել...»,- ավելացնում է Ռոզայի ընկերուհին:

Այն վարկածը, որ Ռոզան «Եհովայի վկաներ» աղանդի մասնակից է եղել, չի հերքում նաեւ նրա ընկերուհին. «Հա, ասում էին, որ եհովական ա դարձել, ինչ ա արել...»:

Ռոզայի եղբայրը դեռ մանկատանն ապրելու ընթացքում հայտնվել է գաղութում, որտեղ էլ ինքնասպան է եղել:

Երեխաներին սպանելուց հետո Ռոզան անմիջապես մեկնում է Երեւան՝ Նոր Նորքի հանրակացարան, որտեղ էլ հանդիպում է մանկատան ընկերուհիներին եւ ասում. «Էս էի՞ք ուզում, էրեխեքին սպանեցի, դե գնացեք դիակները հավաքեք»:

«Հետքը» զրուցելու է նաեւ Ռոզայի մյուս ընկերուհիների եւ ամուսնու հետ: Մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: