Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026
Socity

Կշեռքների համար բարդ օր է. մարտի 20-ի աստղագուշակը

Խոյ. Օրվա առաջին կեսն անցնում է հանգիստ և իր հետ կարևոր իրադարձություններ չի բերում: Լավ կլինի նվազեցնել գործնական ակտիվությունը և կենտրոնանալ ընթացիկ խնդիրների լուծման վրա: Ցանկալի չէ ապագայի հետ կապված հարցեր քննարկել կամ պայմանավորվել ինչ-որ մեկի հետ համագործակցության մասին:

Երեկոյան դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Ձեր բախտը կբերի ֆինանսական հարցերում, հնարավոր են հաջող գործարքներ և շահավետ գնումներ: Օրը հետաքրքիր ծանոթություններ է խոստանում: Մարդկանցից, ում հետ հանդիպում եք, կարելի է շատ բան սովորել:

Ցուլ. Օրվա մեծ մասն անցնում է բացասական միտումների ազդեցությամբ, կորուստների և լուրջ սխալներ գործելու վտանգ կա: Ինչքան կարևոր են գործերը, որոնցով պատրաստվում եք զբաղվել, այնքան կարևոր է դրանք երեկոյան կողմ ծրագրելը: Օրվա վերջն ավելի հաջող է դասավորվում, քան սկիզբը:

Դուք ղեկավարվում եք բացառապես ձեր հետաքրքիրություններով և չեք թաքցնում դա: Շրջապատին դա դուր չի գալիս, և ձեր հասցեին շատ քննադատություններ են հնչում: Ցանկալի չէ մեկնել ուղևորությունների, հատկապես ավագ ազգականների կամ այն մարդկանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հարաբերությունները կարող են անհարկի փչանալ:

Երկվորյակներ. Վատ օր չէ: Հաջողություններն ուղիղ համեմատական են գործադրված ջանքերին, այնպես որ եթե ցանկանում եք կարևոր հաղթանակներ գրանցել, պատրաստ եղեք չարչարվել: Ձեր ինտուիցիան շատ սուր է, դրա հուշումներն օգնում են և´ գործնական, և´ անձնական խնդիրներ լուծելիս:

Բարենպաստ օր է նոր ծանոթությունների համար: Դուք առանց որևէ դժվարության գուշակում եք, թե ով է արժանի ձեր ընկերակցությանը, իսկ ումից արժե հեռու մնալ: Աշխարհիկ միջոցառումների ժամանակ դուք համընդհանուր ուշադրության եք արժանանում ոչ միայն ճաշակով ընտրված հագուստի, այլև անբասիր վարվելակերպի և հումորի զգացումի շնորհիվ:

Խեցգետին. Ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես կուզեիք, բայց ձեր լավատեսությունը չեք կորցնում, և հենց այդ պատճառով հասնում եք հաջողությունների, այն էլ՝ նշանակալի: Շրջապատը հիանում է ձեր կենսուրախությամբ, նախանձում է ձեր էնտուզիազմին, հաժույքով օգնում է ձեզ հետաքրքիր գաղափարների իրագործման ճանապարհին: Օրը հաճելի կլինի հատկապես այն խեցգետինների համար, ովքեր զբաղեցնում են ղեկավար պաշտոններ, որոնց ենթակաները հասկանում են կես խոսքից:

Գործնական ուղևորությունները հաջող կլինեն, տնից հեռու կարելի է գտնել գործընկերների և նրանց հետ շահավետ գործարքներ կնքել: Անձնական հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ, բայց առողջ դատողությունը հուշում է ձեզ, թե ինչպես պետք է վարվել՝ կոնֆլիկտներից խուսափելու և խաղաղություն պահպանելու համար:

Առյուծ. Դժվար օր է: Դրա առաջին կեսին դուք դեռ պահպանում եք լավ տրամադրությունը և ձգտում եք լուծել առկա խնդիրները, բայց օրվա երկրորդ կեսին դուք նախընտրում եք ակտիվ գործողությունների չդիմել և ապավինել պատահականությանը: Փողի հետ զգույշ եղեք, դուք հակված եք ավելի շատ ծախսել, քան կարող եք ձեզ թույլ տալ:

Ցանկալի չէ մտերիմների հետ ապագային առնչվող կարևոր հարցեր քննարկել, կենտրոնացեք ընթացիկ գործերի վրա, այդ դեպքում դուք կկարողանաք խուսափել շատ կոնֆլիկտներից և տարաձայնություններից: Յոգայով զբաղվելը թույլ կտա պահպանել հավասարակշռությունն ու հանգիստը:

Կույս. Օրը դժվար թե նշանավորվի կարևոր իրադարձություններով, բացի այդ՝ այն ավելի շատ համապատասխանում է մտորումների, քան գործողությունների համար: Կարևոր գործերը ցանկալի է հետաձգել: Ցանկալի չէ այսօր հանդիպումներ նշանակել այնպիսի մարդկանց հետ, որոնցից կարող է կախված լինել ձեր կարիերայի հետագա զարգացումը: Հնարավոր են աննշան դրամական մուտքեր:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հակված են անգործության, կյանքի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունքի, ինչը վհատեցնում է նրանց մտերիմներին, ովքեր գնահատում են այս մարդկանց հուսալիությունն ու պատասխանատվության զգացումը: Նշանակված ժամադրությունը մոռանալու վտանգ կա:

Կշեռք. Բարդ օր է, խնդիրներ են առաջանում կյանքի համարյա բոլոր ոլորտներում: Մասնագիտական տեսանկյունից ամենավտանգավորը ղեկավարության և գործընկերների հետ տարաձայնություններն են: Մասնագիտական տարաձայնություններին միանում են էմոցիաները, իսկ դա նշանակում է որ փոխհամաձայնությունը վերականգնելը դժվար կլինի:

Այսօր ձեր հասցեին հնչած քննադատություններին շատ սուր եք արձագանքում: Նշանի ամենազգայուն ներկայացուցիչները կորցնում են գործելու ունակությունն ու թևաթափ լինում: Արդյունքում դուք սկսում եք մտածել, թե երբեք էլ հաջողության չեք հասնի: Լավ կլինի, եթե ձեր կողքին գտնվի մեկը, ով ձեզ հակառակում կհամոզի:

Կարիճ. Գործերը մի հետաձգեք օրվա երկրորդ կեսի համար, դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ է առավոտյան, աստիճանաբար այն կթուլանա: Օրը հարմար է գործնական բանակցությունների համար, որոնց ընթացքում կարելի է մասնագիտական նախաձեռնողականություն ցուցաբերել՝ առաջ բերելով սեփական բիզնես-գաղափարները: Կնքված գործարքներն ու խոշոր գնումները հաջող կլինեն:

Վատ օր չէ նոր ծանոթությունների, գործնական հարաբերություններ սկսելու և նոր աշխատանքի ընդունվելու համար: Անձնական կյանքում դրական փոփոխությունները շատ աննշան կլինեն, բայց հաճելի: Օրը համար է ընտանեկան միջոցառումների և հյուրասիրության համար:

Աղեղնավոր. Արժե կենտրոնանալ աշխատանքի վրա, դա կօգնի մոռանալ բացասական ապրումներն ու վախերը, որոնից ոչ մի օգուտ կա: Դու աշխատում եք ջանասիրաբար, ինչը բարենպաստ տպավորություն է թողնում ձեր ղեկավարության վրա: Օրվա կեսին ոչ ֆորմալ միջավայրում կարիերայի և աշխատավարձի բարձրացման հետ կապված հարցերի քննարկման համար բարենպաստ իրադրություն կստեղծվի:

Ցավոք, անձնական կյանքում գերակշռում է բացասական միտումների ազդեցությունը: Հնարավոր են վեճեր մտերիմների հետ:

Այծեղջյուր. Բարեհաջող օր է: Ձեր ինտելեկտուալ ներուժը շատ բարձր է, այդ պատճառով յուրաքանչյուր խնդրից դուք պատվով եք դուրս գալիս: Օրը հարմար է ուսման, որակավորման բարձրացման, ինչպես նաև այնպիսի մարդկանց հետ շփման համար, ում մասնագիտական և կենսական փորձն օգտակար է ձեզ: Բոլորի վրա, ում հետ գործ եք ունենում, թողնում եք շատ լավ տպավորություն: Նոր ընկերներ և համախոհներ գտնելը դժվար չի լինի:

Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերության սկիզբ, որը զարմանալիորեն ներդաշնակ կլինի:
Ջրհոս. Ստացվում է ավարտին հասցնել ավելի վաղ սկսված մի քանի գործեր: Դուք ինքներդ զարմանում եք ձեր գործնականության և խանդավառության վրա: Այն, ինչ ուրիշներից մի քանի օր կպահանջեր, ձեզ մոտ ստացվում է մի քանի ժամում: Նշանի շատ ներկայացուցիչներ հաջողության են հասնում իրենց կին համախոհների շնորհիվ:

Դուք հակված եք ուղղամտության և հաճախ շատ կտրուկ եք ձեր արտահայտություններում, ինչով վհատեցնում եք ձեր մտերիմներին: Հարմար օր է սպորտով զբաղվելու և ակտիվ հանգստի համար:

Ձկներ. Այսօր ցանկալի է մնալ ծրագրված գործերի շրջանակում, հանկարծաստեղծումներն այսօր ցանկալի են: Մնացած առումներով օրը բարենպաստ է, նշանի ներկայացուցիչների առջև գործունեության լայն դաշտ է բացվում: Ձեր ինտուիցիան շատ ուժեղ է, դրա հուշումները հատկապես օգտակար են գործնական հարաբերությունների ոլորտում, դուք արագ հասկանում եք, թե ով կարող է դառնալ ձեր դաշնակիցը:

Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ հակված են ծուլության: Ինչքան պահանջկոտ լինեք ինքներդ ձեր նկատմամբ, այնքան օրը բարեհաջող կլինի: