Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Ստրկացուցիչ գործարքներն ու արդար դատաքննության խախտումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նաիրիտ»–ի նախկին աշխատակիցները բողոքի ակցիաներից հետո, ինչպես հայտնի է, իրենց իրավունքները փորձում են վերականգնել դատարանների միջոցով: Տևական ժամանակ է, ինչ նրանց ներկայացրած հայցերով դատաքննություն է իրականացվում: Նաիրիտցիների շահերը ներակայացնող փաստաբան Տիգրան Սարգսյանը «Փաստ»–ի հետ զրույցում նախ ընդգծեց, որ այսօրվա դրությամբ կան հայցեր 18, 3, 26 և 131 հոգուց բաղկացած խմբերի կողմից, որոնք առանձին հայցերով են մտել դատարան:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ կոնկրետ 18 հոգուց բաղկացած խմբի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու վերաբերյալ որոշում է կայացվել: Նա մանրամասնեց, թե գանգատը հատկապես ինչ պատճառաբանությամբ են ներկայացնելու:

«Առաջին ատյանի դատարանում դատաքննության ընթացքում դատավարական նորմերի կոպիտ խախտումներ են թույլ տրվել: Տեղի է ունեցել Եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտում: Առանց մեր կողմին պատշաճ ծանուցելու և մեր բացակայությամբ դատավորը դատաքննության ավարտ էր հայտարարել և մտել խորհրդակցական սենյակ: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հատուկ նորմ կա, որտեղ նշվում է, որ դատաքննության ավարտ կարելի է հայտարարել միայն այն ժամանակ, երբ դատավորը համոզվում է, որ կողմը լրացուցիչ նյութեր ներկայացնելու ցանկություն չունի: Միայն դրանից հետո կարող է դատավորը մտնել խորհրդակցական սենյակ և որոշում կայացնել: Բայց այդ կանոնը խախտվել է: Մենք Վերաքննիչ դատարան բողոք ենք ներկայացրել, Վերաքննիչ դատարանը մեր պահանջը չի բավարարել: Հետո դիմել ենք Վճռաբեկ դատարան, որը կրկին չի բավարարել մեր բողոքը: Մեզ լրացուցիչ նյութեր տրամադրելու հնարավորություն չի տրվել: Բացի այդ, տեղեկացված չենք եղել վճռի հրապարակման օրվա և ժամի մասին: Եթե տեղեկացված լինեինք, նույնիսկ այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցական սենյակում կլիներ, մենք նոր միջնորդություններ ներկայացնելու իրավունք կունենայինք: Ինչպես նաև՝ կարող էինք նոր դատաքննության վերսկսում խնդրել»,–ասաց փաստաբանը՝ ընդգծելով, որ վերոնշյալ խախտումները արդար դատաքննության իրավունքի խախտմանն են հանգեցրել, մինչդեռ պետությունը երաշխավորել է արդար դատաքննության իրավունքի իրականացումը:

«Վճռաբեկ դատարանի որոշումը մենք ստացել ենք հունվար ամսին: Նախատեսում ենք ապրիլ ամսվա ընթացքում նշված հիմքերով դիմում ուղարկել ՄԻԵԴ: Մեր շանսերը շատ մեծ են այնտեղ հաջողություն ունենալու համար»,– հավելեց Տ. Սարգսյանը:

Ավելի քան երկու տարի առաջ «Նաիրիտ»–ի աշխատակիցները հայտարարեցին, որ իրենք ստիպված են եղել ստորագրել մի պայմանագիր, ըստ որի՝ հրաժարվում են չվճարված աշխատավարձի տույժ ու տուգանքներից: Խոսքը դեռ այն ժամանակ չվճարված աշխատավարձերից գոյացած տույժ ու տուգանքների մասին է: 18 հոգուց բաղկացած խմբի հայցադիմումը տույժ ու տուգանքները ստանալու վերաբերյալ էր:

««Նաիրիտի» նախկին աշխատակիցները չվճարված աշխատավարձի հսկայական պարտքեր են ունեցել: Բողոքների, ակցիաների միջոցով իրենց վճարել էին աշխատավարձերը, բայց վճարել էր ոչ թե «Նաիրիտ» գործարանը, այլ «Նաիրիտ–2» ՓԲԸ–ն: Ի դեպ՝ անհասկանալի է, թե ինչ կազմակերպություն է: Քանի որ աշխատավարձը չէին տվել, բավականին շատ տույժ ու տուգանքներ էին հաշվարկվել: Նաիրիտցիները ստիպված են հրաժարվել այդ տույժ ու տուգանքներից, որովհետև իրենց ասել էին՝ եթե չհրաժարվեք՝ մայր գումարը չենք տա: Նման պայմանները դեմ են մարդու շահերին: Մարդը չպետք է հրաժարվի իր իրավունքից: Քաղաքացիական օրենսգրքով նման գործարքները կոչվում են ստրկացուցիչ գործարքներ: Նման գործարքները դատական կարգով ենթակա են անվավեր ճանաչման: Նաիրիտցիները դիմել էին դատարան ու խնդրել, որ այդ պայմանագրերը անվավեր ճանաչվեն: Այսինքն՝ իրենք ցանկանում են ստանալ իրենց չվճարված տույժերն ու տուգանքները, և ժամանակին ստորագրել էին, որովհետև ծայրահեղ վիճակում են եղել ու այլ տարբերակ չեն ունեցել»,–պարզաբանեց փաստաբանը:

Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ ներկայացված մյուս գործերով մի շարք դատական նիստեր են նշանակված:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում