Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe
uncategorized

Արման Մելիքյան. «Ադրբեջանական զորավարժությունները պետք է ընկալել որպես պատերազմի հնարավոր վերսկսման նախերգանք». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դրական է գնահատում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը կրճատելու է Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալները:

«Ինչ խոսք, գուցե ավելի ծանրակշիռ կհնչեր այդօրինակ հայտարարությունը, եթե բարձրաձայնվեր ՌԴ նախագահի կամ զինավաճառության ոլորտը համակարգող փոխվարչապետի կողմից, բայց անգամ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի խոսքն այս համատեքստում քաղաքական հստակ լիցք է պարունակում»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց պարոն Մելիքյանը` հուսալով, որ ամենամոտ ապագայում ռուսական կողմն առարկայական ու տեսանելի քայլեր կկատարի:

Մեր հարցին՝ ի՞նչն է ստիպել, որ ռուսական շրջանակներից նման հայտարարություն հնչի, Մելիքյանը պատասխանեց. «Հայ պաշտոնատարներն իրենց երկկողմ ու բազմակողմ հանդիպումների ընթացքում բազմիցս են բարձրաձայնել այդ խնդիրը: Առավել հավանական եմ համարում, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի խնդիրն արծարծվել է նաև պարոն Կոսաչովի երևանյան հանդիպումների ընթացքում, ինչը և խթան է հանդիսացել, որ վերջինս հանդես գա վերոհիշյալ հայտարարությամբ»:

Նախկին արտգործնախարարն անդրադարձավ նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի ամերիկյան այցին: Ըստ նրա՝ Արցախի բարձրագույն պաշտոնյաների միջազգային այցերն ու հանդիպումներն օգտակար են հատկապես այն տեսանկյունից, որ հնարավորություն են ընձեռում արցախահայության շահերն ու նպատակները չմիջնորդավորված ներկայացնել օտար քաղաքական, հասարակական շրջանակներին ու մասնագիտորեն մեր տարածաշրջանով զբաղվող վերլուծաբաններին: «Այդուհանդերձ, քանի դեռ արցախյան իշխանական շրջանակները նոր քաղաքական նախաձեռնություններով հանդես գալու նպատակ չեն հետապնդում, իմաստ չունի այսօրինակ այցելություններից և տարաբնույթ հանդիպումներից լուրջ արդյունքներ ակնկալել»,–նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով ադրբեջանական զորավարժությունների վտանգների մասին՝ Մելիքյանն ընդգծեց. «Երբ մեր հանդեպ թշնամանք տածող Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում` դրանցում ներգրավելով իր զինված ուժերի համարյա հիսուն տոկոսը, ապա դա պետք է մեր կողմից ընկալվի որպես պատերազմի հնարավոր վերսկսման նախերգանք»: Նրա խոսքով՝ մենք պետք է պատրաստ լինենք հակառակորդի անակնկալ հարձակմանը և հակահարված տալուն:

«Եթե պաշտոնական Երևանն ավելի շրջահայաց ու հեռատես լինի բանակցային գործընթացի շրջանակներում կիրառվող իր մոտեցումներում, ապա հնարավոր է էապես նվազեցնել լարվածությունը նաև ճակատային գծի երկայնքով, բայց նման գործելակերպի մեր պատասխանատուները,թերևս, դեռ պատրաստ չեն»,– եզրափակեց Արման Մելիքյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում