Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
Politics

Երվանդ Բոզոյան. «Կողմերը փորձում են մկաններ ցույց տալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանական կողմում կա համոզմունք, ըստ որի՝ Հայաստանում սպասվելիք քաղաքական վերադասավորումներից և Ադրբեջանում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո Արցախի խնդրի շուրջ բանակցությունները կակտիվանան: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Հայկական կողմում ևս չեն բացառում դեպքերի նման զարգացումը:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղափոխեց ընտրությունների օրը, դրանով փորձեց սինխրոնիզացնել Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական փոփոխությունները:

Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորվում էր հենց վերոնշյալ հանգամանքով՝ որպեսզի ժամանակ չկորցնեն և ինտենսիվ շարունակեն բանակցությունները. «Իրենց կարգախոսն այդպիսին էր, և իրենք, այսպես ասած, հույսով սպասում են, որ ընտրություններից հետո շարունակելու են բանակցությունները: Չեմ կարող ասել՝ ինչ համաձայնություններ կան, ինչ պրոցեսներ են ընթանում, բայց համաձայն եմ՝ ադրբեջանական կողմից այդպիսի արտահոսք և ինֆորմացիոն գրոհ կա: Հայկական կողմից այդպիսի մեծ սպասում չկա, սակայն այստեղ էլ չեն բացառում, որ ընտրություններից հետո ժամանակը չեն կորցնի և կշարունակեն բանակցությունները: Թեև չունեմ այն հարցի պատասխանը, թե ինչ հանգրվանի կարող են հասնել այդ բանակցությունների արդյունքում, բայց ակնհայտ է, որ երեք երկրների քաղաքական պրոցեսները մոտավորապես նույն ժամանակահատվածում են կատարվում: Ակնհայտ է՝ ինչ–որ սինխրոնիզացիա կա այդ պրոցեսների և բանակցային գործընթացի հետագա զարգացման միջև»:

Անդրադառնալով Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցին ԱՄՆ՝ քաղաքագետն ընդգծեց. «Ընդհանուր առմամբ, կողմերը փորձում են մկաններ ցույց տալ: Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում, անուղղակի փորձում է ցույց տալ Թուրքիայի հաջողություններն Աֆրինում, ինչպես նաև՝ Թուրքիայի ինտենսիվ հարաբերություններն ԱՄՆ–ի հետ: Հայկական կողն էլ փորձում է իր կապիտալներն օգտագործել: Բակո Սահակյանի այցը կարելի է հենց այդ համատեքստի մեջ դիտարկել: Հայկական կողմն էլ կարող է որոշակի աշխատանքներ տանել Կոնգրեսում` Ղարաբաղի հանդեպ դրական մթնոլորտ ձևավորելու հարցում: Սա է խնդիրը: Այս ամենը կարելի է նախապատրաստական աշխատանք համարել՝ ապագա բանակցային գործընթացի համար»:

Քաղաքագետն Արցախի նախագահի այցը սովորական որակեց. «Ըստ էության, նա հանդիպեց փորձագիտական շրջանակների,Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների հետ, որը միայն օգուտ է մեզ համար: Թե հետագայում հայկական շրջանակները որքանով կօգտագործեն այս փաստն ի օգուտ Արցախի, կյանքը ցույց կտա: Բանակցային գործընթացից առաջ դու քո մկաններն ես ցույց տալիս: Ցուցադրում ես խաղաթղթերդ: Բանակցությունների բուն կամ տեսանելի արդյունքից հետո միայն կարող ենք ասել, որ կողմն է ավելի լավ օգտագործել իր խաղաթղթերը: Ադրբեջանական կողմն անընդհատ բողոքի նոտաներ է հղում, փորձում է դիրքային առավելություններ ստանալ Ռուսաստանի հետ հարաբերություններում, փորձում է Արևմուտքի հետ ինչ–որ պայմանավորվածությունների գալ, Թուրքիայի գործոնն է փորձում օգտագործել: Հայաստանը չունի այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք ունի Ադրբեջանը: Հայաստանը շրջափակման մեջ է, չի կարող, օրինակ՝ Վրաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարներին հավաքել և համատեղ ֆոտո ցույց տալ՝ ասելով, որ մենք այսպիսի պրոցեսի մեջ ենք, իսկ մեր հարևանը մեկուսացված է: Բայց հայկական կողմն էլ ունի Սփյուռք և փորձում է Սփյուռքի գործոնն օգտագործել, ինչը և անում է»,– շեշտեց մեր զրուցակիցը:

«Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Դուգինն օրերս տված հարցազրույցում հայտարարեց, թե 5 շրջաններ հանձնելու մասին պայմանագիր կա: Հարցին՝ հայտարարությունը կրկին հասարակական տրամադրությունները ստուգելո՞ւ, թե այլ նպատակ ևս կարող է ենթադրել, քաղաքագետը պատասխանեց. «Այդ խոսակցությունները շատ ավելի ակտուալ էին ապրիլյան պատերազմից հետո՝ 2016 թ. ամռանը: Երբ միջնորդները մտահոգված էին պատերազմից հետո ընկած զարգացումներով և ուզում էին ինչ–որ լուծումներ գտնել, հապճեպ նման իդեաներ էին առաջ քաշում: Հետագայում այդ խոսակցությունները վերացան, և մինչ այս պահը որևէ այլ լուրջ խոսակցություն չկա: Ինչ վերաբերում է Դուգինին, ապա նա լուրջ քաղաքական վերլուծաբան չի համարվում: Նա Ռուսաստանի ազգայնական թևի շերտն է ներկայացնում, ովքեր սերտորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: Ադրբեջանցիները վերոնշյալն օգտագործում են իրենց PR–ի համար: Դուգինը միակը չէ: Նման հարցեր պարբերաբար արծարծում են քաղաքագետներ Մարկովը, Ալեքսանդր Պրախանովը: Մեծ հաշվով՝ այդ մարդկանց գնահատականները լուրջ չեն և չարժե, որ հայ հասարակությունը լուրջ ընկալի դրանք»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում