Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yield
Video

Կույսեր, այսօր խնդիրները չեն բացառվում․ մարտի 18-ի աստղագուշակը

Խոյ։ Այսօր դրական միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, միայն օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից: Միաժամանակ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք թաքնված մտքեր փնտրում բոլորովին անհամապատասխան տեղերում: Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Ցուլ։ Հիշեք, որ օրվա ընթացքում հապճեպ և էմոցիաների ազդեցության տակ ընդունած որոշումները դրական արդյունքի չեն հանգեցնի: Սա այն եզակի օրերից է, երբ պետք է ոչ թե յոթ, այլ յոթանասուն անգամ չափել, հետո նոր մկրատը ձեռքը վերցնել: Կարելի է ճշգրտումներ մտցնել ղեկավարության հետ հարաբերություններում, ամրապնդել մասնագիտական դիրքերը: Նշանի առավել խորամանկ ներկայացուցիչները հնարավորություն կունենան առաջ անցնելու իրենց վաղեմի մրցակիցներից: Համբերություն, հանգստություն և զսպվածություն․ ահա այն երեք հատկանիշները, որոնց վրա հենվում են մտերիմների հետ ձեր հարաբերությունները:

Երկվորյակներ։ Մասնագիտական տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ. գործերով զբաղվելու տրամադրություն չկա, դրա հետ մեկտեղ գրեթե անհնար է կենտրոնանալը: Չափից ավելի շատ են մանր սխալներն ու թերացումները: Լավ կլինի, որ այսօր ձեր կողքին հայտնվի մարդ, ով պատրաստ կլինի ստուգել ձեր աշխատանքները և ուղղել բոլոր թույլ տված սխալներն ու վրիպումները: Օրը գերազանց է ոչ ֆորմալ շփումների, ընկերների հետ հանդիպումների և ռոմանտիկ ժամադրության համար: Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, և դա ձեզ դուր կգա: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն:

Խեցգետին։ Բեղմնավոր օր է, որի ընթացքում դուք մեծ հաջողությունների կհասնեք աշխատանքային ոլորտում: Հնարավոր է հաջողություն ձեզ համար բոլորովին նոր մի գործում, և դրա համար շնորհակալ պետք է լինեք ձեր դաշնակիցներին, ովքեր ժամանակին ձեզ օգնության ձեռք են մեկնում: Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն: Անձնական հարաբերությունների տեսանկյունից ամենաթեթև օրը չէ, քանի որ չափից ավելի շատ եք այսօր ասում ու անում այնպիսի բաներ, որոնք շրջապատին դուր չեն գալիս:

Առյուծ։ Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար: Օրը հաջող է գործնական տեսանկյունից, ինչպես նաև չափազանց հարմար է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:

Կույս։ Այսօր խնդիրները չեն բացառվում, սակայն դրանք այնքան աննշան են, որ անգամ հիշել չարժե: Իսկ ահա հաջողությունների և հաղթանակներ կգրանցվեն: Օրը կնշանավորվի զգալի նվաճումներով, ինչի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինել ձեր կանխազգացմանը, որն այսօր չափից ավելի սուր է: Այսօր կարելի է և նոր գործեր ձեռնարկել, արագ և գերազանց ձևով դրանք ավարտին հասցնել: Այդ հարցում ձեզ կօգնեն մարդիկ, ովքեր ժամանակին ձեզանից կարևոր օժանդակություն և ծառայություններ են ստացել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ և հրապուրանքներ:

Կշեռք։ Օրը հարմար է հանգստի համար: Բարեբախտաբար, այսօր դուք կարող եք ձեզ թույլ տալ անգործության մատնվել: Անհապաղ լուծում պահանջող լուրջ խնդիրներ չեն ծագում, իսկ անլուրջ խնդիրները դուք հանձնարարում եք ձեր բազմաթիվ ծանոթներից մեկին, և ձեր օգնականը գերազանց կատարում է իր առաքելությունը: Հնարավոր է, որ ձեզ առաջարկեն գումար վաստակելու անսպասելի, սակայն հուսալի միջոց: Նշանի որոշ ներկայացուցիչներ ձեռնարկատիրական ունակություններ են դրսևորում և անմիջապես գտնում դրա համար լավագույն կիրառություն:

Կարիճ։ Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, միաժամանակ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ: Ծանոթություններում պետք է բծախնդիր լինել. այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Աղեղնավոր։ Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ, դուք պահպանում եք լավատեսությունն ու լավ տրամադրությունը, և ճիշտ եք անում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի լավը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու համար: Օրը հարմար է թե´ անձնական, թե´ մասնագիտական կարևոր հարցեր լուծելու, ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Այծեղջյուր։ Օրը հարմար է աշխատակիցների և գործընկերների հետ շփումների, պրոֆեսիոնալ հարաբերություններ հաստատելու համար: Օրն ընդհանուր առմամբ հեշտերից չի լինի, սակայն կարող է բեղմնավոր լինել, եթե դուք ժամանակը զուր չվատնեք: Ուշադրություն պահանջող խնդիրները բազմաբնույթ են, սակայն դուք բավարար չափով եռանդ, գիտելիք ու փորձ ունեք, որ կարողանաք գտնել դրանց լուծումը: Մտածել, գործել և հարցերի շուրջ պատասխաններ գտնել ստիպված եք լինելու ինքնուրույն։ Ուրախացնում են շրջապատի հետ հարաբերությունները. դուք ստիպված չեք ոչ մեկին ապացուցել ձեր ճշմարտացիությունը, բոլորը դրանում առանց այն էլ համոզված են:

Ջրհոս։ Շատ կարևոր որոշումների և պատասխանատու արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Երբեմն պետք կլինի անել այն, ինչը ձեզ այնքան էլ դուր չի գա, սակայն կամքի ուժն ու հնարամտությունը կօգնեն լավագույնս հարթել նմանատիպ խնդիրները: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Լավ կդասավորվեն ռոմանտիկ ուղևորությունները, իրադրության փոփոխությունը կնպաստի սիրելի մարդու հետ հարաբերությունների բարելավմանը:

Ձկներ։ Այսօր շատ բան կախված կլինի այն բանից, թե արդյոք ի վիճակի եք թույլ չտալ նախկին սխալների կրկնությունը: Շրջապատի մարդիկ չեն զլանում ձեզ հաճոյախոսություններ շռայլել, սակայն դուք զգում եք, որ հաճելի խոսքերը սոսկ ձեր վստահությունը նվաճելու միջոց են: Կեսօրը բարդ ժամանակահատված է, դուք ջղագրգիռ եք և անհամբեր: Այդ պահին դուք կարող եք վիճաբանության մեջ մտնել անգամ այն մարդու հետ, ում սիրում եք: Երեկոն համեմատաբար հանգիստ ռեժիմով կանցնի, իսկ անձնական հարաբերություններն էլ՝ ներդաշնակ: