Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact
Lifestyle

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏՆԵՐԻ ԿԱՆԱՅՔ ԵՒ ՆՐԱՆՑ ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Wnews.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանի եւ իր տիկնոջ՝ Աստղիկ Կարապետյանի լուսանկարը հանրության շրջանում մեծ հետաքրքրություն առաջացրեց։ Հավանաբար պատճառն այն է, որ նախկինում վարչապետն իր կնոջ հետ պաշտոնական միջոցառման չէր ներկայացել եւ բոլորին էր հետաքրքիր՝ ինչպիսին է Հայաստանի վարչապետի կինը։

1-13

Պարզվում է՝ Հայաստանի նախկին վարչապետներից ոմանք եւս չեն սիրում իրենց կանանց հանրության ուշադրությանը ներկայացնել. այդ մասին է փաստում նրանց կանանց լուսանկարների բացակայությունը։ Ինչեւէ, Wnews.am-ը ներկայացնում է Հայաստանի երրորդ հանրապետության նախկին վարչապետներից մի քանիսի կանանց եւ նրանց սիրո պատմությունը.

vazgen

ՀՀ երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Սարգսյանի կինը Վարդուհի Իշխանյանն է։

«Վազգենը ինձ դաս է տվել: Ես երրորդ կուրսում էի, ինքը Նովոսիբիրսկի ասպիրանտուրայից վերադարձավ եւ հենց մեր կուրսում, առաջին լսարանը մերն էր, որ դաս տվեց: Ինքը շատ սիրված դասախոս էր մեզ համար, իսկ երբեմն-երբեմն արշավներ էինք կազմակերպում, դրանից հետո շատ հաճախ ընդհանուր մեր խմբով էինք հավաքվում, էլի արշավների էինք գնում, ու գնալով այդ ջերմ ու բարեկամական մթնոլորտը էլ ավելի ամրապնդվում էր: Ես էլ կամաց-կամաց տեսա իր մտածելակերպը ու հասկացա, որ հազվագյուտ մարդ է` իր մտածելակերպով ու գաղափարներով: Ու այդպես էլ ամեն ինչ կամաց-կամաց ստացվեց»,- պատմել է տիկին Իշխանյանը:

Նրանք ունեն երեք դուստր։

05

Հրանտ Բագրատյանի կինը Նանա Բագրատյանն է։Նա եւս եղել է Հրանտ Բագրատյանի ուսանողուհին։ «Դա եղել է սեր առաջին հայացքից։ Նրանք ծանոթացել են 1988թ. ամռանը։

«Ամեն ինչ շատ արագ ստացվեց»,- հիշում է տիկին Բագրատյանը՝ նշելով, որ իր ամուսնու կյանքում ինքը մեծ դեր ունի։

«Նա չի սիրում ձեւական որեւէ բան. ձեւական հարաբերություն, ընտանիք… նա լուրջ է վերաբերվում այդ հարցերին»,- նշում է նա։

Screen Shot 2017-01-19 at 12.15.48 կեսօրից հետո

Նրանք ունեն դուստր եւ որդի

sun1

Իդեալական ընտանիք. լուսանկարն այսպես կվերնագրեինք. սա Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընտանիքն է։

Նրա կինը մասնագիտությամբ լրագրող, այժմ մանկագիր Նունե Ալեքսանյանն է։

Նունե Սարգսյանը պատմել է, որ ամուսնուն հանդիպել է Երևանի դպրոցում, երբ ինքը 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակ սերն է։ Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմել է Նունե Սարգսյանը։

sun(2)

Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով ու խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։

Նունեն վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։

«Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունեն։

Ամուսինները բնակվում են Լոնդոնում եւ ունեն երկու որդի։

robert_bella-kocharyan

Հայաստանի երկրորդ նախագահ, նախկին վարչապետ Ռոբերտ Քոչարյանի կինը Բելլա Քոչարյանն է։

Տիկին Քոչարյանը ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ։ Հանրապետության նախկին առաջին տիկինը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է։ Տիկին Քոչարյանը 2006 թվականից հանդիսանում է նաև Հայ Օգնության Ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի բարեկամների խորհրդի պատվավոր նախագահ:

Իր ամուսնու մասին տիկին Քոչարյանն ասում է. «Ռոբերտը հեշտ մարդ չէ, բայց նա չի դժվարացնում կյանքն ավելին, քան կա, հավասարակշիռ է որպես ամուսին, ես դժգոհ չեմ, ուժեղ տղամարդ է, դժվար պահերին ոչ թե ես էի իրեն օգնում, այլ փորձում էի ես էլ ուժեղ լինել։
Յուրաքանչյուր ծանր պահի, երբ կանգնած ես ամուսնուդ կողքին եւ կիսում ես նրա հոգսերը, ուժ ես տալիս նրան»,- նշել է նա։

Ամուսիններն ունեն երեք զավակ՝ երկու որդի եւ դուստր։

Bella_Qocharyan

sabina

Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի նախկին կինը Արմինա Դարբինյանն է։ Նախկինում նա Ամերիկայի Հայկական Համագումարի տարածաշրջանային տնօրենն էր։

դդ

Նրանք ունեն դուստր։

«Երբ հարցազրույցներից մեկում ինձ հարցրին՝ խառնվում եմ այն ժամանակ վարչապետ ամուսնուս գործերի մեջ, պատասխանեցի՝ այո ու հայտնվեցի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Հեղեղվեցի շնորհավորանքներով, շնորհակալական խոսքերով, ինձ ասացին, որ վերջապես տեսան մեկին, ով ասում է այն, ինչ մտածում է։ Ըստ իս, ամուսնական զույգը մի ձուլվածք է, որտեղ բաղադրիչ մասերը շատ բարդ բանաձեւով փոխկապակցման մեջ են։ Եթե փորձում ես էությունդ քողարկել դիմակով, դա ծիծաղելի է։ Ես նախընտրեցի լինել ըմբոստ, քան ծիծաղելի։ Անկեղծությունն ըմբոստություն էր, կեղծավորությունը՝ կանոն»,-նշում է տիկին Դարբինյանը։

big_IMG_8911

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կինը Գոհար Սարգսյանն է։

Տիգրան Սարգսյանը ու Գոհար Սարգսյանը ծանոթացել են Լենինգրադում, որտեղ Տիգրանը սովորում էր Ն. Ա. Վոզնեսենսկիի անվան ֆինանսատնտեսական ինստիտուտում, իսկ կինը` Գոհարը` Պետական համալսարանում: Տիգրան Սարգսյանը, այնտեղ սովորելով յոթ տարի, սկզբում ավարտել է ինստիտուտը, այնուհետեւ` ասպիրանտուրան: Իսկ թեկնածուական ատենախոսության պաշտպանությունից հետո՝ 1987-ին վերադարձել Երեւան եւ միացել կնոջը (ով վերադարձել էր 1985-ին) եւ ծնողներին:

տիկ

Գոհար Սարգսյանը, ով ֆինանսական մեծ միջոցներ է կուտակել, հարցին, թե ինչպե՞ս է դա իրեն հաջողվել, պատասխանել է.

«Անհրաժեշտ է աշխատել առնվազն քսանհինգ տարի՝ դասավանդելով տարբեր համալսարաններում: Անհրաժեշտ է կուտակել այնպիսի գիտելիքներ և փորձ, որ կարողանաք հաղթել միջազգային մրցույթներում՝ իմ դեպքում Եվրոպական համալսարաններից մեկում տասնյոթ տարվա աշխատանքային պայմանագրով աշխատելն է: Ուսումը պետք է լինի շարունակական և պետք է կատարելագործվել՝ իմ դեպքում դա Լաս Պալմասի համալսարանի ասպիրանտուրան է: Ցանկալի է մասնակցել մի շարք միաջազգային գիտական ծրագրերի, ինչի արդյունքում դառնալ դասագրքի հեղինակ, որով աշխարհի հազարավոր ուսանողներ կարող են սովորել՝ իմ դեպքում դա «Ռուսաց լեզուն իսպանախոսների համար» դասագիրքն է: Միաժամանակ ցանկալի է զբաղվել նաև թարգմանչական աշխատանքով՝ ավելացնելով մասնագիտական հմտությունները: Ահա այսպիսինն է իմ անցած մասնագիտական և աշխատանքային ճանապարհը:

Իսկ երբ ծնվեց մեր փոքրիկը, մենք, ամուսնուս հետ միասին, որոշեցինք, որ ես պետք է ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին և զբաղվեմ երեխաների դաստիարակությամբ»:

Գոհար Սարգսյանը Տիգրան Սարգսյանի պարգեւել է դուստր եւ երկու որդի։

photo1

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կինը Ջուլիետա Աբրահամյանն է։

Ջուլիետա Աբրահամյանը Հովիկ Աբրահամյանին երեք զավակ է պարգեւել։

Hovik_Abrahamyani_kin_2