Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

IDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
Lifestyle

Ախր Ավետը Հրանուշին ու Սերժին շատ է սիրում․ Լիլիի տգիտությունն ու Ավետի ամոթը

Արդեն մի քանի օր է` մամուլում և սոցցանցերում ակտիվ
քննարկվում ու քարկոծվում է Հանրային
հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Լավ երեկո»
հաղորդաշարը։
Մասնավորապես, քարկոծում են հաղորդավարներ Արամ
MP3-ն և Ավետ Բարսեղյանին, ովքեր «համարձակություն
են ունեցել» ծաղրելու «Միսս Արմենիա-2017» մրցույթի
հաղթող, 17-ամյա Լիլի Սարգսյանին։
Անկեղծության համար պետք է նշենք, որ Լիլիի անգրագիտությունն ու տգիտությունն այդ եթերի ժամանակ չէ,
որ հասարակությանը պարզ դարձավ։ Դեռ մրցույթի ժամանակ նա աչքի ընկավ գիտելիքի «փայլուն
պաշարով» ու անգլերենի «բացարձակ գերազանց» իմացությամբ։
Բայց ավելի վատն այն էր, երբ այս մատղաշ, 17-ամյա աղջիկն ի պաշտպանություն իրեն՝ թոթովել էր, թե իրեն
խաբել են և Ավետն ու Արամն իր հետ անկեղծ չեն եղել․
«Կարծում եմ, որ ինձ հետ ազնիվ չեն եղել։ Ինձ ասել էին, որ կմոնտաժեն, սակայն այդպես չեն արել։ Ես
մեղավոր չեմ, որ մոնտաժ չի արվել»։
Չէ՛, գոնե եկեք ինքներս մեզ հետ ազնիվ ու անկեղծ լինենք․ իսկ ինչո՞ւ և որքա՞ն պետք է մոնտաժով փակվեն

Այս պատմության մեջ հարցն այն չէ, թե ինչո՞ւ Ավետը ծաղրեց Լիլիին, քանի որ տգիտությունը միանշանակ
ծաղրի է արժանի: Այստեղ խնդիրն այն է, թե արդյոք նույն հաջողությամբ նա կծաղրե՞ր այն մարդկանց, այն
պաշտոնյաներին ու ի վերջո, այն «թև ու թիկունքին», ովքեր Լիլիին ու նրա նմաններին տանում են դեպի
միջազգային հարթակ։
Ինչո՞ւ այն ժամանակ նա չէր ծաղրում, օրինակ, թեկուզ ժյուրիի անդամներին, ովքեր թույլ տվեցին
տգիտությանը «թևածել»։
«Դուխը» չէ՞ր հերիքում։
Կամ հենց նույն հաղորդման ժամանակ ինչո՞ւ Ավետը չկարողացավ պատվով «խաղալ» և փնովել Սփյուռքի
նախարար Հրանուշ Հակոբյանին և կամ նախագահ Սերժ Սարգսյանին։
Ծաղրելու կամ փնովելու բան չունե՞ր, որ նրա հենց առաջին նախադասությամբ հիշեց․
«Սա այն կինն է, ով ինձ շնորհել է Մայրենիի դեսպան կոչում․․․»․․․
Ինչո՞ւ չէր ասում, սա այն կինն է, որ գռփում է սփյուռքահայերին ու փողեր լվանում, սա այն կինն է, ով ոչինչ
չանելով՝ «Դու ի՞նչ ես անում Արցախի համար» մակագրությամբ պաստառն է դեմ տվել զինվորին ու զինվոր
կորցրած մորը․․․ Իհարկե, կարելի է երկար թվարկել, թե էլ ինչ է անում, կամ ընդհակառակը՝ չի անում տիկին
նախարարը, բայց խնդիրն այս պահին Հրանուշ Հակոբյանը չէ, այլ Ավետի ամոթը: Նա չկարողացավ ասել
ոչինչ, այլ միայն դեմքը մի կողմ տանելով ասաց․
«Ախր ես Հրանուշին շատ եմ սիրում․․․»։
Հրանուշը հիմա կասեր՝ կսիրես, բա չե՞ս սիրի․․․

Ավետը չկարողացավ փնովել նաև Սերժ Սարգսյանին․ մի մարդու, ով արդարացնում է արտագաղթն ու 20
տարի հետո 4 մլն ազգաբնակչություն խոստանում, մարդու, ում կլանը փակել է ժողովրդին սնուցող
խողովակները, մարդու, ում ղեկավարած երկրում մարդիկ չեն ապրում, այլ գոյատևում են: Մարդու, ում
ղեկավարած երկրում նրա իսկ գաղափարները չկիսողները ոչ միայն բանտերում են, այլև այնտեղ
հիվանդանում ու նույնիսկ մահանում են՝ անօգնական: Այս և շատ ուրիշ խնդիրների մեջ՝ Ավետը տեսնում է
միայն նախագահի անճաշակ փողկապն ու սանրվածքը՝ «շատ կարևոր» թեմա։
Այստեղ Սարգսյանն էր պակասում, որ ասեր. «Յա՜, իրո՞ք․․»
Ինչո՞ւ Ավետի համարձակությունը չհերիքեց քննադատել ու փնովել երկրի ղեկավարին։
Չարեց: Չցանկացավ թիրախավորվել, քանի որ նրան ամիջապես իր տեղը ցույց կտային, որից հետո ինքը
կհայտնվեր ծաղրի կիզակետում ու մեկընդմիշտ հրաժեշտ կտար «փառքի աշխարհին», համենայն դեպս, այն
աշխարհի, որը նա ինքն է երևակայությամբ իր շուրջն ստեղծել։

Նյութի աղբյուրը՝ այստեղ