Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers
Socity

Ես չեմ կարող լռել, որովհետև իմ ապագան տեսնում եմ այստեղ, իմ հողի վրա.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը
Մեր պետության անցած 25 տարիների մասին
– Մեր պետությունն արդեն 25 տարեկան է, ու գնալով երկրում առկա խնդրները ոչ թե նվազում, այլ շատանում են: Ինչո՞ւ քառորդ դարը բավարար չեղավ ստեղծելու այն հայրենիքը, որը երազել ենք:
– 25 տարին կարճ ժամանակահատված է, բայց, իհարկե, այն կարելի էր ավելի արդյունավետ անցնել, մեր այսօրվա առկա խնդիրների ավելացումը և շատուշատ հարցերի չլուծված լինելը մեր ազգային նկարագրի լավագույն արտացոլումն են: Այսքանը կարողացանք անել՝ ոչ ավելին...
Պարզվեց, որ մեր երազած հայրենիքն ստեղծելու համար դեռ ավելի երկար ճանապարհ ունենք անցնելու՝ ինքնամաքրվելու, կարողանալու դասեր քաղել, հնարավորինս սխալները չկրկնելու և այլն:
– Այս տարիների ընթացքում մենք հասցրինք մեծ հաշվով մոռանալ մեր հոգևոր դիմագիծն ու արժեքները: Մենք պարզապես կորցրի՞նք ինքներս մեզ նոր հարաբերությունների ու կարգերի հորձանուտում:
– Հոգևոր դիմագիծն ու արժեքներն անհնարին է լիովին կորցնել, եթե դրանք երբևիցե եղել են, իսկ մենք վստահաբար դրանց կրողն ենք: Պարզապես հիմնականում մեր վախերն ու անվստահությունը վաղվա օրվա հանդեպ մեզ հասցրել են հարաբերությունների ու կարգերի այսպիսի հորձանուտի: Վախը պետք է հաղթահարել, այն շատ չարիքների հիմք է:
– Սեփական տեսակի և ինքնության պահպանումը որքանո՞վ է կարևոր ազգային ուժեղ պետություն ստեղծելու ճանապարհին:
– Սեփական տեսակի և ինքնության, ավանդույթների պահպանումը և ազգային գիտակցությունն անչափ կարևոր են ուժեղ պետություն ստեղծելու ճանապարհին, հատկապես մեր ազգի համար` խորապես համոզված եմ:
– Այս հարցում ի՞նչ դեր կարող է ունենալ մտավորականը:
– Մտավորականը կարող է ունենալ ուղղորդող դեր, եթե նա ազնիվ է և շիտակ, ունի անփոփոխ ու հստակ կեցվածք և հավատ է ներշնչում:
– Արդյոք նման խնդիրները պետք է լինե՞ն մտավորականների առանձին խմբերի հոգածության առարկա: Այստեղ պետությունն անելիք չունի՞:
– Ցանկալի կլիներ, որ ուղղորդողը և պատասխանատուն պետությունը լիներ, մեր սպասելիքները, իհարկե, նախևառաջ պետությունից են:
– Դուք միացել եք «Հոգևոր Հայաստանին», Սերժ Թանկյանի նախաձեռնած «Justice within Armenia» նախաձեռնությանը: Նման նախաձեռնություններն ունեն զուտ քարոզչակա՞ն բնույթ, թե կարող են իրական արդյունքներ ապահովել:
– Եթե քարոզչությունը տարվի ճշմարիտ և հավաստի ուղղությամբ, ապա այն կարող է շատ մեծ արդյունք ապահովել: Ես սիրով միացել եմ և կմիանամ այն բոլոր նախաձեռնություններին, որտեղ կան փոփոխությունների տանող ազնիվ մղումներ, իսկ որ փոփոխություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են, կասկած չունեմ:
Ներկայի քաղաքական փոփոխությունների մասին
– Վերջին շրջանում Դուք բավականին ակտիվ քաղաքացիական կեցվածք եք որդեգրել: Արագ և դիպուկ արձագանքում եք երկրում տեղի ունեցող հասարակական ու քաղաքական շատ երևույթների: Համարում եք, որ մտավորականը չպե՞տք է «կաղապարված» լինի միայն մշակույթով:
– Ես նախ արտահայտում եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը: Համարում եմ, որ ինչ–որ հաջողությունների հասած անհատը, որն ունի մեծ լսարան, իրավունք չունի աչք փակելու կամ լռելու մեր կյանքում և երկրում տեղ գտած բացասական երևույթների մասին: Բացի դրանից, ես անտարբեր չեմ կարող լինել Հայաստանի ճակատագրի հանդեպ, որովհետև իմ ապագան տեսնում եմ այստեղ, իմ հողի վրա:
– Հայաստանում տեղի են ունենում ներքաղաքական լուրջ զարգացումներ: Նոր վարչապետի կատարած քայլերը կարծես թե որոշակի հույսեր են արթնացրել: Դուք փոփոխությունների հնարավորություն տեսնո՞ւմ եք:
– Շատ եմ ուզում հավատալ նոր վարչապետին: Սակայն վերջին օրերին նրա անդամագրվելը Հանրապետական կուսակցությանը մտորելու տեղիք է տալիս... Կարծեք թե խորհրդային կարգերին վերադառնալու կարոտախտ կա, երևույթը մեղմ ասած, տխրեցնող է...
Ես առհասարակ հապշտապ եզրակացություններ անելու կողմնակից չեմ: Յուրաքանչյուր մարդու պետք է տալ հնարավորություն և համբերությամբ սպասել արդյունքին: Կարող եմ բերել մեր սիրելի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի օրինակը, երբ նրա` նոր ակումբ տեղափոխվելուց շատ կարճ ժամանակ անց, ողջ հայ ժողովուրդը «պահանջում» էր նրա շարունակական հաղթարշավը: Հարկավոր է սպասել, համբերել, ինչու չէ նաև հուսադրել, և հետո միայն կանխորոշել հնարավոր «գահավիժումը»...
– Մենք չափից շատ հույսեր չե՞նք կապում մեկ մարդու հետ: Մեկ մարդը կարո՞ղ է բերել ցանկալի փոփոխություններ:
– Մեկ մարդը, եթե նա իսկական առաջնորդ է, կարող է սարեր շուռ տալ: Ավելին` եթե գտնվի Մեկը, որն իր վրա կվերցնի այդ պատասխանատվությունը, ապա շատ ավելի նախընտրելի կլինի նրա հետևից գնալը:
– Իշխող ուժը` Հանրապետականը, հայտարարել է, որ պատրաստ է գնալ վերափոխման, վերակազմակերպման: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք, և դա որքանո՞վ անկեղծ կլինի:
– Մեզ անհրաժեշտ են թարմ ուժեր` երիտասարդ, կարող, լայնախոհ, արտերկրում կրթություն ստացած, լեզուների տիրապետող, մեր երկրի ճակատագրով և ապագայով իսկապես մտահոգ մարդիկ: Այդ դեպքում կլինի վերափոխման, վերակազմակերպման հնարավորություն:
Մեր այսօրվա օպերային արվեստի մասին
– Մենք ունեցել ենք օպերային արվեստի հրաշալի ավանդույթներ: Կարողացե՞լ ենք դրանք պահպանել և շարունակել: Այսօր օպերային արվեստն ի՞նչ վիճակում է:
– Մեր ունեցած օպերային արվեստի հրաշալի ավանդույթները, ցավոք, չենք պահպանել, առավել ևս` շարունակել: Այսօրվա մեր օպերային թատրոնից երկար ժամանակ կպահանջվի, մինչև կարողանա վերադարձնել իր նախկին նվազագույն խաղացանկը, աշխատելաոճը և, իհարկե, երբեմնի համբավը: Հայաստանի օպերային թատրոնը հարկավոր է զարգացնել «ներսից», այն պետք է ծառայի նախևառաջ հայ հանդիսատեսին, մատաղ սերունդը կրթելուն, ինչպես նաև մեր երիտասարդ երգիչ–երգչուհիներին կայանալու և ինքնահաստատվելու հնարավորություններ ընձեռելուն:
– Ներկայի վիճակը պետական մոտեցման բացակայությա՞ն հետևանքն է:
– Եթե պետությունը գիտակցում է այս ամենի կարևորությունը, իհարկե, պետական մոտեցման խնդիր է: Ողջ աշխարհում օպերային թատրոնը գտնվում է պետական հոգածության ներքո: Նույնիսկ Դուբայում հասկացան, որ երկրի վարկանիշը բարձրացնելու և զբոսաշրջիկներին գայթակղելու լավագույն միջոցը նաև օպերային թատրոն ունենալն է, և վերջերս կառուցեցին 2000 տեղանոց մի հրաշալի օպերային թատրոն:
– Ի՞նչ պետք է անենք գոնե մոտենալու համաշխարհային չափանիշներին:
– Մենք համաշխարհային չափանիշներին մոտենալու խնդիր չունենք դեռևս: Ինչպես վերը նշեցի, նախ պետք է լրացնենք այն մեծ բացը, որն առաջացել է 25 և ավելի տարիների ընթացքում: Մի ամբողջ սերունդ օպերային թատրոն չի այցելել: Հարկավոր է նախ նրան վերադարձնել, հետո մտածել այլ չափանիշների մասին:
– Դրսի աչքն ավելին կնկատի` այսօր Հայաստանում մշակույթի դաշտում, կոպիտ ասած, խաղի ի՞նչ կանոններ են գործում:
– Հայաստանում մշակութային կյանքը բավականին ակտիվ է, բոլոր ոլորտներում կան տաղանդաշատ անհատներ, որոնք ամեն գնով փորձում են ստեղծագործել և կայանալ: Նրանց հարկավոր է օգնել և խրախուսել: Անհրաժեշտ է շեշտը դնել զուտ հայկականի վրա: Պետք չէ ամաչել, խույս տալ մեր ազգայինից և անհաջող կապկել մեզ օտար և անհասկանալի երևույթները: Ավելի արագ և հաստատուն քայլերով կարող ենք առաջ գնալ, եթե մեր ազգային, դասական արժեքները հիմք ընդունելով` ստեղծենք նորը, ժամանակակիցը:
– Առաջիկա ի՞նչ ծրագրեր ունի երգչուհի Հասմիկ Պապյանը: Ե՞րբ նորից կգաք Հայաստան:
– Նոր տարում ծրագրված են ելույթներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, ունեմ նաև հրավեր` երգելու ներկայացում մեր օպերային թատրոնում: Հուսով եմ` այս ծրագրերը կկայանան:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: