Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հովհաննես Գալաջյան. «Եկել է ժամանակը, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանի խոսքի ազատության բարձր մակարդակը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը սկսել է քննել «Մինասյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործը:

Հայցը վերաբերում է 2014 թվականի մայիսին «Իրավունք» թերթում հրապարակված «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. Ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդվածին, որտեղ ներկայացված էր 60 անձանցից կազմված ցուցակ և կոչ էր արվում դադարեցնել շփումներն այդ մարդկանց հետ, նրանց ազատել աշխատանքից և այլն:

Գործով փաստաբան Նվարդ Փիլիպոսյանը լրագրողներին ասել է, որ հոդվածը ատելություն և խտրականություն հրահրելու կոչեր է պարունակում, որն էլ հենց պատճառ է հանդիսացել, որ 60 հայցվորից 16–ը դիմեն դատարան:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը մերժել էր հայցը, այն հիմքով, որ թերթում արտահայտված կարծիքը խոսքի ազատության դրսևորում է: ՀՀ դատական բոլոր ատյաններին դիմելու հնարավորությունները սպառելուց հետո հայցվորները դիմել են Եվրոպական դատարան, որտեղ էլ արդեն սկսվել է նշված գործի քննությունը:

Հիշեցնենք նաև, որ դատարանում հայցվորները թերթից պահանջում էին ներողություն խնդրել, հերքում տպագրել և, որպես բարոյական վնասի փոխհատուցում, 5 մլն դրամ գումար վճարել, ինչը մերժվել էր:

«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով ՄԻԵԴ–ում սկսված գործի քննությանն ասաց, որ այս պահին նպատակահարմար չի համարում խոսել գործի քննության հնարավոր ելքի մասին, բայց կարծում է, որ եկել է ժամանակը, որ ՀՀ կառավարությունը կարողանա Ստրասբուրգում պաշտպանել խոսքի ազատության այն բարձր մակարդակը, որն այսօր առկա է Հայաստանում:

«Կարծում եմ` կառավարությունը պետք է առավելագույն ջանքեր գործադրի, քանի որ խոսքի ազատության ներկա բարձր մակարդակը մեր երկրի հիմնարար ժողովրդավարական նվաճումներից մեկն է: Այն ոչ պակաս կարևոր է քաղաքացիական անդորրը պահպանելու գործում: Եթե, այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը գնա կրկնակի չափանիշներով առաջնորդվելու ճանապարհով, ապա կարծում եմ, որ այդ դեպքում մեր երկիրը պետք է գնա Գերմանիայի և Իտալիայի օրինակով, որոնք Եվրադատարանի որոշ վճիռներ հրաժարվել էին իրականացնել, քանի որ այն հակասել էր իրենց երկրների ինքնիշխանության շահերին: Եթե հայցը բավարարվի, կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանը նույնպես նման պրակտիկա որդեգրի և երկրի ինքնիշխանությանը սպառնացող վճիռները ի կատար չածի»,– ասաց Հ. Գալաջյանը:

Նրա կարծիքով անընդունելի է խոսքի ազատության ցանկացած սահմանափակում, քանի որ որևէ մարմին չի կարող սահմանել, թե որ բառերն ու արտահայտություններն է կարելի օգտագործել և որը՝ ոչ, քանի որ նույնիսկ Աստվածաշնչում է օգտագործվում արվամոլ բառը:

«Դրանից հետո ինչպե՞ս պետք է որևէ դատական ատյան որոշի, որ արվամոլ բառը չպետք է օգտագործել: Բացի այդ, արգելված բառերի ու տերմինների «կատեգորիա» ստեղծելը կոպտագույն մանիպուլյացիա կլինի հանրության նկատմամբ, որը կնշանակի, որ դրանով հսկողության տակ են վերցնում մարդկանց ընկալումները: Ինչ վերաբերում է չափազանցություններին, ապա եթե անգամ դիտարկենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական հատվածի գրառումներն, ապա ով ինչ ուզում գրում է: Նույնիսկ սպառնալիքներ են հրապարակվում և ամենակոպիտ որակումները տրվում իշխանությունների հասցեին, որն անշուշտ տհաճ է: Պետական պաշտոնյաները նման գրառումներից կարող են իրենց վիրավորված զգալ, բայց այն հանգամանքը, որ քաղաքացիները կարողանում են համացանցում ազատորեն արտահայտվել, հանգեցնում է նրան, որ կանխվում է ռեալ կյանքում տարատեսակ անկարգություններ ու արյունահեղություններ իրականացվելու փորձերը: Ուստի, խոսքի ազատությունը նաև կանխարգելիչ դեր ունի, որը պահպանում է հանրային անդորրը: Ինչ վերաբերում է դեստրուկտիվ փոքրամասնությունների մասին արտահայտվելուն, ապա եթե քաղաքացիները հնարավորություն ունեն այս կամ այն կերպ արտահայտվելու, դրանով նույնպես կանխվում են այն էքսցեսները, որոնք կարող էին լինել խոսքի սահմանափակման դեպքում»,– համոզված է Հ. Գալաջյանը:

Նրա կարծիքով մարդկանց բերանը փակելն ամենևին էլ չի բխում հասարակության շահերից, քանի որ այդ դեպքում չի բացառվում, որ հասարակության շրջանում բռնություններ տեղի ունենան: Ուստի շատ ու շատ երևույթների մասին բարձրաձայնելը միայն ու միայն առողջարար է հասարակության համար:

Հ. Գալաջյանը, ով երկար տարիներ պայքարել է խոսքի ազատության համար, վստահ է նաև, որ ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև հանրությունը պետք է տեր կանգնի այդքան դժվարությամբ ձեռք բերված խոսքի ազատությանը: Դրա մակարդակն այսօր այնքան բարձր է Հայաստանում, որ կարող է նույնիսկ նախանձ առաջացնել անգամ ժողովրդավարության առաջատար երկրների մոտ:

«Սա այն ոլորտն է, որտեղ մենք գրեթե բոլորին գերազանցում ենք: Եվ այդ նվաճումը մենք երբեք չպետք է ու չենք կարող կորցնել, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար և ամենակարևոր սկզբունքներից մեկն է»,– խոսքը եզրափակեց Հ. Գալաջյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում