Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

«Վազ 2106» ավտոմեքենան՝ խաղալիքի գնով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարտի 14–ին ՀՀ կառավարությանն առընթեր գույքի կառավարման վարչության «Աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմակերպած աճուրդում վաճառվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ–ին պատկանող 6 ավտոմեքենա, որից 3–ը՝ «Վազ 2106» մակնիշի:

Ուշագրավ է, որ դրանց մեկնարկային գինը 60–80 հազար դրամ է եղել: Ամենաէժանը՝ 60 հազար դրամ, գնահատվել է 2001 թ. արտադրված «Վազ 2106»–ը, սակայն պարզ չէ, թե աճուրդի հանված մեքենաների վերջնական գինն ինչքան է եղել և դրանք ինչքանով են վաճառվել:

Այդ մասին որևէ տեղեկություն չկա ո՛չ գույքի կառավարման վարչության, ո՛չ էլ աճուրդի կենտրոնի կայքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ հայտարարված աճուրդները այնքան էլ ներկայացուցչական չեն եղել:

Հետաքրքիր է նաև, որ անցյալ տարվա դեկտեմբերի 25–ի աճուրդում վաճառվել է ՀՀ Սահմանադրական դատարանի հաշվեկշռում հաշվառված տարբեր մակնիշի 5 մեքենա, որոնք թեև ըստ տեղեկանքի ամբողջովին ենթակա են եղել հիմնանորոգման, սակայն դրանց մեկնարկային գինը տատանվել է 300–950 հազար դրամի սահմաններում:

Ու չնայած ՍԴ–ի մեքենաներն էլ են մի շնչով վաճառվել, սակայն կրկին պարզ չէ, թե գնորդները դրանք որքանով են ձեռք բերել: Առաջիկայում՝ ապրիլի 9–ին հայտարարված աճուրդում էլ նախատեսվում է վաճառել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակին» ամրակցված 2001 թ. արտադրության երկու անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Տոյոտա Land Cruiser» ավտոմեքենա, որից մեկի նախնական արժեքը 3 մլն 800 հազար դրամ է, իսկ մյուսինը` 1 մլն դրամով պակաս՝ 2 մլն 800 հազար դրամ:

Նույն գրասենյակին ամրակցված, 2004–ին արտադրված, անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող «Նիվա» մակնիշի մեքենայի նախնական արժեքը 350 հազար դրամ է:

Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչպես է պատահում, որ ամբողջովին անսարք և հիմնանորոգման կարիք ունեցող մեքենաները մի դեպքում միլիոններ են արժենում, իսկ մյուս դեպքում` տեխնիկապես սարքին ավտոմեքենաները «կոպեկներով» են վաճառվում:

Պարզ չէ նաև, թե ինչպես է վերահսկողություն իրականացվում, որպեսզի մեքենաների տեխնիկական բնութագրերը համապատասխանեն իրականությանը: Սրանք այն հարցերն են, որոնք ծագում են առաջին հայացքից, սակայն պարզաբանման կարիք ունեն, որպեսզի նաև հասկանալի լինի, թե իրականում որքանով է թափանցիկ ու արդյունավետ աշխատում գույքի կառավարման վարչության աճուրդի կենտրոնը:

Ի դեպ, ապրիլի 9–ին էլ տեղի կունենա պետական գույքի կառավարման վարչությանն ամրակցված գույքի (կրկին ավտոմեքենաներ) վաճառքը, որոնք, ըստ ներկայացված բնութագրերի, հիմնականում շահագործման համար պիտանի չեն: Դրանց մեկնարկային գինը սահմանվել է 5000 դրամ: Այդ աճուրդի ժամանակ նախատեսվում է 5000 դրամով վաճառել, օրինակ՝ 1999 թվականի արտադրության, անսարք «Վազ 2106»–ը:

Չվաճառվելու դեպքում այս ավտոմեքենայի հաջորդ աճուրդի մեկնարկային գինը սահմանվել է 4000 դրամ: Եթե այնպես ստացվի, որ սույն «ապրանքը» մինչև օգոստոս չվաճառվի, ապա օգոստոսի 28–ին կայանալիք աճուրդի ժամանակ այդ նույն անսարք «Վազ 2106»–ի վաճառքի մեկնարկային գինը կկազմի 672 դրամ: Այսինքն` ավելի էժան, քան խանութում վաճառվող խաղալիք մեքենան:

Ստացվում է, որ աճուրդի կազմակերպման վրա ծախսվող էլեկտրաէներգիայի գինն ավելի շատ է, քան աճուրդով պետությանը տված օգուտը, բայց քանի որ կառավարությունը նման մանր հաշվարկներ անելու ժամանակ չունի, ուստի համարում է, որ արդյունավետ գործարք է իրականացվում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում