Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
Socity

Վարչապետի պաշտոնանկության պահանջը կսկսվի Նոյեմբերյանից, եթե... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը խախտել է նոյեմբերյանցիների անդորրը՝ հայտարարելով, որ սկսում է հանք շահագործել այդ տարածքում: Ընկերության այս որոշմանը նոյեմբերյանցիները դեմ են և խոստանում են բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով թույլ չտալ հանք շահագործող այս ընկերության մուտքը Նոյեմբերյան:

Մեր թղթակիցն այս թեմայով զրուցեց Նոյեմբերյանի բնակիչ, մեդիաընկերության սեփականատեր և հասարակական գործիչ Վարուժան Բաբաջանյանի հետ:

– Պարո՛ն Բաբաջանյան, «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է երկրաբանական հետազոտությունների արդյունքներ, ըստ որոնց, իրավունք է ձեռք բերել հանք շահագործել Նոյեմբերյանի տարածքում:

– Մեզ չի հետաքրքրում, թե ինչ փաստաթղթեր են նրանք ներկայացրել, մեզ չի հետաքրքրում նաև, թե ինչ թղթաբանություն են ներկայացրել: Մենք փաստում ենք, որ Նոյեմբերյանում հանք շահագործելու թույլտվություն նրանք ստացել են կառավարությունից, և մենք՝ նոյեմբերյանցիներս, թույլ չենք տա ապականել մեր անաղարտ բնությունը, այն բնությունը, որը կերակրում է մի ողջ տարածաշրջանի բնակչության: Այն տարածքը, որտեղ պատրաստվում են հանք շահագործել, հանդիսանում է բացառիկ էկոտարածք, որտեղ պետությունը պետք է զբոսաշրջություն զարգացներ, ոչ թե հանք շահագործեր:

– Ընկերությունը կառավարությանը խոստացել է, որ տարածքի բնակչությանն ապահովելու է աշխատատեղերով և բարձր աշխատավարձով, արդյո՞ք նոյեմբերյանցիները համաձայն են գնալ և այդ հանքերում աշխատել:

– Ամբողջ Նոյեմբերյանում չեք գտնի գեթ մեկ մարդու, ով համաձայն է գնալ և քանդել մեր բնությունը: Մեզ պետք չէ, որ մեր բնությունը ոչնչացնեն, նպաստեն քաղցկեղով հիվանդությունների աճին, ինչ է թե՝ աշխատատեղ են ստեղծում: Այս անտառներն արդեն կերակրում են նոյեմբերյանցիներին: Այդ տարածքներից նրանք հավաքում են ամենատարբեր հատապտուղներ և վաճառում: Այդ տարածքները նաև արոտավայրեր են, որոնց ոչնչացմամբ, փաստացի, նաև կվերանա անասնապահությունը: Մեր պահանջն է պետությունից՝ կանխել այս ամենը և ձեռք չտալ մեր անտառներին: Այս ընկերությունը կարող է հանք շահագործել Նոյեմբերյանում միայն մեր ազգաբնակչությանը կոտորելու հաշվին, երկրորդ տարբերակ մենք թույլ չենք տալու: Թույլ չենք տալու որևէ տեխնիկա մտնի մեր տարածք:

– Հաշվի առնելով այն, որ «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հանդիսանում է հանք շահագործող խոշոր ընկերություն, և այս ընկերության բաժնետերերի սեփականատերերը գալիս են ռուսական և չեխական իշխանական վերնախավից, պայքարի ի՞նչ մեխանիզմներ ենք առաջարկում:

– Եթե «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը խոշոր ընկերություն է, ես էլ հանդիսանում եմ խոշոր մեդիաընկերության սեփականատեր և լայն կապեր ունեմ ողջ ԱՊՀ տարածքում: Այնպես որ՝ գործի կդրվեն ոչ միան փողոցային պայքարի տարբերակներն, այլ նրանց դեմ լուրջ պայքար կսկսվի նաև տեղեկատվական բլոկով: Նոյեմբերյանցիները թույլ չեն տա, որ կրկնվի Թեղուտի պատմությունը, երբ հանք շահագործողները հարստացան և հեռացան՝ տարածքի բնակիչներին թողնելով թունավոր միջավայր:

– Թեև Նոյեմբերյանում հանք շահագործելու դեմ պայքարը արդեն տևական ժամանակ է՝ թեժ է սոցիալական ցանցերում, սակայն մինչ այս պահը չկա կառավարության արձագանքը: Սա ինչո՞վ եք բացատրում:

– Դե, թույլտվությունը տվել է կառավարությունը, դրա համար էլ չկա արձագանք: Պարզապես, կառավարությունն ու նրա ղեկավարը պետք է իմանան, որ եթե մեր տարածքում այս հրեշավոր ծրագիրը սկսեն իրագործել, ապա վարչապետի պաշտոնանկության պահանջը կսկսվի հենց Նոյեմբերյանից:

– Արձագանք չկա կառավարությունից, սակայն նոյեմբերյանցիների բողոքին արձագանքեց «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը՝ խոստանալով դադարեցնել երկրաբանահետախուզական աշխատանքները: Արդյո՞ք այս որոշումը կթուլացնի նոյեմբերյանցիների բողոքի նոտան, թե՞, այնուամենայնիվ, հիշելով տարբեր հանք շահագործող ընկերությունների կողմից բողոքի ձայնը լռեցնելու համար աշխատանքները ժամանակավոր դադարեցնելու և հետո նորից վերսկսելու դառը փորձը, նոյեմբերյանցիները ձեռքները ծալած չեն նստի:

– Մեր զգոնությունը չի թուլանում այս հայտարարությամբ, յուրաքանչյուր պահի կպայքարենք և ոչ մի դեպքում թույլ չենք տա հանքի շահագործումը:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում