Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank
Video

«Ապրիլյան դեպքերը, այդ օրերի հերոսները, իրենց ծնողները, նրանց ապրումները, սիրած աղջիկ, հայր, մայր... ամբողջն արտացոլվել է հեռուստասերիալում». սցենարիստը՝ «Սահմանին 2»-ի մասին

Ապրիլի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությունը կմեկնարկի «Սահմանին» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանի ցուցադրությունը: Ամիսներ շարունակ հեռուստադիտողին ներկայացնելով զինվորի առօրյան ու զինվորական կյանքը՝ հեռուստաընկերությունն այս անգամ ներկայացնում է առավել լարված ու դինամիկ իրադարձություններով հագեցած երկրորդ եթերաշրջանը:

Թե ո՞րն էր առաջինից երկրորդ եթերաշրջան ընկած բավական երկար ընդմիջման պատճառը, ի՞նչ դեպքերի հիմքով է գրվել երկրորդը, և թե ի՞նչ սպասել այս եթերաշրջանից, ArenaNews.am կայքի հետ զրույցում մանրամասնել է սցենարիստ Հարություն Ղուկասյանը:

-Հարություն, գաղտնիք չէ, որ «Սահմանին» հեռուստասերիալը հենց սկզբից հաջողություն գրանցեց ու սիրվեց հեռուստադիտողի կողմից: Ո՞րն էր առաջին եթերաշրջանից հետո բավական երկար ընդմիջելու պատճառը:

-Երկրորդ եթերաշրջանն իր ծավալով շատ ավելի ընդգրկուն է, հետևաբար նկարահանումներն էլ բավական երկար տևեցին: Ձգձգումը պայմանավորված էր նաև եղանակային պայմաններով:

Բացի դա երկրորդ եթերաշրջանում անդրադարձ կա նաև ապրիլյան դեպքերին, ու քանի որ դա ծանր թեմա է, պետք էր ամեն ինչ մանրամասն ուսումնասիրել, նոր գրել: Այս անգամ և սցենարական մասը, և ռեժիսորական աշխատանքը և մնացած բոլոր աշխատանքները բավական երկար տևեցին:

-Նշեցիք ապրելիյան պատերազմին անդրադարձի մասին, կարո՞ղ ենք ձևակերպել, որ երկրորդ եթերաշրջանը հիմնականում իրական դեպքերի վրա է հիմնված:

-Ես կասեի ոչ թե հիմնված է իրական դեպքերի, այլ իրական դեպքերի ինտերպրետացիայի վրա: Մենք չենք առանձնացրել ապրիլյան պատերազմի մասնակիցներից որևէ մեկի կենսագրությունն ու հիմնվել դրա վրա, ավելի շատ զինվորների հավաքական կերպարներ ենք ստացել, ովքեր մասնակցել են ապրիլյան դեպքերին կամ հենց հիմա էլ կանգնած են սահմանին:

-Դերասանական կազմը նու՞յնն է, կա՞ն նոր դեմքեր:

-Դերասանական նախկին կազմի կորիզը մնացել է, բայց բավական թարմացվել է զինվորական կազմը՝ և ճանաչված դերասաններ կան, և նորեկներ:

-Առաջին եթերաշրջանը բավական բարձր նշաձող սահմանեց, ինչո՞վ եք պայմանավորում սերիալի նման հաջողությունը, եթե չհաշվենք թեմատիկ առաջնահերթությունը:

-Այն բյուջեով ու այն ռեսուրսներով, որն օգտագործվեց «Սահմանին» հեռուստասերիալի թե առաջին, թե երկրորդ եթերաշրջանի պատրաստման համար, կարելի էր 500 կամ 1000 սերիայից բաղկացած ինչ-որ մելոդրամա նկարել:

Ոչ մի բան չի խնայվել այս հեռուստասերիալը ստանալու համար, մեր առջև խնդիր էր դրվել շատ լուրջ աշխատանք ստանալ:

Բոլորի կողմից արվել է պրոֆեսիոնալ աշխատանք, ու հենց մոտեցման լրջությունն էլ պայմանավորեց սերիալի հաջողությունը: Մոտեցումը եղել է ճիշտ այնպես, ինչպես կլիներ գեղարվեստական ֆիլմի դեպքում:

-Առաջին եթերաշրջանում կայի՞ն ինչ-որ բացեր, որոնք նկատել եք ու փորձել եք երկրորդում կատարելագործել:

-Ճիշտն ասած՝ թերացումներ, որպես այդպիսին, չեմ նկատել: Առաջին եթերաշրջանի նկարահանումների ժամանակ մեզ միայն եղանակն է խանգարել: Եթե կհիշեք, այդ տարվա ձմռանը բավական ցուրտ էր, մենք էլ այդ ժամանակ նկարահանումների էինք. տաղավարային նկարահանումներ ընդհանրապես չենք ունեցել:

Գնացել ենք սահմաններում ենք նկարել, պալիգոններում ենք նկարել: Միայն եղանակն է դժվարություններ ստեղծել, մարդկային ռեսուրսների առումով ոչ մի թերացում չի եղել:

-Ֆիլմը հեռու չէ իրականությունից, ինչպե՞ս եք այդչափ մոտիկից ծանոթացել զինվորի կենցաղին, առօրյային:

-Մենք խորհրդատուներ ենք ունեցել Պաշտպանության նախարարությունից, ովքեր որոշ հարցերում մեզ օգնել ու ուղղորդել են: Բացի դա մենք էլ հեռու չենք այդ ամեն ինչից, զինվորների հետ ենք շփվում, զորամասերում ենք լինում, առանձին դեպքեր ենք ուսումնասիրում... Սա այն նյութն է, որ չի կարելի նստել, հնարել, պետք է անպայման ճշմարտացիության էլեմենտներ լինեն, թեպետ նշեմ նաև, որ մենք չենք ձգտել ամեն ինչ բացարձակ ճշմարտանման ներկայացնել. մեր խնդիրը հավաքական կերպար ստանալն է:

Երկրորդ եթերաշրջանը 2-3 զինվորի մասին չէ, հեռուստադիտողը կտեսնի, թե անդրադարձն ինչ մեծ ընդգրկում ունի՝ ապրիլյան դեպքերը, այդ օրերի հերոսները, իրենց ծնողները, նրանց ապրումները, սիրած աղջիկ, հայր, մայր... ամբողջն արտացոլվել է սերիալում:

-Եվ վերջում՝ երկրորդ եթերաշրջանի մեկնարկը ապրիլի 2-ին է, այիսնքն՝ ճիշտն այն օրը, երբ սկսեցին ապրիլյան դեպքերը, ցուցադրության օրը հատու՞կ էր ընտրված:

-Ճիշտն ասած տեխնիկական մանրամասներին հստակ չեմ տիրապետում, բայց կարծում եմ՝ այո, խորհրդանշական է ընտրվել հենց այդ օրը: