Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Հայկական բնապահպանական ճակատը դատարանում փոխել է հայցապահանջը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ավելի վաղ «Փաստ»–ը տեղեկացրել է, ՀՀ վարչական դատարանում տեղի կունենա Ամուլսարի ոսկու շահագործման ծրագրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հայցն ընդդեմ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, որն արդեն ընդունվել է վարույթ:

Վեճի պատճառն այն է, որ 2017 թ–ի աշնանը ՀԲՃ–ն ՀՀ վարչական դատարան հայց էր ներկայացրել ԱԻՆ–ի դեմ` Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության բոլոր եզրակացությունների պատճենները չտրամադրելու համար: Հայցապահանջի համաձայն ՀԲՃ–ն ԱԻՆ–ից չէր ստացել բացահանքերին, հանքավայրի դատարկ ապարների լցակույտին, նատրիումի ցիանիդի միջոցով կույտային տարրալվացման հարթակին և ոսկու կորզման ֆաբրիկայի մասին տեղեկություն, ինչն էլ դատական վեճի պատճառ էր հանդիսացել :

Բնապահպան Լևոն Գալստյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշել էր, որ իրենց հարցումը բավականին պարզ է եղել, ուստի զարմացել են, որ ԱԻՆ–ը մերժել է պատասխանը տրամադրել: Աշխարհագրագետի կարծիքով դրանք հանրության համար պետք է բաց դրված լինեին կայքում և իր կարծիքով իրենք պետք է հաղթեն դատական վեճը և ԱԻՆ–ը ոչ միայն կտրամադրի փաստաթղթերը, այլև հետագայում նմանատիպ փաստաթղթերը, որոնք վերաբերում են բոլորին՝ բաց ռեժիմով կհրապարակի:

«Ինձ թվում է, պետական համակարգում ընդհանրապես իներցիայի ուժն է աշխատում, որը եկել է սովետական ժամանակներից և մինչև հիմա չի փոխվել՝ որքան հնարավոր է խոչընդոտենք, փակ պահենք, քիչ տրամադրենք ինֆորմացիա: Ցավոք սրտի, այս նույն տրամաբանությունն է աշխատում ամբողջ պետական համակարգում», «Փաստ»–ի հետ զրույցում նշել էր բնապահպանը:

Լ. Գալստյանի կողմից բարձրացված հարցերի պատասխանը ստանալու համար «Փաստ»–ը դիմեց նաև պատասխանող կողմին ԱԻՆ–ի լրատվական ծառայություն, պարզելու, թե իրականում ինչու գերատեսչությունը չի տրամադրել պահանջվող փաստաթղթերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից «Փաստ»–ին պատասխանեցին, որ չի հրաժարվել տրամադրել Հայկական բնապահպանական ճակատի հարցմանն առնչվող տեղեկատվությունը, իսկ պատասխան գրությունում մասնավորապես ասվում է. «ՀՀ Վայոց Ձորի մարզի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի ոսկու կորզման գործարան արտադրական վտանգավոր օբյեկտի նախագծային փաստաթղթերի փորձաքննությունն իրականացվել է «Գեոթիմ» ՓԲԸ–ի և «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ–ի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի համաձայն տրվել է դրական եզրակացություն:

Հաշվի առնելով, որ եզրակացությունը տրամադրվել է ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա, ուստի եզրակացության պատճենները կտրամադրվի «Գեոթիմ» ՓԲԸ–ի համաձայնության առկայության դեպքում»:

Բացի այդ, 7.03.2018 թ–ի նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ունենալով «Գեոթիմ» ՓԲԸ–ի համաձայնությունը, դատարանին և հայցվոր կողմին տրամադրել է հայցի առարկա հանդիսացող արտադրական վտանգավոր օբյեկտների նախագծային փաստաթղթերի տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունների պատճենները:

ԱԻՆ–ից «Փաստ»–ին տեղեկացրեցին նաև, որ համաձայն վարչական դատավարության օրենսգրքի 96–րդ հոդվածի այդ մասով վեճն ըստ էության սպառվել է և հայցը ենթակա է եղել կարճման:

«Սակայն հայցվորի ներկայացուցիչը դատարանին ներկայացրեց հայցի առարկայի փոփոխում՝ խնդրելով բացի փորձագիտական եզրակացության պատճեններից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից պահանջել տրամադրել նաև հանքի փորձագիտական եզրակացության համար հիմք հանդիսացած փաստաթղթերը: Դատարանը, ընդունելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջնորդությունը, որպես երրորդ անձ գործի քննությանը ներգրավել է «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը, քանի որ վերջինս է տիրապետում նոր հայցադիմումի մեջ պահանջվող փաստաթղթերին»,– ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Ֆաինա Վարդանյանը:

Ի դեպ, հաջորդ նախնական դատական նիստը նշանակված է 3.04.2018 թ.–ին և ամենայն հավանականությամբ Բնապահպանական ճակատը հնարավորություն կունենա ստանալ նաև «Լիդիան Արմենիա» ՓԲԸ–ի կողմից պահվող փաստաթղթերը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում