Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վարկային կազմակերպությունները խախտում են օրենքը, բայց «սանձերը» քաշող չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ վարկային կազմակերպություններն ու գրավատները հեշտ և արագ գումար տրամադրում են ոչ թե վարկառուների հոգսը թեթևացնելու, այլ գումար աշխատելու համար: Սակայն շատ դեպքերում վարկառուները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է պատահում, որ, օրինակ՝ 100 դրամ վարկը փակելու համար ստիպված են լինում վերցրած գումարից մեկուկես անգամ ավել վերադարձնել վարկատուներին:

Սա լավագույն դեպքում, իսկ վատագույն սցենարի դեպքում, երբ վարկառուները չեն կարողանում նշված գրաֆիկով վարկի գումարը մուծել, պարտավորություններին ավելանում են նաև տույժերն ու տուգանքները, որի ժամանակ արդեն չմուծված գումարի համապատասխան տոկոսը սկսում է օրվա կտրվածքով հաշվարկվել և ավելացվել վճարվելիք գումարին: Չի բացառվում անգամ, որ նման դեպքերում վարկառուի վերցրած 100 հազար դրամի վերադարձը հնգապատիկ մեծ լինի:

Գաղտնիք չէ, որ նման իրավիճակում են շատերը, բայց քչերի մտքով է անցնում հետագա բարդությունների մեջ չընկնելու համար ուսումնասիրել վարկատու կազմակերպության կողմից սահմանված փաստացի տոկոսադրույքի չափն ու վարկը մարելու պայմանները:

130–150% փաստացի տոկոսադրույքով է վարկ տրամադրում, օրինակ՝ «Գուդկրեդիտ»–ը: Այդ մասին նշված է նաև ընկերության պաշտոնական կայքում, սակայն վստահ չենք, որ արագ վարկ ստանալու խայծը կուլ տալուց առաջ վարկառուները հասցնում են բոլոր պայմաններին մանրամասն ծանոթանալ:

Պարզելու համար, թե արդյո՞ք վարկային կազմակերպությունն իրավունք ունի նման տոկոսադրույք կիրառել և արդյո՞ք 150% փաստացի տոկոսադրույքով տրամադրվող վարկը գերշահույթ չի համարվում, «Փաստ»–ը դիմեց ՀՀ կենտրոնական բանկի լրատվական ծառայությանը:

ԿԲ–ից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեցին, որ գործող օրենսդրությամբ փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ կարգավորումներ նախատեսված են բացառապես սպառողական կրեդիտավորման ոլորտում:

««Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է տարեկան փաստացի տոկոսադրույքի հասկացությունը, որը պայմանագրային տոկոսադրույքից բացի ներառում է նաև բոլոր տոկոսներն ու այլ վճարումները, որոնք սպառողը պարտավոր է վճարել կրեդիտավորման համար՝ գնահատման, ապահովագրության ծախսեր, միջնորդավճարներ և այլն: Օրենքը պարտավորեցնում է նաև վարկավորող կազմակերպություններին գովազդներում և այլ առաջարկներում հրապարակել կրեդիտի տարեկան փաստացի տոկոսադրույքը և այն ներառել կրեդիտավորման փաստաթղթերում»,– ասվում է պատասխանում:

Ստացվում է, որ օրենքը պարտադրում է գովազդի ժամանակ տեղեկացնել նաև փաստացի տոկոսադրույքի մասին, ինչը, սակայն, որևէ գովազդում տեսնել կամ լսել հնարավոր չէ:

Ստացվում է, որ վարկային կազմակերպությունները խախտում են օրենքը և մարդկանց չեն տեղեկացնում իրենց կողմից տրամադրվող վարկային պայմանների մասին, որը սակայն չի կանոնակարգվում: Ամենայն հավանականությամբ, ԿԲ–ն այս կազմակերպությունների կողմից գովազդի ժամանակ թույլ տրվող օրենքի խախտումը իր վրայից կգցի՝ ասելով, որ ինքը գովազդի բովանդակության ուսումնասիրություն չի իրականացնում: Մյուս կողմից էլ, ՏՄՊՊՀ–ն կարող է ասել, որ դա իրենց վերահսկողության տիրույթում չէ, քանի որ խոսքը շահառու–կազմակերպություն փոխհարաբերություններին է վերաբերում: Ինչ վերաբերում է սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական կառույցների գործառույթներին, ապա հարց է ծագում, թե որ օղակը պետք է զբաղվի նմանօրինակ խնդիրներով:

Ստացվում է բարձիթողի իրավիճակ է, որի լուծումն այս պահին չկա, ու քանի դեռ օրենքը խախտելու համար վարկային կազմակերպությունների ու գրավատների ձեռքը բռնող չկա, նրանք էլ կարողանում են օգտվել «կանաչ լույսից» ու մինչև հնարավոր վերջին կետը «ոտքը գազի սեղմակին» դնել ու մարդկանց ունեցվածքը քամել:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում