Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Love Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR
uncategorized

Հերթական ապտակը՝ Բաքվին. ադրբեջանցիների սև PR–ը մեր օգտին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ: Այս առումով ադրբեջանական հիստերիան ևս շարունակվում է: Դեռևս այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արդեն իսկ հասցրել էր իր բողոքը հղել: Չուշացավ նաև Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որում ընդգծվել էր՝ ԱՄՆ–ն, ինչպես մյուս երկրներն ու նաև ՀՀ–ն, չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը: Զուգահեռ շեշտել էր, որ աջակցում է Մինսկի խմբի ջանքերին՝ կարգավորմանը, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ վերջին երկու տարիներին Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ մի գիծ ունի, որով փորձում է Արցախն ամբողջությամբ շրջափակել:

«Փորձում է շրջափակել թե՛ ինֆորմացիոն, թե՛ այցելությունների, թե՛ դիվանագիտական առումներով: Շրջափակման նույն քաղաքականության արգասիքներից էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը, իրենց հանրաճանաչ, բայց տխրահռչակ «սև ցուցակը», ուր ընդգրկում են այն անձանց, ովքեր այցելում են Արցախ: Բ.Սահակյանի այցի շուրջ ստեղծված իրարանցումն ու հիստերիկ արձագանքը այս քաղաքականության շարունակություններից մեկն է: Ադրբեջանում սարսափելի ծանր են տանում այն հանգամանքը, որ Արցախի նախագահն այցելել է աշխարհի թիվ մեկ գերտերություն և տարբեր մակարդակներով ընդունելությունների է արժանանում: Ադրբեջանական ԶԼՄ–ները փորձում են հեգնել, թե Արցախի նախագահին ոչ մի պաշտոնատար անձ չի հանդիպելու, բայց իրականությունն այլ է»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի նախագահը կարժանանա ԱՄՆ–Հայաստան բարեկամական խմբի անդամների, ինչպես նաև այլ ընդունելությունների:

«Իհարկե, չեմ կարծում, որ Արցախի նախագահին կընդունեն Պետդեպում կամ Սպիտակ տանը: Բայց նույնիսկ ամերիկյան կոնգրեսականների, տեղական ինքնակառավարման մարմինների, բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով ընդունելությունն արդեն շեշտակի հարված է նույն պաշտոնական Բաքվին: Սրանով է պայմանավորված, որ Բաքուն հիմա ամեն ինչ անում է ու փորձում իր լոբբիստական կազմակերպությունների միջոցով խոչընդոտել Բակո Սահակյանի այցը ԱՄՆ: Բայց, ըստ իս, դա նրանց չի հաջողվի»:

Քաղաքագետը շեշտեց, որ Բակո Սահակյանը Վաշինգտոնում ու ԱՄՆ–ի այլ նահանգներում ընդունվում է ոչ միայն Երևանի ջանքերի, այլև ամերիկահայերի ակտիվ գործունեության արդյունքում. «ԱՄՆ–ում մեր սեփական լոբբիստական կազմակերպությունները, ավանդական քաղաքական կազմակերպությունները բավականին ակտիվ և հայամետ քաղաքականություն են վարում»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը, նա նշեց, որ ԱՄՆ Պետդեպում ու Սպիտակ տանը նստած այրերը լավ գիտեն Արցախի հակամարտության պատմությունը:

«Գիտեն նաև տարածաշրջանի ժողովուրդների պատմությունը: Որքան էլ պաշտոնական Բաքուն փորձի օգտագործել խավիարային դիվանագիտությունը, միևնույն է, ամեն ինչ կոծկել՝ ի օգուտ Ադրբեջանի սին դիրքորոշումների, հնարավոր չէ: Եվ այդ հայտարարությամբ Վաշինգտոնը ևս մեկ անգամ հաստատեց, որ, այո՛, Արցախը ճանաչված չէ, բայց, միևնույն ժամանակ, իրենք հարգում են Արցախում բնակվող հայության կարծիքը, ովքեր միշտ մեծամասնություն են եղել Արցախի տարածքում: Բացի այդ՝ Վաշինգտոնում շատ լավ են հասկանում, որ Մոսկվայի դերն այդ կոնֆլիկտում այդքան էլ մեծ չէ: Այսինքն՝ հայությունն իսկապես իր ինքնորոշման համար է պայքարում: Այնպես որ՝ Վաշինգտոնն այս քայլով հերթական ապտակը հասցրեց պաշտոնական Բաքվին: Ի դեպ՝ սա պարտադրված ապտակ էր, քանի որ ադրբեջանական իշխանություններն, իրենց չզսպելով, ամերիկացիներին պարտադրում են անպայման պատասխան տալ թե՛ այսպիսի այցերի և թե՛ ամերիկյան որևէ պաշտոնյայի այն հայտարարությունների վերաբերյալ, որոնք հայամետ են: Այսպիսի պատասխաններ ստանալով՝ պաշտոնական Բաքուն անընդհատ ավելի վատ վիճակի մեջ է հայտնվում. ԱՄՆ ներկայացուցչությունները հայտարարում են, որ իրենք հարգում են Արցախում բնակվող հայերի դիրքորոշումը, ինչպես նաև՝ ընտրողաբար չեն վերաբերվում Հելսինկյան եզրափակիչ ակտում ընդգրկված դրույթներին, որտեղ ամենակարևորներից մեկը հենց ազգերի ինքնորոշման իրավունքն է»,–հավելեց Գ. Համբարյանը:

Հարցին, թե Արցախի նախագահի այցը կարևոր է զուտ տեղեկատվակա՞ն, թե քաղաքական առումով, և լուրջ արդյունք կարող է ունենալ, քաղաքագետը պատասխանեց. «Բոլոր առումներով այս այցը կարևոր է: Տեղեկատվական դաշտում ադրբեջանցիների այդ սև PR–ն ամբողջությամբ մեր օգտին է՝ կապված թե՛ ճանաչողական, թե՛ քաղաքական առումներով: Առհասարակ, բոլոր առումներով Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն մեզ համար շատ կարևոր է: Ադրբեջանցիներն իրենց հիստերիայով մեր ջրաղացին ջուր են լցնում և այդ հիստերիայով տարբեր երկրների ուշադրությունն էլ ավելի են սևեռում Բակո Սահակյանի այցի վրա»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում