Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վազգեն Սիսլյան. «Ադրբեջանի հույսը տեխնիկան է, մերը՝ զինվորի քաջությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016–2017 թվականներին զենքի ներմուծման առումով Հայաստանը զբաղեցնում է 54–րդ տեղը: Այս մասին է վկայում «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» (SIRPI) նոր զեկույցը, որտեղ տեղեկատվություն կա նաև Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքերի մասին:

Ըստ զեկույցի՝ վերջին երկու տարում Հայաստանը գնել է 124 միլիոն դոլարի սպառազինություն: Իսկ Ադրբեջանն այդ զեկույցում 27–րդ տեղում է՝ երկու տարվա ընթացքում 551 միլիոն դոլարի զենք է գնել։

ԱՍԱԼԱ–ի (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը, «Փաստ»–ի հետ զրույցում անդրադառնալով «Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի» նոր զեկույցին, նախ ընդգծեց՝ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ էլ ավելի շատ է զինվում:

«Շատ է զինվում, քանի որ իր զինվորի որակը շատ ավելի ցածր է, քան հայ զինվորինը: Սա միանշանակ է: Եթե վերցնենք իրենց տարածությունը, զինվորների քանակը, պարզ է, որ ավելին պետք է վերցնեն: Հետո այնտեղ ավելի շատ մեկ մարդու իշխանություն է, դրա համար իրենց խելքն ինչպես պահանջում է, այնպես էլ անում են: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է պատերազմի, միշտ հայտարարություններ է անում: Անգամ լկտիաբար հայտարարում է, որ մինչև Երևան է հասնելու: Կարծում եմ, որ մեր իշխանություններն առհասարակ պետք է մի քիչ ավելի համարձակ լինեն: Իմանալով պատմությունը՝ հստակ ու առանց վարանելու պետք է մեր իսկական քարտեզը՝ պատմական հայրենիքի քարտեզը ներկայացնեն ու ասեն, որ այլևս հերիք է ստերի վրա հիմնվել: Մեր ամաչկոտ քաղաքականության պատճառով մենք արդեն շատ բան ենք կորցրել»,–ասաց Վազգեն Սիսլյանը:

Նրա խոսքով՝ պետք է վստահել ժողովրդին և հստակ որոշումների գնալ:

Վազգեն Սիսլյանի խոսքով՝ թե ինչո՞ւ ենք հայտնվել 54–րդ տեղում, հարցի երկրորդ կողմն է:

«Ինչո՞ւ են մեր իշխանություններն, այդքան հարկեր ստանալով, զենքի հետ կապված այդքան խնայում: Անշուշտ, ես կուզեի մեր բանակն ավելի կատարելագործված տեսնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, այդ միջազգային, խաղաղապահ և նման այլ կազմակերպությունների հեքիաթներին, պատմություններին, ինչպես նաև՝ ստատիստիկային պետք չէ այդպես հավատալ: Ընդհանրապես, երբ պետությունները զենք են գնում, հիմնական ու իրական գումարը ցույց չեն տալիս: Սրանք ֆիկտիվ գումարներ են: Հետո, այո՛, Ադրբեջանը միշտ մեծ քանակությամբ զենք է գնում: Դա գաղտնիք չէ: Այդ երկրի նախագահը միշտ զինում է՝ լավ իմանալով, որ իր զինվորն այդքան համոզված ու պատրաստված չէ: Այդ պատճառով էլ ավելի շատ հույսը դնում է տեխնիկայի ու զենքի վրա»,–ընդգծեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն, Վ. Սիսլյանը նշեց. «Ես չեմ ուզում Ռուսաստանին մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու մեջ: Առևտուր է, բիզնես է: Մենք էլ կարող ենք գնել՝ թող առնեն և մեր զինվորին լավ զինեն: Ինչ վերաբերում է սպառազինությունների բալանսը խախտելուն, ապա կարծում եմ, Ռուսաստանը լավ գիտի՝ ում ինչ է վաճառում և ինչի համար է վաճառում: Ռուսաստանը գիտի, թե ինչ ապրանք է տալիս այս փոքր երկրներին, որ իր հաշիվները, շահերը պաշտպանի ու իր խաղերը խաղա: Մենք պետք է ճիշտ հասկանանք իրավիճակը: Երկրորդական են այն հայտարարությունները, երբ ասում են, թե, օրինակ, ինչո՞ւ է Ռուսաստանը զենք վաճառում Ադրբեջանին: Ում մեղադրենք, մե՞զ, որ չենք գնում: Մեր բանակը նորմալ զինվելու խնդիր ունի: Ադրբեջանն էլ ունի այդ խնդիրը: Բայց մենք միշտ հենվել ենք մեր զինվորի քաջության, նվիրվածության և իր գաղափարի վրա: Զենքն, անշուշտ, դեր կատարում է, բայց կարևորը զինվորն է: Ադրբեջանի՝ շատ զենք գնելու փաստը մեզ մոտ լրացվում է զինվորի արժեքով: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ մեր զինվորն ավելի ճիշտ պայքարեց «80–ականների» կոչված զենքով, քան Ադրբեջանը 2015–2016 թթ. զենքերով: Այնպես որ, այս կազմակերպությունների հայտարարությունները զուտ խաղեր են, որոնք, միգուցե, նաև իրավիճակը լարելու միտում ունեն: Մենք մեր հողի տերն ենք՝ դա է կարևորը»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում