Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

My Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia
uncategorized

Վահագն Խաչատրյան. «Հայաստանում տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի կարծիքով համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ ձեռնարկությունները սնանկացման գործընթաց սկսելով հնարավորություն են ստանում որոշակի ժամանակով կանգնեցնել ֆինանսական պարտավորությունները և կորցրածը վերագտնելու ուղիներ գտնել, սակայն հայկական իրականությունում ամեն ինչ բոլորովին այլ է:

«Շուկան սիրում է կարգ ու կանոն, շուկան սիրում է օրենքի կիրառում բոլորի նկատմամբ: Հայաստանի Հանրապետության ամենամեծ թերությունն այն է, որ օրենքը բոլորի հանդեպ ոչ թե հավասար, այլ ընտրովի է կիրառվում: Դրա պատճառն այն է, որ մեզ մոտ տնտեսական գործունեության մեջ քաղաքական գործոնի ազդեցությունը շատ մեծ է: Եվ եթե որևէ գործարար փորձում է ինքնուրույն իր սեփական տեսակետն արտահայտել, շատ արագ պատժվում է»,– համոզված է տնտեսագետ–քաղաքական գործիչը:

Ըստ նրա, մեր երկրում սա ընդունված պրակտիկա է և բիզնեսի հաջողությունն ավելի շատ պայմանավորված է քաղաքական գործոնով, ոչ թե բիզնես առավելություններով: Եվ եթե բիզնեսի սեփականատերը ինչ–որ մի ժամանակ սկսում է չբավարարել իշխանության քաղաքական նպատակները, սկսում է անհաջողություններ ունենալ:

«Երբ իշխանությունների ու գործարարների ճանապարհներն ինչ–որ մի տեղ շեղվում են, բիզնեսը անհաջողության է մատնվում: Եվ սնանկացման գործընթացների վերլուծություն կատարելու դեպքում նույնպես կհանգենք այդ եզրակացության: Եվ երբ քաղաքական իշխանության խնդիրը ոչ թե տնտեսության ընդհանուր զարգացումն ու երկրի բարեկեցության բարձրացումն է, այլ միայն իշխող քաղաքական վերնախավի, այսինքն՝ մի խումբ մարդկանց բարեկեցությունը սպասարկելը, ապա տնտեսական զարգացման մասին խոսելն անիմաստ է: Ուստի, մեր երկրում չեն կարող ազատ շուկայական հարաբերություններ զարգանալ քաղաքականության և տնտեսության սերտաճման պատճառով»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի դիտարկմամբ, պատկերն առավել մռայլ է դառնում քաղաքական դաշտի միակուսակցական համակարգի պայմաններում, քանի որ ստացվում է՝ պետական ինստիտուտները և քաղաքական ուժը նույնն են:

«Սա Խորհրդային Միության մոդել է, որի միջով մենք անցել ենք և արդյունքը տեսել, բայց խնդիրն այն է, որ այն հակասում է պետության կողմից ընդունած Սահմանադրությանը: Եվ եթե Խորհրդային Միության Սահմանադրության 6–րդ հոդվածում ամրագրված էր միակուսակցականության հանգամանքը, ապա գործող Սահմանադրությամբ նման դրույթ չկա: Այսինքն, ՀՀ–ում տեղի ունեցող գործընթացները հակասահմանադրական են բազմակարծության, բազմակուսակցական համակարգ չլինելու պատճառով: Սա է իրականությունը և եթե այս գործելաոճը շարունակվի, ապա այն որևէ լավ բանի չի բերի»,– համոզված է Վ. Խաչատրյանը:

Նրա կարծիքով վերջին ՏԻՄ ընտրությունները նույնպես ևս մեկ անգամ փաստեցին, որ Հայաստանում ընտրական համակարգը չի գործում:

«Ընդհանրապես ազատ շուկայական հարաբերությունների ամենամեծ ցուցիչն այլընտրանքի հնարավորությունն է, բայց մեզ մոտ տնտեսական և քաղաքական մենաշնորհ է: Եվ այդ պատճառով էլ սնանկացման գործընթացն իրականացնող ինստիտուտներն էլ չեն աշխատում, որովհետև նույն այդ քաղաքական գործընթացների հետևանք են:

Այս փակ շրջանից դուրս գալու միակ հույսը Վ. Խաչատրյանի կարծիքով Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի կնքումը կարելի է համարել, որի արդյունքում Հայաստանի առջև հստակ պարտավորություններ կան դրված, որոնք ուզած, թե չուզած պետք է իրականացվեն:

«Բայց ցավալի է, որ մեր հույսը կրկին դնում ենք եվրոպական կառույցների վրա: Ես չէի ցանկանա, որ այդպես լիներ: Բոլորովին պետք չէ նաև ընդդիմությանը համախմբելու արհեստական քայլեր ձեռնարկել: Իրականում բոլորը պետք է ճանապարհներ փնտրեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, իսկ թե ընդդիմությունն ինչ որոշում կկայացնի դժվար է ասել, բայց որ բոլորն էլ անհանգստանում են միանշանակ է»,– ասաց Վ. Խաչատրյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում